«Շուշանիկ Ափոյան»–ի խմբագրումների տարբերություն

Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8)
 
Շուշանիկ Ափոյանը համարվում է հայկական դաշնամուրային արվեստի պատմության և տեսության առաջին հետազոտող{{sfn|Саркисян|2010|с=52}}{{sfn|Галоян|2007}}։ [[ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ]], արվեստագիտության դոկտոր, [[պրոֆեսոր]] [[Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)|Սվետլանա Սարգսյանը]] նշել է{{sfn|Апоян|2008|с=3}}․ «Հեղինակավոր երաժշտագետ, դաշնամուրային արվեստի պատմության և տեսության խոր գիտակ Շուշանիկ Հարությունի Ափոյանը կանգնած է այս ոլորտի ձևավորման ակունքներում հայկական երաժշտագիտության մեջ։ Շնորհիվ նրա երկարամյա հետազոտական աշխատանքի, Հայաստանի դաշնամուրային մշակույթը ընկալվեց իբրև ամբողջական և նշանակալից երևույթ»։
 
Շուշանիկ Ափոյանը իր երաժշտագիտական գործունեությունը սկսել է 1948 թվականին՝ ուսումնասիրելով հայկական դաշնամուրային երաժշտության ձևավորման և զարգացման ուղիները։ Ափոյանը այցելել է Հայաստանի տարբեր բնակավայրեր, տեղեկություններ հավաքել հայկական դաշնամուրային արվեստի նախապատմության մասին։ Ըստ նրա հետազոտությունների, Հայաստանում դաշնամուր է հայտնվել դեռևս 19-րդ դարի վերջում՝ [[Մեղրի]], [[Կապան]], [[Շուշի]] և [[Ագուլիս]] քաղաքներում{{sfn|Галоян|2007}}։ Ուսումնասիրելով Հայաստանի կոմպոզիտորների արխիվները Շուշանիկ Ափոյանը պարզել է, որ դեռևս [[Կոմիտաս]]ից ու [[Սարգիս Բարխուդարյան]]ից առաջ մանկական ու պատանեկան երաժշտությանն անդրադարձել է [[Գենարիոս Ղորղանյան]]ը<ref>Апоян, Шушаник Арутюновна [http://hpj.asj-oa.am/33/1/59-2-8(149).pdf Армянская фортепианная музыка в досоветский период развития] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20171013162352/http://hpj.asj-oa.am/33/1/59-2-8(149).pdf |date=2017-10-13 }} // Историко-филологический журнал: Сб. — Ереван, 1959. — С. 152.</ref>։ Ղորղանյանի պիեսները, հրապարակված Գերմանիայում՝ 1880-ական թվականների վերջում, ոչ միայն հայկական, այլև անդրկովկասյան երաժշտարվեստում մանկական ստեղծագործությունների առաջին օրինակներն էին։ Կոմիտասի արխիվը ուսումնասիրելով, Ափոյանը հայտնաբերել է դաշնամուրի համար մանկավարժական գրականություն, ինչպես նաև հայտնաբերել է հայտնի դաշնակահարների տեսական աշխատանքներ՝ նվիրված դաշնամուր նվագելու տեխնիկական խնդիրներին։
 
[[Զալցբուրգ]]ում, [[Կառլ Օրֆ]]ի անվան ինստիտուտում, [[Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա]]յում, [[Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա]]յում, Նիկոլայ Լեսենկոյի անվան Լվովի ազգային երաժշտական ակադեմիայում և [[Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա]]յում աշխատելու տարիներին Շուշանիկ Ափոյանը հայտնաբերեց և համալրեց [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]յի և [[Հայաստանի հանրային ռադիո]]ի երաժշտական գրադարանները բազմաթիվ հետաքրքիր նյութերով և նշանավոր կատարողների հազվագյուտ հանդիպող ձայնագրություններով։ Ափոյանը նաև հավաքել է նյութեր երաժիշտների կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Նրա անձնական արխիվում պահվում են հայտնի երաժիշտների ավելի քան 200 նամակներ{{sfn|Галоян|2007}}{{sfn|Галоян|2009}}։