«Քեյթ Բեքինսեյլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 8026692 խմբագրումը, կարգավիճակ ստացված հոդվածի աղճատում, կարևոր տվյալների բացթողումով
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Տող 8.
Քեյթը դերասան Ռիչարդ Բեքինսեյլի (1947-1979) և դերասանուհի Ջուդի Լոյի (1947-1979) միամորիկ զավակն է։ Դերասանուհին մանկությունն անցկացրել է [[Լոնդոն]]ում։ Քեյթը ընկերություն էր անում վալիական դերասան [[Մայքլ Շին]]ի հետ՝ 1995-2003 թվականներին։ Նրանք ապրել են համատեղ, բայց այդպես էլ չեն ամուսնացել։ [[1999]] թվականի [[հունվարի 31]]-ին ծնվեց նրանց դուստրը՝ Լիլի Մո Շին, որն ավելի ուշ մարմնավորել է երիտասարդ Սելինի կերպարը «[[Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա]]» (2006) ֆիլմում։ 2004 թվականին Բեքինսեյլը ամուսնացավ ամերիկյան կինոռեժիսոր [[Լեն Ուայզման]]ի հետ։ Ըստ «Esquire» և «People Magazine» ամսագրերի նա բազմիցս համարվել է աշխարհի ամենահմայիչ և ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Նա մասնակցել է նաև մի քանի գովազդների նկարահանումներին և աշխատել է որպես ֆոտոմոդել։
 
== Վաղ տարիներ ==Kleinpaste Erik Beckinsale
Քեթրին Բեքինսեյլը<ref name="fsigs">{{cite web |url=http://ftvdb.bfi.org.uk/sift/individual/325721 |title=Ինչո՞ւ են ֆիլմերը ոգեշնչում. Քեյթ Բեքինսեյլ |publisher=Ftvdb.bfi.org.uk |date= |accessdate=19 մայիսի 2012 թ. |archive-date=2013-09-07 |archive-url=https://web.archive.org/web/20130907095123/http://ftvdb.bfi.org.uk/sift/individual/325721 |dead-url=yes }}{{ref-en}}</ref><ref name="birth">{{cite web|url=http://www.ancestry.com/ |title=Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916-2005; Քեյթ Բեքինսեյլ |publisher=ancestry.com |date= |accessdate=5 օգոստոսի 2011 թ.}}{{ref-en}}</ref> ծնվել է Անգլիայի [[Լոնդոն]] քաղաքում։ Նա Ռիչարդ Բեքինսեյլ և Ջուդի Լո դերասանների ընտանիքի միակ զավակն է<ref name="facingup">{{cite web|url=http://www.independent.co.uk/opinion/facing-up-to-the-past-1265195.html |title=Դեմ առ դեմ անցյալին |author= Ջենի Լոուրենս |location=Լոնդոն |date= |accessdate=5 օգոստոսի 2011 թ.}}{{ref-en}}</ref>։ Ըստ հայրական գերդաստանի ունի բիրմանական արմատներ<ref>{{cite web |url=http://www.imdb.com/title/tt0721913/ |title="Սա քո կյանքն է" ֆիլմ |accessdate=5 օգոստոսի 2011 թ. |publisher=IMDb}}{{ref-en}}</ref><ref>{{cite web |url=https://www.youtube.com/watch?v=Iyq1JPOJ-2k |title=Քեյթ Բեքինսեյլը պատմում է իր հոր՝ Ռիչարդ Բեքինսեյլի մասին (հարցազրույց) |author= |accessdate=5 հոկտեմբերի 2011 թ. |work= |publisher=Youtube}}{{ref-en}}</ref>։ Քեյթն առաջին անգամ էկրաններին հայտնվել է 4 տարեկան հասակում՝ իր հոր մասին պատմող «Սա քո կյանքն է» (This Is Your Life) ֆիլմում<ref>{{cite web |url=http://www.people.com/people/kate_beckinsale |title=Հանրաճանաչների կենտրոն. Քեյթ Բեքինսեյլ |author= |accessdate=5 օգոստոսի 2011 թ. |work= |publisher=People}}{{ref-en}}</ref>։ Երբ նա հինգ տարեկան էր, սրտի կաթվածից մահացավ նրա 31-ամյա հայրը։ Այդ կորուստը շատ վատ ազդեց Բեքինսեյլի վրա և դրանից հետո նա «ակընկալում էր վատ բաներ»։ Չնայած նրան, որ դերասանուհին շատ քիչ է տեսել իր հորը, նա չի կարող ասել, որ չի ճանաչում նրան։ Երբ Բեքինսեյլն ինը տարեկան էր, նա իր այրիացած մոր հետ տեղափոխվեց կինոռեժիսոր Ռոյ Բաթերսբիի մոտ և այնտեղ իր մանկությունն անցկացրեց Ռոյի չորս տղաների և մի աղջկա հետ<ref>{{cite news |title=Նրա մտքի կշիռը. Քեյթ Բեքինսեյլ |author=Ջեյն Ուեթլեյ |url=http://women.timesonline.co.uk/tol/life_and_style/women/celebrity/article1704594.ece |newspaper= |date=26 ապրիլի 2007 թ. |accessdate=5 հոկտեմբերի 2011 թ |work=The Times |location=Լոնդոն}}{{ref-en}}</ref>։ Դերասանուհին շատ մտերիմ է եղել իր խորթ հոր հետ։ Բացի այդ Քեյթն ունի ևս մի քույր հայրական կողմից՝ Սամանթա Բեքինսեյլը, բայց նրա հետ դերասանուհին այնքան էլ մտերիմ չէ։