«Անայիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 7.
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], [[Ակն]]ից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ [[Հայերեն]]ը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ [[Թովմաս Թերզյան]]ից և [[Խորեն Նար Պեյ]]ից։ 1893 թվականին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։
 
Համիդյան տարիներին մեկնել է [[Շվեյցարիա]], օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բիւզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922 թվականին անցել է [[Փարիզ]], որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը, շարունակելով աշխատակցել սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ ևեւ վերջալույսվերջալոյս» ժողովածուում (Փարիզ, 1942)։ Մահից մի տարի առաջ լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «ՀուշերսՅուշերս» վերնագրով (Փարիզ, 1949)<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=91}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անայիս» էջից