«Հաղպատի բոլշևիկյան կազմակերպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Պիտակ՝ Նոր վերահղում
 
Տող 1.
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Կատեգորիա:Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ1917)]]
{{Զգուշացում ՀՍՀ}}
'''Հաղպատի բոլշևիկյան կազմակերպություն''', [[Անդրկովկաս]]ի հնագույն կոմունիստական կազմակերպություններից, ձևավորվել է 1903 թվականի հունիսին՝ Ա. Կախոյանի և [[Մելիք Մելիքյան]]ի ջանքերով։ Կազմակերպության հիմքը եղել՝ է [[1902]] թվականից [[Մարտիրոս Թանդիլյան]]ի ղեկավարությամբ գործող լենինյան իսկրայական խմբակը։ Հիմնադիր կազմի անդամներից էին նաև [[Սիմոն Իսրայելյան]]ը, [[Սայադ Շամբարյան]]ը, [[Արզուման Սոխակյան]]ը, [[Եգոր Մաթոսյան]]ը և ուրիշներ։ [[1903]] թվականի նոյեմբերին կազմակերպությունը ղեկավարեց [[Հաղպատ]]ի գյուղացիների զինված ելույթը՝ կալվածատեր [[Բարաթով]]ի և ցարական իշխանությունների դեմ։ Չնայած ոստիկանությունը դաժանորեն ճնշեց ելույթը, և Հաղպատի բոլշևիկյան կազմակերպության ակտիվ անդամներից շատերը նետվեցին [[Մետեխի բանտ]]ը, սակայն ցարական էկզեկուցիան չկարողացավ խեղդել [[Հաղպատ]]ի գյուղացիության հեղափոխական ոգին։ [[1905]]-[[1907]] թվականների հեղափոխության տարիներին Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն ավելի վճռականորեն ներգրավվեց համառուսաստանյան հեղափոխական շարժման մեջ։ Այդ տարիներին կազմակերպության աչքի ընկնող գործիչներից էին բանվորներ Ս. Փիրուզյանը, Օ. Մարուքյանը, Պ. Թանդիլյանը, Շ. Բեժանյանը, և Մ. Շամբարյանները, Ալ. Ալիխանյանը և ուրիշներ։ Նշանակալից էր Ս. էվոյանի ղեկավար գործունեությունը։ Նա Ա. Կախոյանի հեա [[Թիֆլիս]]ի բոլշևիկյան կենտրոնից Լոռուն ամրացված պրոպագանդիստ կազմակերպիչ էր։ [[1905]]-[[1908]] թվականներին Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն [[ՌԽԴԲԿ]] Բորչալուի կազմակերպության մարտունակ ջոկատներից մեկն էր։ Այստեղ են գումարվել [[Լոռու բոլշևիկյան կազմակերպություն]]ների [[1905]] թվականի օգոստոսյան խորհրդակցությունը, ինչպես նաև [[Բորչալուի բոլշևիկյան կազմակերպություն|Բորչալուի բոլշևիկյան կազմակերպության]] 1906 թվականի հոկտեմբերյան և դեկտեմբերյան կոնֆերանսները, որոնք ղեկավարել է Ս. Շահումյանը։ [[Դեկտեմբեր]]յան կոնֆերանսը [[ՌԽԴԲԿ]] V ([[Լոնդոն]]ի) համագումարի դելեգատներ ընտրեց վճռական ձայնով Ս. Շահումյանին, Ա. Կախոյանին, իսկ խորհրդակցական ձայնով՝ Մ. Ցխակայային։ Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն իր գործունեությունը շարունակել է նաև ստոլիպինյան ռեակցիայի շրջանում։ Այդ են վկայում [[1907]] թվականի աշնանը Հաղպատում գումարված [[ՌԽԴԲԿ]] Բորչա-Լուի կազմակերպության 4-րդ կոնֆերանսը, ինչպես նաև [[1908]]թվականի ապրիլի 15-ի խորհրդակցությունը, որոնցում վճռականորեն դատապարտվել է [[Անդրկովկաս]]ի ազգայնական կուսակցությունների և մենշևիկ լիկվիդատորների վարքագիծը։ [[1908]] թվականի ապրիլյան խորհրդակցությունից հետո, երբ Թիֆլիսի մենշևիկների ջանքերով վերացվեց Բորչալուի կազմակերպությունը, հեղափոխական գործունեության կենտրոնը Լոռիում դարձավ Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն։ Կազմակերպության գործունեությունը նշանակալից էր [[Լոռու մարզ|Լոռու]] «Չեզոք գոաում» սովետական իշխանության համար մըղ- ված պայքարի շրջանում։ Այդ շրջանում [[Հաղպատ]]ի բոլշևիկյան կազմակերպությունն Ա. Մռավյանի, Հ. Լազյանի, Դ. Առուստամյանի, Ս. էվոյանի, Ս. Սարգսյանի և այլ բոլշևիկների ղեկավարությամբ գլխավորեց [[1921]] թվականի փետրվարին Լոռիում բռնկված ապստամբությունը, որը 11-րդ կարմիր բանակի օգնությամբ ավարտվեց հաղթանակով, և Լոռին միացավ Սովետական [[Հայաստան]]ին։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=82}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)]]