«Մասնակից:Nooberella/զիբիլարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում Վիզուալ խմբագրիչն անջատված է
Տող 1.
== Վաղ կյանք ==
 
Պետրոսյանը ծնվել է [[Խորհրդային Վրաստան]]ի մայրաքաղաք [[Թիֆլիս]]ում՝ հայկական ընտանիքում, 1929 թվականի հունիսի 17-ին{{sfn|Saidy|1972|pp=102–04}}։ Մանուկ հասակում նա իր եղբայր Հմայակի և քույր Վարդուշի նման հիանալի աշակերտ էր և սիրում էր սովորել։ Շախմատ խաղալ սովորել է 8 տարեկանում{{sfn|Sunnucks|1970|pp=353–54}}։ Չնայած իր անգրագետ լինելուն՝ Տիգրանի հայրը՝ Վարդանը, քաջալերել է որդուն, որպեսզի նա շարունակի ուսոմը, քանի որ նա կարծում էր, որ շախմատը դժվար թե իր որդուն ինչ-որ հաջողություն բերի կարիերայում{{sfn|Vasiliev|1974|pp=15–22}}։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Պետրոսյանը որբացել է և ապրուստ վաստակելու համար ստիպված է եղել ավլել փողոցները{{sfn|Saidy|1972|pp=102–04}}։ Այդ ժամանկ էր, որ Պետրոսյանի լսողությունը սկսել է վատանալ․ այդ խնդիրը հետագայում ուղեկցել է նրան ամբողջ կյանքի ընթացքում։ 1969 թվականին [[Time]] ամսագրին տված հարցազրույցում նա հիշում էր{{sfn|Chelminski|1969|p=42}}․
 
{{մեջբերում|Ես սկսեցի ալվել փողոցները ձմեռվա կեսին, և դա ահավոր էր։ Իհարկե այն ժամանակ մեքենաներ չկային, և մենք ամեն ինչ պիտի ձեռքով անեինք։ Մի քանի տարիքով ավելի մեծ մարդիկ օգնում էին ինձ։ Ես թույլ տղա էի։ Եվ ես ամաչում էի լինել փողոց ալվող․ դա բնական է, կարծում եմ։ Վաղ առավոտյան, երբ փողոցները դատարկ էին, գործն այնքան էլ բարդ չէր, բայց երբ լուսանում էր և մարդիկ դուրս էին գալիս, ես իրոք ատում էի դա։ Ես հիվանդացա և բաց թողեցի մեկ ուսումնական տարի։ Մենք բաբուշկա ունեինք՝ իմ հայրիկի քույրը, և նա ուղղակի փրկեց ինձ։ Երբ ես հիվանդ և քաղցած էի, նա ինձ ուտելու հաց տվեց։ Այդ ժամանակ էր, որ սկսվեց իմ լսողական խնդիրը։ Ես չեմ հիշում ինչպես այդ ամենը պատահեց։ Այդ ժամանակները այնքան էլ պարզ չեն (իմ հիշողության մեջ-խմբ․)։}}
 
Պետրոսյանը օգտագործել է իր օրաբաժինը, որպեսզի գնի դանիացի գրոսմայստեր [[Արոն Նիմցովիչ]]ի ''«Շախմատային պրակտիկա»''-ն՝ գիրք, որը, ինչպես հետագայում Պետրոսյանը նշել է, իր շախմատիստ դառնալու վրա ունցել է հսկայական ազդեցություն{{sfn|Vasiliev|1974|pp=15–22}}։ Նա գնել է նաև [[Ռուդոլֆ Շպիլման]]ի ''«Զոհաբերության արվեստը շախմատում»'' գիրքը։ Մյուս խաղացողը, որը Տիգրան Պետրոսյանի վրա ունեցել է մեծ ազդեցություն, եղել է [[Խոսե Ռաուլ Կապաբլանկա]]ն{{sfn|Vasiliev|1974|pp=15–22}}։ 12 տարեկանում նա Արչիլ Էբրալիձեի ղեկավարությամբ սկսել է մարզվել Թիֆլիսի պիոներական պալատում{{sfn|Sunnucks|1970|pp=353–54}}{{sfn|Clarke|1964|pp=11–12}}։ Էբրալիձեն եղել է Նիմցովիչի և Կապաբլանկայի կողմնակից, և շախմատի հանդեպ նրա գիտական մոտեցումը չէր քաջալերելում վարել ագրեսիվ մարտավարություն և կակածելի կոմպինացիաներ։ Դրա արդյունքում Պետրոսյանը մշակել է ծանրակշիռ դիրքային սկզբնախաղերի ռեպերտուար, ինչպիսիք են [[Կարո-Կաննի պաշտպանություն]]ը{{sfn|Vasiliev|1974|pp=15–22}}։ Թիֆլիսի պիոներական պալատում մեկ տարի մարզվելուց հետո նա միաժամանակյա ցուցահանդեսի ժամանակ հաղթել է հրավիրված խորհրդային գրոսմայստեր [[Սալո Ֆլոր]]ին{{sfn|Sunnucks|1970|pp=353–54}}{{sfn|Clarke|1964|pp=11–12}}։
 
1946 թվականին Պետրոսյանը ստացել է վարպետի թեկնածուի կոչում։ Միայն այդ տարվա ընթավքում նա [[Վրաստանի շախմատի առաջնություն|Վրաստանի շախմատի առաջնության]] ժամանակ ոչ ոքի է խաղացել [[Պաուլ Կերես]]ի հետ, ապա տեղափոխվել [[Երևան]], որտեղ հաղթել է [[Հայաստանի շախմատի առաջնություն]]ը և [[ԽՍՀՄ պատանիների շախմատի առաջնություն]]ը։ Պետրոսյանը վարպետի կոչում է ստացել 1947 թվականին ընթացող [[ԽՍՀՄ շախմատի առաջնություն (1947)|ԽՍՀՄ առաջնության]] ժամանակ՝ չնայած չի կարողացել որակավորել եզրափակչի համար{{sfn|Clarke|1964|pp=11–12}}։ Նա որոշել է բարելավել իր խաղը՝ ուսումնասիրելով Նիմցովիչի ''«Իմ համակարգը»'' և տեղափոխվելով [[Մոսկվա]]՝ ավելի մեծ մրցակցություն փնտրելու համար{{sfn|Sunnucks|1970|pp=353–54}}։