«Դենիս վան Աարսսեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ|անուն=Դենիս վան Աարսսեն|երկիր=|կայք=<!-- {{URL|example.com}} անպայման գրեք այս կաղապարով, որ էջի վրա երևա example.com-->|կապված է=|լեյբլեր=|գործունեության տարիներ=<!-- YYYY–YYYY (կամ –այժմ) -->|գործիքներ=|մասնագիտություն=|ժանրեր=|վախճանի վայր=|վախճանի օր=<!-- {{death date and ag...»:
(Տարբերություն չկա)

23:16, 27 Հուլիսի 2021-ի տարբերակ

Դենիս վան Աարսսեն ((հոլ.՝ Dennis van Aarssen, ), նիդերլանդացի երաժիշտ, «Հոլանդիայի ձայնը» հեռուստատեսային երաժշտական նախագծի 9-րդ եթերաշրջանի հաղթող։

Դենիս վան Աարսսեն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDennis van Aarssen
Ծնվել էհունիսի 2, 1994(1994-06-02) (29 տարեկան)
Նիդերլանդներ
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություներգիչ
Լեյբլ8ball Music
Կայքdennisvanaarssen.com
 Dennis van Aarssen Վիքիպահեստում

Առավելապես հայտնի է 80-ականների ամերիկյան ռետրո երաժշտական, հատկապես Ֆրենկ Սինատրայի ստեղծագործությունների կրկնօրինակումներով։

Կենսագրություն

Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքում ծնված Դենիս վան Աարսսենը իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Շփեյք գյուղական բնակավայրում։ Մանուկ հասակում վերջինս մտածում էր նկարիչ դառնալու համար, իսկ երաժշտության նկատմամբ սերը ապագա երաժշտի մոտ արթնացել է յոթ տարեկան հասակում՝ Ռոբ Ուիլյամսի «Swing When You Winning» երգի կապակցությամբ։

Ավագ դպրոցում ուսանելու ժամանակ Դենիսն առաջին անգամ մասնակցում է երգի մասնավոր դասերին և հանդես գալիս երաժշտական նվագախմբում։ Երեք տարի անց նա դադարեցնում է իր դասընթացներն ու որոշում ձայնագրել սեփական երաժշտական կատարումը՝ այն ներբեռնելով սեփական Յութուբյան ալիք։ Հետագա տարիներին Դենիս վան Աարսենը նվագում է մի քանի տարբեր խմբերում՝ տարբեր ժանրերում։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո վան Աարսսենն ընդունվում է Թիլբուրգի ռոք ակադեմիա, սակայն շուտով դուրս է մնում։ Այնուհետև նա որոշում է մասնակցել HBO-ի դասընթացին։ Դասընթացի ավարտից հետո՝ 2017 թվականին, Դենիսը սկսում է աշխատել «Թալմարկ»-ում որպես ծրագրի ղեկավար՝ գրեթե հրաժարվելով երաժիշտ դառնալու երբեմնի երազանքից։

Այնուամենայնիվ, 2018 թվականին նա մասնակցում է հոլանդական նշանավոր «Topper Gezocht!» մրցույթին, սակայն չի կարողանում հաղթահարել առաջին փուլի բարիերը։ Երաժշտական մրցակցությունը նոր մոտիվացիա է հաղորդում Դենիս վան Աարսսենին և վերջինս որոշում է կայացնում մասնակցել «Հոլանդիայի ձայնը» նախագծի 9-րդ եթերաշրջանին՝ կույր լսումների ընթացքում կատարելով Ֆրենկ Սինատրայի «That's life» ստեղծագործությունը։ Արդյունքում, Դենիսը դառնում է հեռուստանախագծի հաղթող։ Այդ տարում՝ 2019 թվականին, լույս է տեսնում երաժշտի առաջին ալբոմը՝ «Modern Modern» վերնագրով։