«Ադամանդե ձեռքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 8028953 խմբագրումը, որի հեղինակն է LiaAve (քննարկում) մասնակիցը
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 156.
| Առանց ընդհատումների =
}}
Նկարահանումների ժամանակ տրված հարցազրույցներից մեկում Գայդայը հայտնել է, որ նախքան ֆիլմի վրա աշխատանքն սկսելը նրա ստեղծողները կայացրել են «պիտկինիզմից» առավելագույնս հեռանալու որոշում. այսպես ռեժիսորն անվանել է առանձին կինեմատոգրաֆիստների հավատարմությունը [[Նորման Ուիզդոմ|միստր Պիտկինի]] ոճով հորինված, անիրական դրույթներին:դրույթներին։ Դրա համար էլ «Ադամանդե ձեռքի» գլխավոր հերոսի կերպարը միանգամայն հավաստի է․ նա սովորական մարդ է, որը հայտնվել է անսովոր հանգամանքներում։ Նա իրեն բնական է պահում և՛ արտասահմանյան ուղևորության մեկնելուց առաջ հարազատներին հրաժեշտ տալու պահին, և՛ արտասահմանում գտնվելու ժամանակ։ Երբ Սեմյոն Սեմյոնովիչին փողոցում կրակոտ խոսքով դիմում է «[[Մարմնավաճառություն|սիրո քրմուհին]]», հերոսը պատրաստակամորեն արձագանքում է անծանոթուհու կոչին. «Նա ինձ ինչ-որ տեղ է կանչում, ինչ-որ բան է պատահել»:։ Այս դրվագում Գորբունկովի մոտ, կինոգետ Մարկ Զաքի դիտարկմամբ, «գործում է դրականության ռեֆլեքսը»{{sfn|Цукерман|2002|с=260—261}}{{sfn|Зак|2008|с=72}}։
 
Հերոսի սովորական լինելը դրսևորվում է նաև ոստիկանության աշխատակից Միխայիլ Իվանովիչի հետ երկխոսության մեջ, որը Գորբունկովին առաջարկում է մասնակցել մաքսանենգների հայտնաբերման գործողությանը:գործողությանը։ Միամիտ ու պարզասիրտ Սեմյոն Սեմյոնովիչը 007 գործակալ չէ, նա, ավելի շուտ, «ակամայից գործակալ» է, որը քրեական պատմության մեջ է հայտնվել իր ցանկությունից անկախ:անկախ։ Այստեղից էլ գալիս է նրա խոստովանությունը․ «Ես վախկոտ չեմ։ Բայց ես վախենում եմ» (ռուս․՝ «Я не трус. Но я боюсь»){{sfn|Кудрявцев|2008|с=112}}{{sfn|Цукерман|2002|с=260}}։ Այժմ հերոսի բնական դյուրահավատությունը հակասության մեջ է մտնում իր իսկ կասկածամտության հետ։ Գորբունկովին վախեցնում են գիշերային ստվերները, յուրաքանչյուր անցորդի մեջ նա տեսնում է իրեն հետապնդող, գիտակցության մեջ պարբերաբար առաջանում է «տագնապալի բասային նոտա»։ Կերվարի վիճակը, Մարկ Զաքի խոսքով, արտացոլում է պլաստիկան. «Գլուխը մի քիչ ուսերի մեջ է մտնում, գիպսե ձեռքը մի փոքր հետ է քաշվում, պատրաստվելով հարվածի»:։ Սյուժեի զարգացմանը զուգահեռ հերոսը փորձ ձեռք է բերում, և նրա դյուրահավատությունը գերակշռում է կասկածամտության նկատմամբ{{sfn|Зак|2008|с=73}}։
 
Մաքսանենգները Սեմյոն Սեմյոնովիչի համար մի շարք փորձություններ են պատրաստել։ Առաջին «ստուգումը» տեղի է ունենում Սպիտակ ժայռի մոտ ձկնորսության ժամանակ։ Այս դրվագը բաժանված է ստորջրյա («ակվալանգիստ» Լյոլիկը ձուկն ամրացնում է կարթին) և ափին նկարահանված կադրերի։ Գորբունկովը, որը ոգևորված է հաջող որսով, չի զգում Գեշայից եկող վտանգը:վտանգը։ Տեսարանը կառուցված է որպես յուրօրինակ «[[մնջախաղ|մնջախաղային]] մենամարտ», որի ընթացքում ձկնորսության սիրահարին փրկում է ոգեշնչումը. նրա շարժումների լղոզվածությունը նրա հետևում կանգնած Կոզոդոևին թույլ չի տալիս ճշգրիտ հարված հասցնել։ Փորձությունները շարունակվում են «Плакучая ива» ռեստորանում, որտեղ ստեղծված են առավելագույն պայմանները, որպեսզի խոցեն քիչ խմող տնտեսագետի երևակայությունը՝ երաժշտություն, լողավազան, կենդանի կարապներ, Գենադի Պետրովիչի կատարած շռայլ պատվերը:պատվերը։ Սթափության թեստը Գորբունկովը, հավանաբար, չի անցնում, բայց նույնիսկ հարբած վիճակում նա գործում է մաքսանենգների պլաններին հակառակ:հակառակ։ Հերոսը գնում է էստրադայի մոտ, որպեսզի կատարի «Նապաստակների մասին երգը» (ռուս․՝ «Песня про зайцев»)։ Սեմյոնովիչի տարերային պոռթկումը տարբեր կերպ է մեկնաբանվում կինոգետների կողմից:կողմից։ Եթե Մարկ Զակը կարծում է, որ այս դրվագում հաղթել է հերոսին բնորոշ «քնարական սկիզբը», ապա Սերգեյ Կուդրյավցևը Գորբունկովի գործողություններում տեսնում է նրա «անհատական անկաշկանդությունը», «կանոնակարգված սոցիալական գոյության սահմաններից դուրս գալը», որը խիստ արդիական էր խորհրդային մտավորականության համար 1968 թվականին{{sfn|Кудрявцев|2008|с=112}}{{sfn|Зак|2008|с=73—74}}։ Այնուհետև հաջորդում է ամուսնական հավատարմության փորձությանը «սատանայական շիկահեր» Աննա Սերգեևնայի մասնակցությամբ․ «ստրիպտիզով» գայթակղությանը օրինակելի Սեմյոն Սեմյոնովիչը նույնպես դիմանում է{{sfn|Зак|2008|с=74}}։
 
Ուսումնասիրողների մեծ մասը նշել է, որ հանգամանքներին դիմակայելու ունակությունը կապված է Գորբունկովի դրականության, նրա պարզամտության ու պարզամտության հետ:հետ։ Այս հարցի վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել կինոգետ Ելենա Բաումանը:Բաումանը։ Նրա խոսքով՝ «գայթակղությանը» չենթարկվելու ունակությունը արժեզրկվում է այն պատճառով, որ բոլոր բարդ իրավիճակներում հերոսը գիտեր, որ իրեն հետևում են․ «Արդյո՞ք նույնքան մեծ է նրա տոկունությունը մի շարք գայթակղությունների դեմ և դժվար պահերին նրա խիզախությունը, եթե նա, ի տարբերություն մեզ, միշտ գիտեր, որ իրեն կրնկակոխ հետևում է միլիցիան»{{sfn|Бауман|1980|с=133}}։ Յուրօրինակ բանավեճ է ծագել քննադատների մոտ՝ կապված Սեմյոն Սեմյոնովիչի դերի հետ։ Օրինակ, Իվան Ֆրոլովը գրել է, որ Յուրի Նիկուլինը, Գայդայի նախորդ ժապավեններում հանդես գալով Դմբոյի կերպարով, այդպես էլ չի կարողացել ազատվել այդ դիմակից։ Գորբունկովի և կոմիկական եռյակի ներկայացուցչի միջև տարբերությունն այն է, որ «նախկինում նա եղել է անհոգի ու անհաջողակ տգետ, իսկ այստեղ դարձել է բարի, դյուրահավատ և, ամենակարևորը, հաջողակ»:։ Այս կարծիքի հետ չի համաձայնել կինոգետ Դմիտրի Պիսարևսկին, որը նշել է, որ Նիկուլինի հերոսը «բոլորովին նման չէ նախկինում գտնված կատակերգական դիմակին»:։ Գորբունկովի դերի վրա դերասանի աշխատանքում արտացոլվել են նրա կրկեսային փորձը, էքսցենտրիկ լինելու սերը և մասնակցությունը հոգեբանական դրամաներին, ինչպիսիք են «Ինձ մո՛տ, Մուխտա՛ր» (ռուս․՝ «Ко мне, Мухтар!») և «Երբ ծառերը մեծ էին» (ռուս․՝ «Когда деревья были большими»){{sfn|Цукерман|2002|с=260—261}}{{sfn|Фролов|1991|с=100—103}}։
 
=== Գեշա Կոզոդաև ===
{{Հատված
| Բովանդակություն =... Ինձ համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ շատ հանդիսատեսների համար, ես դա գիտեմ, կինոյում իմ բարձրագույն նվաճումը «Ադամանդե ձեռքը» ֆիլմն է:է։ Դե, ինձ համար դա շատ դառն է գիտակցելը։
| Նկարագրություն = <small>[[Անդրեյ Միրոնով]]<ref name="Журнал Театр">{{статья |автор=Гаврюшина А. |заглавие=Андрей Миронов. Из бесед. Рубрика «Класс мастерства» |оригинал= |ссылка= |автор издания=СТД РФ |издание=Театр |тип=журнал |место=М. |издательство= |год=1991 |месяц= |число= |том= |выпуск= |номер=3 |страницы=38|isbn= |issn= |doi= |bibcode= |arxiv= |pmid= |язык= |ref= |archiveurl= |archivedate=}} </ref></small>
| Հավասարեցում = right
Տող 173.
| Ֆոն = #eee9d9
}}
«Ադամանդե ձեռքի» թողարկումից հետո որոշ քննադատներ [[Անդրեյ Միրոնով]]ին համեմատել են [[համր կինո]]յի ամերիկացի դերասան [[Հարոլդ Լլոյդ]]ի հետ. երկուսն էլ աչքի են ընկել նրբագեղությամբ, էքսցենտրիկ իմպրովիզացիաների ունակությամբ, հնարքների վրա աշխատելու պատրաստակամությամբ, ծիծաղելի լինելուց չվախենալու կարողությամբ:կարողությամբ։ Լլոյդի ստեղծած կերպարների թվում է եղել է պճնամոլ-անշնորհք կերպար, որը մշտապես հայտնվում է անհեթեթ իրավիճակներում։ Գեշա Կոզոդոևը, որին մարմնավորել է Միրոնովը, մոտ էր նրան:նրան։ Սցենարում Գենադի Պետրովիչն սկզբում կոչվել է Կոմս։ Հեգնական ենթատեքստը, որը ներդրվել է հերոսի մականունի մեջ, ենթադրում է արիստոկրատիզմի հավակնություն, վստահություն սեփական հմայքի, արտաքին պճնասիրության մեջ։ Ընդ որում, պատրաստակամորեն միանալով հերթական արկածախնդիր նախագծին՝ Գեշան սովորաբար տանուլ է տալիս։ Դերասանը Կոզոդոևի համար շատ տպավորիչ շարժում է գտել, որը ցույց է տալիս նրա «վեհությունը»․ գլխով ամբարտավան շարժում, որի ժամանակ մազերը ետ են նետվում:նետվում։ Սակայն գրեթե միշտ, հպարտորեն հետ շպրտելով մազափունջը, հերոսը ծոծրակով հարվածում է ինչ-որ առարկայի, և «կյանքի հաղթողի» դեմքին հայտնվում է գրեթե մանկական վիրավորանքի արտահայտություն:արտահայտություն։ Արվեստաբան Կոնստանտին Ռուդնիցկու խոսքով՝ «այդպիսի պահերը [[կրկներգ|կրկներգի]] նման շարունակվում են ամբողջ դերի ընթացքում»{{sfn|Лындина|1976|с=113—114}}։
 
Գեշայի («հաջողության ջենթլմեն» և «անճարակ») կերպարում դրված ծայրահեղությունների ցուցադրությունն են կերպարի երկու անցումները։ Առաջինի ժամանակ Կոզոդոևը թեթև ու նազելի շարժվում է տախտակամածով «թիթեռի ռիթմով»:։ Երկրորդի ժամանակ հուսահատ հերոսը մոլորված թափառում է նավահանգստային քաղաքի նրբանցքներում՝ ուշանալով մաքսանենգ ապրանքի վաճառողների հետ հանդիպումից։ Նրա դես ու դեն նետվելը նույնպես պար է հիշեցնում, բայց բոլորովին այլ՝ «շփոթված, առիթմիկ, աչքերը նայում են մի ուղղությամբ, ոտքերն իներցիայով դեռ սլանում են դեպի մյուսը, շրջադարձերը հանկարծակի են և ինչ-որ կասկածելի»։ Նման դրվագները համապատասխանում են «բախտավորի անհաջողությունների հարոլդ-լլոյդյան թեմային», ինչպես ասել է Ռուդնիցկին{{sfn|Лындина|1976|с=113—114}}։ Ընդ որում, նույնիսկ ամենաանհեթեթ իրավիճակներում Կոզոդոևը փորձում է պահպանել ազնվական վարվելակերպը։ Դրա վկայությունն է այն տեսարանը, երբ «Որսամիս» օպերացիայի ձախողումից հետո Գեշան լքում է շեֆի բնակարանը՝ ստացած ապտակի ակնհայտ հետքով։ Չնայած նրան, որ հերոսի մեկ ականջը մեծացել է չափերով, Կոզոդոեևը հեռանալուց առաջ ներողություն է խնդրում արարքի համար «գլխի նրբագեղ սպայական շարժումով»{{sfn|Волков|1994|с=118}}։
 
Եթե Գեշիի ստվերային գործունեությունը կապված է մաքսանենգության փոխադրման հետ, ապա օրինականորեն նա աշխատում է որպես մանեքեն։ Հագուստի մոդելների ցուցադրության ժամանակ հերոսը [[Պոդիում (նորաձևություն)|պոդիում]] է դուրս գալիս «Ունիվերսալ-69» ամառային համակցված կոստյումով։ Բայց նույնիսկ [[Ժիտոմիր|Ժիտոմիրում]] այս հավաքածուի համար ստացված խրախուսական մրցանակը չի փրկում Կոզոդոևին ֆիասկոյից. նրա տաբատը չի ցանկանում վերածվել «էլեգանտ շորտերի»:։ Լողափային զգեստը կարվել է Անդրեյ Միրոնովի դերի համար «Մոսֆիլմ» կինոստուդիայի կոստյումային արհեստանոցում:արհեստանոցում։ Փայլուն դակրոնե բաճկոնը, որով Գենադի Պետրովիչը մեկնում է արտասահմանյան ուղևորության, ֆիլմի ստեղծողները ձեռք են բերել «Բերյոզկա» խանութում՝ դրա համար վճարելով չեկերով{{sfn|Лындина|1976|с=113}}{{sfn|Цукерман|2002|с=220}}<ref name="Горин" />։
 
Գեյշայի կերպար ստեղծելու և նրա գործողությունների անհեթեթությունը ցուցադրելու համար օգտագործված զավեշտական հնարքների թվում ուսումնասիրող Մարիա Գիտիսը նշել է տարբերությունը տեսողական և ձայնային ընկալման միջև:միջև։ Սա դրսևորվում է, մասնավորապես, կղզու մոտ տեսարանում, որտեղ Կոզոդոևը հանդիպում է ջրի վրա քայլող տղայի։ Զավեշտական էֆեկտն ստացվել է հակադրության շնորհիվ. «տեսնելով» երեխայի գլխի լուսապսակը, Գեշան տարվում է «վեհ տրամադրությամբ» և սկսում է հետևել տղային հոգևոր երաժշտության հնչյունների ներքո, ընդ որում՝ որպես յուրատեսակ [[խաչվառ]] նա օգտագործում է փայտ, որի վրա Լյոլիկի վարտիքն է<ref>{{статья |автор=Гитис М. И. |заглавие=Структурные особенности звукозрительного контрапункта, используемого в качестве комического приёма |оригинал= |ссылка= |автор издания= |издание=Известия Российского государственного педагогического университета им. А. И. Герцена |тип= |место= |издательство= |год=2012 |месяц= |число= |том= |выпуск= |номер= |страницы=199—200 |isbn= |issn= |doi= |bibcode= |arxiv= |pmid= |язык= |ref= |archiveurl= |archivedate=}}</ref>։
 
Քննադատները տարբեր կերպ են գնահատել Անդրեյ Միրոնովի աշխատանքը «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։ Կինոգետ Ելենա Բաումանը Գեշա Կոզոդոևի դերում տեսել է միայն «էքսցենտրիկ ատրակցիոնների շարք», որոնց ընթացքում հերոսը ներկայանում է տարբեր կերպարներով․ մեկ նա արկածախնդիր է, ապա անճարակ, հետո էլ էստրադային համարների կատարող{{sfn|Бауман|1980|с=134}}։ Քննադատ Դմիտրի Պիսարևսկին նշել է դերասանի «վիրտուոզությունը, թեթևությունը և պլաստիկան», որը կարողացել է բացահայտել «նորաձև պճնամոլի և պորտաբույծի ներքին էությունը»{{sfn|Цукерман|2002|с=262}}։
Տող 187.
 
=== Լյոլիկ ===
Անատոլի Պապանովի կերպարը՝ Լյոլիկը, ֆիլմում Անդրեյ Միրոնովի հերոս Գեշայի գործընկերն է:է։ 1966 թվականին նրանք արդեն հանդես էին եկել որպես երգիծական դուետ [[Էլդար Ռյազանով]]ի «[[Զգուշացիր ավտոմեքենայից]]» կինոնկարում։ Ռյազանովի ժապավենում երկու կերպարների տանդեմը (քաղաքավարի վաճառող-սպեկուլյանտ Դիմա Սեմիցվետովը և նրա աները՝ կոպիտ վարվելակերպով պաշտոնաթող զինվորական Սոկոլ-Կրուժկինը) ստեղծվել է «անհամատեղելիի համատեղման» սկզբունքով{{sfn|Волков|1994|с=114—116}}։
 
Նույն հակադիր տիպաժները գործում են «Ադամանդե ձեռքը» ֆիլմում, ընդ որում՝ Գայդայի ֆիլմում հերոսների բնավորությունների միջև հակադրությունը ուժեղանում է և «ծաղրաբար խտանում»․ որոշակի նրբության և ազնվականության հավակնող Գեշային դիմակայում է ցինիկ, «անշնորհք» Լյոլիկը։ Պապանովի կերպարի՝ կադրից դուրս գործունեության վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Կինոգետ Անատոլի Վոլկովի խոսքով՝ Լյոլիկը ոչ միայն եֆի գլխավոր օգնականն է, նրա աջ ձեռքը, այլև [[ռեցիդիվիստ]] և, հնարավոր է, «[[օրենքով գող]]»:։ Սվյատոսլավ Դեմյանենկոյի մեկնաբանության համաձայն՝ այս հերոսը կարող էր պաշտոնաթող զինվորական հետախույզ լինել (այդտեղից էլ գործողությունների պլանավորման ժամանակ քարտեզների հետ աշխատելու նրա կարողությունը և այլ հմտություններ), որոնք գործ չունեին [[Նիկիտա Խրուշչով|Խրուշչովի]] ռազմական բարեփոխումից հետո{{sfn|Волков|1994|с=116}}<ref name="Феноменология юмора" />։ Մաքսանենգների խմբում Լյոլիկը ոչ միայն [[Ստրատեգոս|ստրատեգոս]] և [[Ռազմական մարտավարություն|մարտավարության]] պատասխանատուն է, որն անմիջականորեն ծրագրեր է մշակում, այլև ունենալով զգալի իշխանություն, կատարում է նաև «պատժիչ գործառույթներ», առաջին հերթին՝ բոլոր գործողությունները տապալող Կոզոդոևի նկատմամբ{{sfn|Волков|1994|с=116}}։
 
Գեշային հասցեագրված Լելիկի խոսքերը դարձել են աֆորիզմներ։ Երբ խումհարից տառապող Կոզոդոևը փորձում է «բուժվել» շամպայնի օգնությամբ, Պապանովի կերպարը նրանից վերցնում է շիշը՝ ասելով․ «Շամպայնը առավոտյան խմում են կա՛մ արիստոկրատները, կա՛մ դեգեներատները» բառերով։ Ավելի ուշ, արձագանքելով Գենադի Պետրովիչի՝ շեֆի այցը հետաձգելու ցանկությանը, որպեսզի «լոգանք ընդունի, մի բաժակ սուրճ խմի...», Լյոլիկը սպառնալից արտասանում է. «Այնտեղ կլինի քեզ համար և լոգանք, կլինի նաև սուրճ, կլինի նաև կակաո թեյի հետ»{{sfn|Волков|1994|с=117}}։
 
Այն բանից հետո, երբ Գեշայի մասնակցությամբ երեք գործողություններն ավարտվում են անարդյունք, շեֆը որոշում է նրա փոխարեն ուրիշին հանձնարարել գործը։ Որպես տաքսու վարորդ, որը պետք է Գորբունկովին քաղաքից դուրս տանի, հանդես է գալիս գրիմով քողարկված Լյոլիկը:Լյոլիկը։ Սկզբում նա ինքնավստահ է, աակայն հերոսի սովորական սանձարձակությունն անհետանում է, երբ Սեմյոն Սեմյոնովիչը երկխոսություն է սկսում նրա հետ։ Զրույցի ընթացքում պարզվում է, որ «ադամանդե տխմար Սենյա» (ռուս․՝ «бриллиантовый олух Сеня») քաջատեղյակ է իր գիպսե վիրակապի պարունակությանը և թանկարժեք իրերի մաքսանենգների որսի մասին:մասին։ Հանդիսատեսի աչքի առաջ տեղի է ունենում Լյոլիկի «հոգեվարքի գործընթացը»։ Շեֆի հետ հեռախոսազրույցից հետո Պապանովի կերպարը փոքր-ինչ հանգստանում է և ձեռք բերում նախկին ինքնավստահությունը{{sfn|Волков|1994|с=117}}։ Չնայած նրան, որ գործընկերներ Գեշան և Լյոլիկը հանցագործներ են, նրանք հանդիսատեսի մոտ թշնամություն չեն առաջացնում։ Ինչպես նշել է Անատոլի Վոլկովը, «Գայդայի կատակերգության ժուլիկները սարսափելի չեն»{{sfn|Волков|1994|с=116—117}}։
{{քաղվածքի սկիզբ}}Գաղտնիքը, ինձ թվում է, դերերի դերասանական մեկնաբանության մեջ է:է։ Ե՛վ Անատոլի Պապանովը, և՛ Անդրեյ Միրոնովը խաղում են ոչ ավազակների, կրկնահանցագործների և նույնիսկ ոչ էլ ժուլիկ-սրիկաների, նրանք խաղում են իրենց բնորոշ նրբագեղությամբ և հումորով, ոչ հեռու գավառական-սիրողականների, որոնք իրենց պատկերացնում են քրեական հանցագործներ կամ նուրբ արիստոկրատներ... Սա իրենց մաֆիոզներ երևակայելու զվարճալի և ոչ այնքան լուրջ խաղ է, որը համակում է նրանց կերպարները, միանգամայն հեռացնում է նատուրալիզմի և ճշմարտանմանության բարակ շերտը:շերտը։
{{բք|ru|Секрет, как мне кажется, кроется в актёрской трактовке роли. И Анатолий Папанов, и Андрей Миронов играют не бандитов-рецидивистов и даже не жуликов-проходимцев, — они играют, со свойственным им изяществом и юмором, недалёких провинциалов-любителей, воображающих себя матёрыми уголовниками или утончёнными аристократами… Эта весёлая и не очень серьёзная игра в мафиози, пронизывающая их образы, начисто снимает налёт натурализма и правдоподобия.
}}
Տող 201.
 
=== Վարվառա Սերգեևնա Պլյոշչ ===
[[Նոնա Մորդյուկովա]]ն, պատմելով «Ադամանդե ձեռքին» մասնակցելու մասին, խոստովանել է, որ Գայդայի հետ իր համագործակցությունը հեշտ չի եղել:եղել։ Ռեժիսորը պահանջել է, որ դերասանները ոչ միայն սովորեն սցենարի տեքստը, այլև մտածեն կերպարի ստեղծման տարբերակներ։ Այդ պատճառով նկարահանման հրապարակում իրենց ավելի ազատ էին զգում «մեծ երևակայությամբ» արտիստները, ինչպսին, օրինակ, Անատոլի Պապանովն էր{{sfn|Новицкий|2017|с=247}}։ Դերասանուհու խոսքով՝ տնային կառավարչի դերի վրա աշխատելիս նա հիմք է ընդունել հարևանուհու այն հատկանիշները, որի հետ երիտասարդ տարիքում ապրել է նույն բարաքում․ նա աչքի է ընկել խրատներ տալու հակումով և ձգտում էր դատապարտող տոնով մեկնաբանել շրջապատի մարդկանց ցանկացած բառ կամ արարք{{sfn|Мордюкова|2018|с=78—79}}։ Իր հերթին, սցենարիստ Յակով Կոստյուկովսկին պատմել է, որ Վարվառա Սերգեևնայի նախատիպը եղել է հայտնի լրագրողներից մեկի կինը, որը եղել է «Պլյուշչ ազգանունով գաղափարական քած»:։ «Ընկեր Պլյուշչը», Կոստյուկովսկու պնդմամբ, նրա՝ որպես երգիծաբանի «ամենամեծ հաջողությունն» է<ref name="Рождение легенды" />։
 
Վարվառա Սերգեևնա Պլյուշչը գաղափարապես զուսպ է, հարձակողական, զգոն․ նա հետևում է բնակիչների բարոյական կերպարին և կարծում է, որ հենց «տնային կառավարիչն է մարդու ընկերը»։ Նա ընկերական դատարանը համարում է հասարակական ազդեցության միջոց, սուր բնութագրեր է տալիս և՛ նրանց, ում է համարում «բարոյական նորմերի խախտողներ» («Ամո՛թ հարբեցող և կռվարար Ս․ Ս․ Գորբունկովին։ Իսկ դուք ո՞վ եք, Միշա՛։ Ամեն ինչ պարզ է։ Բաժակակի՛ցը»{{sfn|Цукерман|2002|с=238—239}}։ Վիճակախաղի տոմսերը նա ձեռք է բերում ոչ թե շահելու համար, այլ այն պատճառով, որ թերթերը գրել են նման խաղարկությունների հասարակական նշանակության մասին։ Բնակիչների շրջանում տոմսերի տարածումը վարչությունն իրականացնում է «կամավոր-հարկադիր» կարգով («Իսկ եթե չվերցնեն, կանջատենք գազը»)։ Վարվառա Սերգեևնային ուղեկցող օգնականները նույնպես խստորեն հետևում են տան բնակիչների վարքագծին և կենցաղային սովորություններին:սովորություններին։ Օրինակ, Գորբունկովի զգոն հարևանը, հայացքով ուղեկցելով տաքսով հեռացող Սեմյոն Սեմյոնովիչին, հիշողությամբ վերարտադրում է մեքենայի գույնն ու համարը․ «Բեժագույն «Վոլգա», 28-70 ОГО»{{#tag:ref|Տաքսիի «28-70 ОГО» համարը հորինված է և պատրաստված է հումորով ОГ սերիան պատկանել է [[Օրենբուրգի մարզ|Օրենբուրգի մարզին]] և հասել է միայն ОГЕ, իսկ 28 ռուբլի 70 կոպեկ եղելլ է «Մոսկովսկայա» կես լիտր օղի գինը մինչև 1961 թվականի բարեփոխումը<ref>{{книга |автор=Мухин Ю. И. |часть= |ссылка часть= |заглавие=СССР — потерянный рай |оригинал= |язык=ru |ссылка= |викитека= |ответственный= |издание= |место= |издательство=«Яуза» |год=2014 |том= |страницы=117 |столбцы= |страниц=336 |серия=До встречи в СССР! |isbn=978-5-9955-0714-7 |тираж= |ref= }}</ref><ref name="водка">{{cite web |author=Рудевич И. |authorlink= |coauthors= |url=https://style.rbc.ru/impressions/5d0bce619a794760489894b9 |title=10 советских фильмов с забавными деталями, о которых вы не знали |subtitle= |lang=ru |format= |website= |publisher=РБК |date=2019-06-21 |description= |quote= |accessdate=2021-01-10 |deadlink= |archiveurl=https://web.archive.org/web/20210110160624/https://style.rbc.ru/impressions/5d0bce619a794760489894b9 |archivedate=2021-01-10 }}</ref>։|group="Ն."|name="Такси 2870"}}։ Փիլիսոփա Դմիտրի Գորինի դիտարկմամբ՝ նման «հմտությունը ձևավորվում է տարիների ընթացքում»<ref name="Горин" />։
 
Պլյուշչի կերպարը ոչ միանշանակ գնահատականներ է ստացել ինչպես Գայդայի գործընկերների, այնպես էլ քննադատների մոտ։ Աշխատանքային նյութերը դիտելիս կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամները ռեժիսորին առաջարկել են կրճատել տնային կառավարչի էկրանային ներկայությունը, նշել են, որ այն դրվագները, որտեղ գործում է Մորդյուկովայի հերոսուհին, անբնական են և ծանրացնում են ֆիլմը:ֆիլմը։ Կինոգետ Մարկ Զակը «Ադամանդե ձեռքի» թողարկումից հետո գրել է, որ [[Երգիծանք|երգիծական]] գիծը, որը պետք է մարմնավորեր Վարվառա Սերգեևնան, ձախողվել է. ստացվել է ֆիլմի ընդհանուր ոճից անջատված «ծանրակշիռ ֆելետոն՝ զգոն կառավարչի մասին թեմայով»ը:ը։ Զակի կարծիքով՝ ավելի հաջող է Գայդայի մեկ այլ ղեկավարի՝ «[[Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները|Կովկասի գերուհին]]» ֆիլմի հերոս ընկեր Սաախովի [[Գրոտեսկ|գրոտեսկային]] կերպարը{{sfn|Цукерман|2002|с=238—239}}{{sfn|Зак|2008|с=76}}։ Այլ կարծիք է հայտնել կինոգետ Դմիտրի Պիսարևսկին «Էկրան» ալմանախի էջերում․ «Եվ Նոնա Մորդյոկովան ֆիլմում ներկայացել է անսպասելի տեսանկյունից։ Նրա սարսուռ առաջացնող ԺԷԿ-ի «հասարակական աշխատողը» պատկերված է նուրբ, ջախջախիչ երգիծանքի միջոցներով»{{sfn|Цукерман|2002|с=262}}{{sfn|Писаревский|1970|с=61}}։
 
Ֆիլմի առաջին խմբագրությունում Վարվառա Սերգեևնան դիմում է Գորբունկովի կնոջը «ահաբեկիչ» առաջարկով․ «Եվ դուք գիտեք, ես չեմ զարմանա, եթե վաղը պարզվի, որ ձեր ամուսինը գաղտնի այցելում է [[սինագոգ]]»:։ Ֆիլմը հանձնելիս ռեժիսորին խորհուրդ է տրվել վերաշարադրել այդ ռեպլիկան։ Վերջնական տարբերակում նախադասության ավարտը դարձվել է «...այցելում է սիրուհուն», սակայն Մորդյուկովայի շրթունքների շարժումով կարդացվում է «սինագոգ» նախնական բառը{{sfn|Цукерман|2002|с=241}}{{sfn|Новицкий|2017|с=257}}{{sfn|Реутова|2012|с=43}}։
 
== Ծաղրանմանակման տարրեր։ Կինոքաղվածքներ ==