«Քեյթ Բեքինսեյլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎top: Հետ շրջելու ժամանակ, առնվազն թարմացնեիք ութը տարի առաջ նկարահանված ֆիլմի տվյալները։ Ձեր ներածականը կարդալուց հետո, արդեն իզուր է հոդվածը կարդալը. ձեր «հաստատված» տվյալների մի քանի պարբերությունները արդեն ընթերցողին դարձրած կլինեն Քեյթ Բեքինսեյլի կենսագրության առաջնակարգ գիտակը։
Տող 4.
 
Քեյթ Բեքինսեյլը որպես [[Մարտաֆիլմ|էքշն]] ժանրի ֆիլմերի դերակատար հայտնի դարձավ 2003 թ.-ին «[[Ուրիշ աշխարհ (ֆիլմ)|Ուրիշ աշխարհ]]» ֆիլմից հետո։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք խաղարկային ժանրի ֆիլմերում, որոնք են [[Վան Հելսինգ (ֆիլմ)|«Վան Հելսինգը»]] (2004), «[[Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա]]» (2006), «[[Սպիտակ միգամածություն]]» (2012) և «Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» (2012) ֆիլմերը։
Նա բացի այդ նույն ժամանակահատվածում նկարահանվեց ոչ մեծ դրամատիկական ֆիլմերում, որոնք են «Ձյունե հրեշտակներ» (2007), «Թևավոր արարածներ» (2008), «Ոչ մի բան ճշմարտությունից բացի» (այս ֆիլմի համար 2008 թվականին ներկայացվել է «Critic's Choice Award» մրցանակի) և «Ամեն ինչ հոյակապ է» (2009) ֆիլմերը։ ՆաԱյնուհետև էկրանինկարահանվել վրաէ շուտով կհայտնվի 2013 թ.-ի օգոստոսին «Դատավարություն ընդդեմ Քեյթ ՄաքԿալոխի» դրամայով։(2013) դրամայում։
 
Քեյթը դերասան Ռիչարդ Բեքինսեյլի (1947-1979) և դերասանուհի Ջուդի Լոյի (1947-1979) միամորիկ զավակն է։ Դերասանուհին մանկությունն անցկացրել է [[Լոնդոն]]ում։ Քեյթը ընկերություն էր անում վալիական դերասան [[Մայքլ Շին]]ի հետ՝ 1995-2003 թվականներին։ Նրանք ապրել են համատեղ, բայց այդպես էլ չեն ամուսնացել։ [[1999]] թվականի [[հունվարի 31]]-ին ծնվեց նրանց դուստրը՝ Լիլի Մո Շին, որն ավելի ուշ մարմնավորել է երիտասարդ Սելինի կերպարը «[[Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա]]» (2006) ֆիլմում։ 2004 թվականին Բեքինսեյլը ամուսնացավ ամերիկյան կինոռեժիսոր [[Լեն Ուայզման]]ի հետ։ Ըստ «Esquire» և «People Magazine» ամսագրերի նա բազմիցս համարվել է աշխարհի ամենահմայիչ և ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Նա մասնակցել է նաև մի քանի գովազդների նկարահանումներին և աշխատել է որպես ֆոտոմոդել։