«Մասնակից:Nooberella/զիբիլարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Պիտակ՝ հետշրջված
Տող 4.
 
{{մեջբերում|Ես սկսեցի ալվել փողոցները ձմեռվա կեսին, և դա ահավոր էր։ Իհարկե այն ժամանակ մեքենաներ չկային, և մենք ամեն ինչ պիտի ձեռքով անեինք։ Մի քանի տարիքով ավելի մեծ մարդիկ օգնում էին ինձ։ Ես թույլ տղա էի։ Եվ ես ամաչում էի լինել փողոց ալվող․ դա բնական է, կարծում եմ։ Վաղ առավոտյան, երբ փողոցները դատարկ էին, գործն այնքան էլ բարդ չէր, բայց երբ լուսանում էր և մարդիկ դուրս էին գալիս, ես իրոք ատում էի դա։ Ես հիվանդացա և բաց թողեցի մեկ ուսումնական տարի։ Մենք բաբուշկա ունեինք՝ իմ հայրիկի քույրը, և նա ուղղակի փրկեց ինձ։ Երբ ես հիվանդ և քաղցած էի, նա ինձ ուտելու հաց տվեց։ Այդ ժամանակ էր, որ սկսվեց իմ լսողական խնդիրը։ Ես չեմ հիշում ինչպես այդ ամենը պատահեց։ Այդ ժամանակները այնքան էլ պարզ չեն (իմ հիշողության մեջ-խմբ․)։}}
 
Պետրոսյանը օգտագործել է իր օրաբաժինը, որպեսզի գնի դանիացի գրոսմայստեր Արոն Նիմցովիչի «Շախմատային պրակտիկա»-ն՝ գիրք, որը, ինչպես հետագայում Պետրոսյանը նշել է, իր շախմատիստ դառնալու վրա ունցել է հսկայական ազդեցություն[8]։ Նա գնել է նաև Ռուդոլֆ Շպիլմանի «Զոհաբերության արվեստը շախմատում» գիրքը։ Մյուս խաղացողը, որը Տիգրան Պետրոսյանի վրա ունեցել է մեծ ազդեցություն, եղել է [[Խոսե Ռաուլ Կապաբլանկա]]ն[8]։ 12 տարեկանում նա Արչիլ Էբրալիձեի ղեկավարությամբ սկսել է մարզվել Թիֆլիսի Պիոներների պալատում[7][10]։ Էբրալիձեն եղել է Նիմցովիչի և Կապաբլանկայի կողմնակից, և շախմատի հանդեպ նրա գիտական մոտեցումը չէր քաջալերելում վարել ագրեսիվ մարտավարություն և կակածելի կոմպինացիաներ։ Դրա արդյունքում Պետրոսյանը մշակել է ծանրակշիռ դիրքային սկզբնախաղերի ռեպերտուար, ինչպիսիք են Կարո-Կաննի պաշտպանությունը[8]։ Թիֆլիսի Պիոներների պալատում մեկ տարի մարզվելուց հետո նա միաժամանակյա ցուցահանդեսի ժամանակ հաղթել է հրավիրված խորհրդային գրոսմայստեր Սալո Ֆլորին[7][10]։