«Զույգություն (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Քվանտային թվեր ՀոթՔաթ գործիքով)
 
'''Զույգություն''', մասնիկի կամ մասնիկների համակարգի [[ալիքային ֆունկցիա]]յի փոխակերպման հատկությունը՝ կոորդինատների համակարգի հայելային անդրադարձման <math>(x→x \to -x, у→y \to -уy, z→z \to -z)</math> դեպքում։ Այս հատկությունը հաճախ անվանում են նաև ''տարածական զույգություն''։ Համակարգի զույգությունը որոշվում է մասնիկների [[ուղեծրային մոմենտ]]ներով և ''ներքին զույգությամբ''։ Վերջինս բնութագրում է դադարի մեջ գտնվող [[տարրական մասնիկներ|մասնիկի]] ալիքային ֆունկցիայի հատկությունները՝ տարածության հայելային անդրադարձման դեպքում։ [[Կրկնակի անդրադարձում|Կրկնակի անդրադարձման]] ժամանակ ալիքային ֆունկցիան չի փոխվում, ուստի բնության մեջ հանդիպում են միայն անդրադարձման նկատմամբ [[սիմետրիա (ֆիզիկա)|սիմետրիկ]] կամ հակասիմետրիկ [[քվանտային վիճակներ|վիճակ]]ներ (դրական կամ բացասական տարածական զույգությամբ)։
 
== Զույգության պահպանման օրենք ==
Երկար ժամանակ համարվում էր, որ [[հիմնարար փոխազդեցություններ|բոլոր փոխազդեցություններում]] գոյություն ունի զույգության պահպանման խիստ օրենք՝ համակարգի տարածական փոխազդեցությունից առաջ և հետո մնում է անփոփոխ։ Սակայն 1956 թվականին [[K-մեզոն]]ների տրոհման հիման վրա [[Լի Ցզուն Դաո]]ն և [[Յանգ Չժեննին]]ը տեսականորեն կանխագուշակեցին, որ [[թույլ փոխազդեցություն|թույլ փոխազդեցության]] հետևանքով տարրական մասնիկների փոխակերպման պրոցեսներում տարածական զույգությանը չի պահպանվում։ Զույգության խախտումը հանգեցնում է մի շարք յուրահատուկ երևույթների ([[Էլեկտրոնէլեկտրոն]]ների ասիմետրիան բևեռացած միջուկների [[Բետա-տրոհում|բետա-տրոհման]] ժամանակ, Էլեկտրոններիէլեկտրոնների երկայնական բևեռացումը նույն պրոցեսում և այլն)։ Փորձերը ցույց են տվել, որ մյուս փոխազդեցություններում ([[ուժեղ փոխազդեցություն|ուժեղ]] և [[էլեկտրամագնիսական փոխազդեցություն|Էլեկտրամագնիսականէլեկտրամագնիսական]]) տարածական զույգության [[պահպանման օրենքներ|պահպանման օրենքը]] խստորեն իրագործվում Է։է։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=716}}
{{ՀՍՀ|հոդված=Զույգություն|հատոր=3|էջ=716|url=https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/716}}
 
[[Կատեգորիա:Քվանտային մեխանիկա]]
Անանուն մասնակից