«Պորտալ:Վանաձոր/Ընտրված անձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «235px|rightԱլբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում, արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 19...»:
 
No edit summary
 
Տող 1.
[[image:Albert_Azaryan_stamp.jpg|235px215px|right]]Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին [[Գանձակ]]ում, արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է [[Վանաձոր]], իսկ 1947 թվականին՝ [[Երևան]]։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին [[Մոսկվա]]յում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների [[Չինաստան]], [[Ֆրանսիա]]։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է [[Իտալիա]]յում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ]]ը։ 1956 թվականին [[Ավստրալիա]]յում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ [[Ալբերտ Ազարյան|...]]