«Նվանկվո Կանու»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 135 բայտ ,  1 ամիս առաջ
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8)
 
1996 թվականին 4,7 մլն դոլարով Նվանկվոն «Այաքսից« տեղափոխվել է «[[Ինտերնացիոնալե]]»։ Նույն տարվա ամռանը Նվանկվոն [[Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Նիգերիայի հավաքականի]] կազմում, որտեղ նա ավագ էր, հաղթել է Ատլանտայի Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում։ Հատկապես աչքի են ընկել Նվանկվոյի երկու գոլերը կիսաեզրափակչում, որտեղ նրա թիմը խաղացել է Ռոնալդոյի գլխավորած բրազիլացիների հետ, և 2:3 հաշվով հակառակորդին զիջելուց հետո նիգերիացիները Կանուի գոլերի շնորհիվ պարտությունը վերածել են 4:3 հաշվով հաղթանակի։ Կանուն ճանաչվել է Տարվա լավագույն աֆրիկյան ֆուտբոլիստ<ref name=Bio>{{cite web|url=https://thesefootballtimes.co/2017/08/22/nwankwo-kanu-and-the-languid-brilliance-of-nigerias-most-celebrated-footballer/|title=NWANKWO KANU AND THE LANGUID BRILLIANCE OF NIGERIA’S MOST CELEBRATED FOOTBALLER|website=These Football Times.co}}</ref><ref>{{cite web|url=https://www.dreamteamfc.com/c/news-gossip/272427/nwankow-kanu-ronaldo-1996-olympics/|title=GOLD|website=Dream Team FC.com}}</ref>։
 
Օլիմպիադայից վերադառնալուց հետո Կանուն բուժզննման է ենթարկվել «Ինտերի» բժիշկների կողմից, և պարզվել է, որ նա սրտի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նոյեմբերին Կանուն վիրահատվել է, որպեսզի փոխարինվի աորտալ փականը և մինչև 1997 թվականի ապրիլը չի մարզվել ակումբի հետ։ Իր հարցազրույցում Կանուն հաճախ է մեջբերումներ անում [[Աստվածաշունչ|Աստվածաշնչից]] և հիշում այն դեպքը, երբ նա հաճախ էր երկար աղոթում Աստծուն։ Կանուի փորձը հանգեցրել է «Կանուի սրտի հիմնադրամի» ստեղծմանը, որը հիմնականում օգնում է սրտի հետ կապված խնդիրներ ունեցող աֆրիկացի երեխաներին<ref name="homeless">{{cite web|last=Okeleji |first=Oluwashina |url=http://news.bbc.co.uk/sport1/hi/football/africa/7485713.stm |title=Kanu to tackle homeless problem |website=BBC Sport |date=2 July 2008 |accessdate=1 December 2012}}</ref><ref name="corrective heart surgery">{{cite web |url=https://www.bbc.com/sport/football/26419232 |title=Kanu has corrective heart surgery |publisher=BBC Sport |last1=Okeleji |first1=Oluwashina |date=3 March 2014 |accessdate=6 June 2020 }}</ref><ref>{{cite web |url=http://www.kanuheartfoundationng.com/ |title=The Kanu Heart Foundation |publisher=www.kanuheartfoundationng.com |accessdate=6 June 2020 |archive-date=16 January 2021 |archive-url=https://web.archive.org/web/20210116055821/https://kanuheartfoundationng.com/ |dead-url=yes }}</ref><ref>{{cite news |url=https://www.theguardian.com/football/2018/sep/14/nwankwo-kanu-we-have-saved-542-arsenal |title=Nwankwo Kanu: ‘We have saved 542 lives. This means more than football’ |work=The Guardian |last1=Hytner |first1=Dave |date=14 September 2018 |accessdate=6 June 2020 }}</ref>։ Ամբողջ Աֆրիկայում Կանուն հայտնի է իր մարդասիրական աշխատանքով։
 
1999 թվականի փետրվարին «Ինտերի» կազմում անցկացրած 20 խաղից հետո Կանուն տեղափոխվել է «[[Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)|Արսենալ]]»՝ մոտ 4,2 միլիոն ֆունտ ստերլինգով։ Նրա նորամուտը տեղի է ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության՝ «[[Շեֆիլդ Յունայթեդ]]ի» դեմ խաղում։ Հանդիպման 80-րդ րոպեին հաշիվը եղել է 1:1, «Շեֆիլդի» խաղացողը վնասվածք է ստացել, և թիմի դարպասապահը դուրս է նետել գնդակը, որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան մտնել խաղադաշտ։ Երբ «Արսենալի» խաղացող Ռեյ Պարլորը նետել է գնդակը, որպեսզի ֆեյր-փլեյի կանոններով վերադարձնի այն «Շեֆիլդին», Կանուն, չգիտակցելով դա, խլել է գնդակը հարձակման աջ եզրում և այն հանձնել [[Մարկ Օվերմարս (ֆուտբոլիստ)|Մարկ Օվերմարս]]ին, որը խփել է հաղթական գոլը։ Խաղից անմիջապես հետո Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ [[Արսեն Վենգեր]]ն առաջարկել է շտկել սխալը և նորից անցկացնել խաղը, ինչն էլ արվել է, թեև «Արսենալը» կրկին հաղթել է 2:1 հաշվով։