«Էբուլիոսկոպիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Էբուլիոսկոպիա''' ({{lang-lat|ebullio}} - եռում եմ և {{lang-el | σκοπεω}} - դիտել), ֆիզիկաքիմիական հետազոտության եղանակ, որը հիմնված է լուծույթի և մաքուր լուծիչի եռման ջերմաստիճանների տարբերությունը (&Delta;t<sub>''եռմ.''</sub>) չափելու վրա։ Էլեկտրոլիտային դիսոցման բացակայության դեպքում և ըստ [[Ռաուլի օրենք]]ի չցնդող նյութի անսահման նոսր լուծույթի համար &Delta;t<sub>''եռմ.''</sub> = E<sub>''է''</sub>C, որտեղ E<sub>''է''</sub>-ն համեմատականության գործակիցն է (էբուլիոսկոպիկ հաստատունը), բնորոշ է յուրաքանչյուր լուծիչի համար և կախված չէ լուծված նյութի բնույթից։ C-ն լուծույթի կոնցենտրացիան է՝ արտահայտված Մոլարով 1000 գ լուծիչում։ Էբուլոսկոպիան կիրառվում է լուծված նյութի [[մոլեկուլային զանգված]]ը, լուծիչի ակտիվությունը և լուծված նյութի կամ թույլ էլեկտրոլիտի դիսոցման աստիճանը որոշելու համար։ Այսպես, նյութի մոլեկուլային զանգվածը որոշում են ըստ հավասարման՝
 
: <math> M= \frac {P_{1}\cdot E\cdot 100}{P_{2}\cdot \Delta t}</math>
որտեղ P<sub>1</sub>-ը և P<sub>2</sub>-ը համապատասխանաբար լուծված նյութի և լուծիչի զանգվածներն են՝ գրամով արտահայտված։ &Delta;t<sub>''եռմ.''</sub> չափում են մետաստատիկ ջերմաչափի կամ զգայուն ջերմազույգի միջոցով։E<sub>''է''</sub> կարելի է որոշել փորձով կամ թերմոդինամիկական հավասարումների օգնությամբ։ Փորձնական դժվարությունների պատճառով էբուլոսկոպիան, ի տարբերություն կրիոսկոպիայի, մոլեկուլային զանգվածը որոշելու համար հազվադեպ է կիրառվում։
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=6}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկաքիմիական հետազոտության եղանակ]]
[[Կատեգորիա:Ֆիզիկական քիմիա]]