«Էլեկտրաբուժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Էլեկտրաբուժություն''', էլեկտրաթերապիա, բուժման մեթոդ, հիմնված էլեկտրական երևույթների օգտագործման վրա: Էլեկտրական հոսանքի բուժիչ նպատակով օգտագործման մասին վաղ տեղեկությունները պատկանում են անգլիացի ֆիզիկոս Ու. Հիլբերտին (1540– 1603) և ֆրանսիացի Շ. Դյուֆեին (1698–...»:
 
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Էլեկտրաբուժություն''', էլեկտրաթերապիա, բուժման մեթոդ, հիմնված էլեկտրական երևույթների օգտագործման վրա:վրա։ Էլեկտրական հոսանքի բուժիչ նպատակով օգտագործման մասին վաղ տեղեկությունները պատկանում են անգլիացի ֆիզիկոս Ու. Հիլբերտին (1540– 1603) և ֆրանսիացի Շ. Դյուֆեին (1698–1739): 1791-ին Լ. Գալվանին առաջին անգամ ուսումնասիրել է էլեկտրական հաստատուն հոսանքի ազդեցությունը գորտի մկանների վրա:վրա։ Հետագայում էլեկտրաֆիզիկայի, էլեկտրատեխնիկայի, էլեկտրաքիմիայի զարգացմանը զուգնթաց ստեղծվեց նաև էլեկտրաֆիզիոլոգիան, որի հիման վրա ֆրանսիացի գիտնականներ Գ. Դյուշենի, [[Ժակ Արսեն Դարսոնվալ|Ժ. Արսոնվալի]], գերմանացի՝ [[Էդուարդ Պֆլյուգեր|Է. Պֆլյուգերի]], [[Էմիլ Դյուբուա Ռեյմոն|Է. Դյուբուա–Ռեյմոնի]], ռուս՝ [[Նիկոլայ Վվեդենսկի|Ն. Վվեդենսկու]] աշխատանքների շնորհիվ զարգացավ էլեկտրաբուժությունը:էլեկտրաբուժությունը։ Ժամանակակից էլեկտրատեխնիկան մատչելի է դարձրել էլեկտրական էներգիայի տարբեր տեսակների օգտագործումը բժշկության մեջ, որոնք օրգանիզմի հյուսվածքներում առաջացնում են ֆիզիկա–քիմիական տեղաշարժեր, խթանում օրգանիզմի օրինաչափ ռեակցիաների հիմքում ընկած ֆիզիոլոգիական պրոցեսները:պրոցեսները։ Այդ ռեակցիաների բնույթը կախված է էլեկտրական հոսանքի տեսակից, ուժից, ազդեցության տևողությունից, ներգործման տեղից ու մեթոդից, ամբողջ օրգանիզմի և հյուսվածքների ընդհանուր վիճակից:վիճակից։ Ավելի հաճախ օգտագործում են հաստատուն հոսանքը, բարձր և ցածր լարվածության փոփոխական հոսանքները (ֆարադացում, [[դիաթերմիա]], [[ինդուկտոթերմիա]]), գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտը:դաշտը։ Գոյություն ունեն էլեկտրական հոսանքի օգտագործման տեղական և ռեֆլեկտոր ազդեցության մեթոդներ:մեթոդներ։ Տեղական ազդեցության դեպքում հոսանքն անմիջապես ներգործում է բորբոքային օջախի վրա, փոփոխվում է բջջաթաղանթների թափանցելիությունը, առաջանում ներհյուսվածքային բևեռացում, հյուսվածքային հեղուկներում լուծված իոնները տեղաշարժվում են, բարձրանում է ներհյուսվածքային ջերմությունը, արագանում են հյուսվածքային նյութափոխանակությունը, արյունամատակարարումը, ֆերմենտային պրոցեսները:պրոցեսները։ Ռեֆլեկտոր ազդեցության մեթոդները կիրառվում են հոսանքի ազդման տեղամասից հեռու գտնվող օրգանների և հյուսվածքների բուժման նպատակով:նպատակով։ Հատվածային ռեֆլեքսների ձևերից ամենահաճախ կիրառվում է «գալվանական օձիքը», որի դեպքում էլեկտրականացվում է պարանոցի և ողնուղեղի կրծքային վերին 2 հատվածների շրջանը:շրջանը։ Լայն կիրառում է գտել նաև իոնագալվանացումը, որի դեպքում հեղուկներում լուծված դեղանյութերի իոնները կամ մոլեկուլները մաշկի կամ լորձաթաղանթի միջոցով անցնում են օրգանիզմ:օրգանիզմ։
 
== Տես նաև ==