«Տիգրան Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
1946 թվականին Պետրոսյանը ստացել է սպորտի վարպետի կոչում։ Միայն այդ տարվա ընթացքում նա [[Վրաստանի շախմատի առաջնություն|Վրաստանի շախմատի առաջնության]] ժամանակ ոչ ոքի է խաղացել [[Պաուլ Կերես]]ի հետ, ապա տեղափոխվել [[Երևան]], որտեղ հաղթել է [[Հայաստանի շախմատի առաջնություն]]ը և համամիութենական պատանեկան առաջնությունը։ Պետրոսյանը վարպետի կոչում է ստացել 1947 թվականին ընթացող [[ԽՍՀՄ շախմատի առաջնություն (1947)|ԽՍՀՄ առաջնության]] ժամանակ՝ չնայած չի կարողացել որակավորել եզրափակչի համար{{sfn|Clarke|1964|pp=11–12}}։ Նա որոշել է բարելավել իր խաղը՝ ուսումնասիրելով Նիմցովիչի ''«Իմ համակարգն իրականում»'' և տեղափոխվելով [[Մոսկվա]]՝ ավելի մեծ մրցակցություն փնտրելու համար{{sfn|Sunnucks|1970|pp=353–54}}։
 
=== Գրոսմայստեր Մոսկվայում ===
=== Հետագա կյանք ===
 
[[Պատկեր:Tal Petrojan Oberhausen 1961 high-quality.jpg|thumb|Պետրոսյանը (աջից՝ բաճկոնով) 1961 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Դեմքով աջ նստած է [[Միխայիլ Տալ]]ը՝ աշխարհի այն ժամանակվա չեմպիոնը։|289x289փքս]]
Երկրի [[1949]] թվականի առաջնության եզրափակչում զբաղեցրել է 16-րդ տեղը։ [[1950]] թվականին [[Մոսկվա]] տեղափոխվելուց հետո մայրաքաղաքի առաջնությունում հասել է գերազանց արդյունքների, 1950 թվական՝ 3-րդ տեղ, [[1951]] և [[1956]] թվականներ՝ 1-ին տեղ։ 1951 թվականի երկրի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և [[1952]] թվականի միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել, որտեղ նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Այդ ժամանակից սկսած՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ [[1953]] թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ [[1955]] թվականի միջփնջային մրցաշարում 4-րդն էր, [[1958]] թվականին՝ 3-4-րդը, [[1962]] թվականին՝ 2-3-րդը։ [[1956]] թվականի հավակնորդների մրցաշարում բաժանել է 3-7-րդ տեղերը, [[1959]] թվականին գրավել է 3-րդ տեղը։
 
1949 թվականին [[Մոսկվա]] մեկնելով<ref name="nyt">{{cite news |last1=Ennis |first1=Thomas W. |title=Tigran Petrosian Dies in Moscow: World Chess Champion in 1960's |url=https://www.nytimes.com/1984/08/15/obituaries/tigran-petrosian-dies-in-moscow-world-chess-champion-in-1960-s.html |work=[[The New York Times]] |date=15 August 1984}}</ref>՝ Պետրոսյանի շախմատային կարիերան արագորեն աճ է գրանցել և խորհրդային մրցաշարերի ժամանակ նրա արդյունքները կայուն կերպով բարելավվել են։ 1951 թվականին տեղի ունեցած [[ԽՍՀՄ շախմատի առաջնություն (1951)|ԽՍՀՄ առաջնության ժամանակ]] նա գրավել է 2-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ վաստահել է միջազգային վարպետի կոչում։ Հենց այս մրցության ժամանակ էր, որ Պետրոսյանն առաջին անգամ հանդիպել է աշխարհի այդ ժամանակվա գործող չեմպիոն [[Միխայիլ Բոտվիննիկ]]ին։ Խաղալով սպիտակներով և ստանալով մի փոքր ավելի վատ դիրք հենց խաղասկզբից՝ նա պաշտպանվել է։ Երկու անգամ խաղը հետաձգելուց հետո, երբ ընդհանուր առմամբ հակառակորդները տասնմեկ ժամ արդեն խաղացել էին, Պետրոսյանը հասել է ոչ-ոքիի{{sfn|Vasiliev|1974|p=43}}: Այս մրցաշարի արդյունքում Պետրոսյանը որակավորվել է [[Ստոկհոլմ]]ում անցկացվող միջփնջային մրցաշարին։ Այս մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը՝ Պետրոսյանը ստցել է գրոսմայստերի տիտղոս և որակավորել 1953 թվականին անցկացվող [[Հավակնորդների մրցաշար]]{{sfn|Winter|1981|pp=103–04}}։
 
1953 թվականին Հավակնորդների մրցաշարում Պետրոսյանը գրավել է 5-րդ տեղը, ինչից հետո նրա կարիերայում սկսել է լճացման ժամանակաշրջանը։ Նա, թվում էր, գոհ էր ավելի թույլ խաղացողների դեմ խաղից և գրոսմայստերի իր կոչման պահպանումից, այլ ոչ թե իր շախմատի բարելավումից կամ աշխարհի չեմպիոն դառնալու փորձից։ Այս ամենն ավելի պատկերավոր է, օրինակ, 1955 թվականի ԽՍՀՄ առաջնությունում․ Պետրոսյանը 19 պարտիաներում անպարտելի էր, բայց հաղթել էր միայն չորս պարտիայում և ոչ-ոքի խաղացել մյուս պարտիաներում, ընդ որում յուրաքանչյուր ոչ ոքի տևում էր քսան քայլ կամ ավելի քիչ: Թեև նրա հետևողական խաղն ապահովում էր մրցաշարի համեստ արդյունքներ, բայց հասարակությունը, խորհրդային շախմատային ԶԼՄ-ները և իշխանությունները դրան ավելի բարձր էին նայում{{sfn|Winter|1981|pp=103–04}}։ Միջոցառման ավարտին լրագրող Վասիլի Պանովը հետևյալ մեկնաբանությունն է գրել մրցաշարի հավակնորդների մասին․ ''«Հաղթանակի իրական շանսեր, բացի Բոտվիննիկից և Իմաստովից, մինչև 15-րդ տուրն ունեն Գելլերը, Սպասկին և Թայմանովը: Ես այդ խմբից միտումնավոր բացառում եմ Պետրոսյանին, քանի որ առաջին իսկ փուլերից վերջինս հասկացրեց, որ խաղում է ավելի թեթև, բայց նաև պատվավոր նվաճման համար՝ տեղ միջփնջային քառյակում{{sfn|Vasiliev|1974|p=60}}։»''
 
Այս լճացման շրջանն ավարտվել է 1957 թվականին [[ԽՍՀՄ շախմատի առաջնություն (1957)|ԽՍՀՄ առաջնության ժամանակ]], որի ընթացքում Պետրոսյանը խաղացել է 21 խաղ, հաղթլ 7-ը, պարտվել 4-ը և ոչ ոչքիով ավարտել մնացած 10-ը։ Թեև այս արդյունքը բավարար էր միայն 22 մասնակիցներից 7-րդ տեղի նվաճման համար, սակայն մրցաշարային խաղի նկատմամբ նրա ավելի հավակնոտ մոտեցումը մեծ երախտագիտությամբ է ընդունվել խորհրդային շախմատային հանրության կողմից: 1959 թվականին նա նվաճել է ԽՍՀՄ-ի իր առաջին չեմպիոնությունը, իսկ ավելի ուշ՝ նույն թվականին Հավակնորդների մրցաշարում հաղթել է Պաուլ Կերեսին՝ ցուցադրելով իր հաճախ անտեսված տակտիկական ունակությունները։ Պետրոսյանը 1960 թվականին արժանացել է [[ԽՍՀՄ սպորտի վարպետ]]ի կոչման, իսկ 1961 թվականին նվաճել է երկրորդ խորհրդային տիտղոսը{{sfn|Vasiliev|1974|p=7}}: Նրա գերազանց խաղը շարունակվել է մինչև 1962 թվականը, երբ նա հաղթել է Հավակնորդների մրցաշարում, ինչից հետո պիտի տեղի ունենար աշխարհի առաջնության՝ Պետրոսյանի առաջին հանդիպումը{{sfn|Winter|1981|pp=103–04}}։
 
=== Հետագա կյանք ===
 
1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել [[Միխայիլ Բոտվիննիկ]]ի հետ վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց [[1963]] թվականին և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մրցախաղի հաղթողը ստացավ 2000 ռուբլի, պարտվողը՝ 1200 ռուբլի։ Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայկական ԽՍՀ կոմպոզիտորների միությունը]] Պետրոսյանին նվիրեց [[ԳԱԶ-21]] նոր ավտոմեքենայի բանալիներ<ref>{{Cite web |url=http://sobytiya.net.ua/archive,date-2008_06_16,article-priemnuiy_sun_tigrana_petrosyana_mihail/article.html |title=Армянские болельщики подарили отцу ключи от новой машины, а грузинские в ответ — картину |accessdate=2009-06-06 |archiveurl=https://web.archive.org/web/20170808185248/http://sobytiya.net.ua/archive,date-2008_06_16,article-priemnuiy_sun_tigrana_petrosyana_mihail/article.html |archivedate=2017-08-08 |deadlink=yes }}</ref>։ Պետրոսյանը մեքենան վարում էր վատ և դժկամությամբ<ref name=autogenerated2>[http://www.zamos.ru/dossier/p/4521/ Петросян Тигран Вартанович. Чемпион мира по шахматам, «Вестник Замоскворечья», 2009]</ref>։