«Հայկ նահապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
«[[Հաբեթ]]ի սերունդների Ցանկը սահմանել և առաջադրել է [[Մովսես Խորենացի]]ն, որպես [[Հին Կտակարան]]ի ազգաբանության ցանկերին այլընտրանք, քանզի, Պատմահայրը բողոքում է. «ս. գիրքը յուրայիններին (հրեաներին. հեղ) զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրև արհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան…(հավելելով) մեր [[Հաբեթ]]ի սերունդները բոլորովին չկան»։ [[Խորենացի]]ն առաջադրել է սեփական՝ [[Նոյ]]ի [[Հաբեթ]] որդու ազգաբանության Ցանկ, հավելելով, որ այն ավելի հավաստի է, քան Ծննդոց բաժնի ցանկերը, քանի որ այնտեղ [[Հաբեթ]]ի սերունդները բացակայում են(''[[Մ. Խորենացի]], ՀՊ'', էջ՝ 77-78)։ Ի տարբերություն իրենից առաջ և հետո պատմություններ գրող պատմիչների, Պատմահայրը ազնվորեն թվարկում է, թե [[Հաբեթ]]ի ազգաբանությունը ճշտելիս, ինքը ինչ աղբյուրներից է օգտվել՝ [[Աբյուդենոս]], Կեփաղիոն, հունարեն գրականություն, իսկ Հին Կտակարանի Ծննդոց բաժնի ազգանության ցանկերը որևէ հավաստի աղբյուրներ չունեն։ Սկսած Խորենացուց, մեր բոլոր պատմիչները անփոփոխ են թողել «Հաբեթից սկսվող ազգաբանության», այդ թվում «Առաջին հայկյանների»՝ Հայկից մինչև [[Արա Գեղեցիկ]]» Հայկազունի առաջնորդների Ցանկը։<br />
Ըստ Խորենացու մի շարք հայոց [[Հայ ազնվականություն|ազնվական]] [[տոհմ]]եր իրենց ակունքների սկիզբ են համարում [[Հայկ Նահապետ]]ին։ Դրանցից են [[Բզնունիներ]]ը, [[Խորխոռունիներ]]ը, [[Մանդակունիներ]]ը, [[Վահևունիներ]]ը, [[Վարաժնունիներ]]ը, [[Առանշահիկներ]]ը և այլն։ Ժամանակակից գիտնականների մի մասը այլևս հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է ներկայացնել նրան որպես հայոց հերթական թագավոր, ով մեծ ավանդ է ունեցել հայկական արժեհամակարգի պահպանման և տարածման գործում<ref>Պ․Մ․Հերունի, ''Հայերը և հնագույն Հայաստանը'', Երևան 2006 թվական</ref>։
 
== Առասպելի ժամանակագրության վերաբերյալ ==
{{վիքիֆիկացում}}
* '''Ղևոնդ Ալիշանի վարկած'''
 
Ըստ մատենագրական տվյալների, 428թ հայոց շարժական (աշխարհիկ, քաղաքական) տոմարի Նավասարդի 1-ը համընկել է հուլյան տոմարի օգոստոսի 11-ի հետ։ Ղևոնդ Ալիշանն այս փաստը հիմք ընդունելով, համարեց, որ Հայոց աշխարհիկ-շարժական տոմարի տարեմուտը օգոստոսի 11-ն է։
 
Հին եգիպտացիները 1460 տարին մեկ մի տարի իրենց ժամանակագրության հաշվարկից հանում էին և դրանով ուղղում իրենց տոմարը (այն ինչ հիմա մենք ենք անում 4 տարին մեկ փետրվարի 29 մտցնելով)։ Եգիպտացիներն այդ 1460-ամյա պարբերաշրջանը կոչում էին Սոտիսի շրջան (Սոտիս-ը Սիրիուս աստղի անվանումն է)։ Ալիշանը ենթադրեց, թե Հայոց մեջ ևս պիտի գործածվեր այդ պարբերաշրջանը, այն մտցրեց իր հաշվարկների մեջ և կոչեց Հայկյան շրջան։ Նա 428թ 1460 տարով հետ գնաց, հասավ մ.թ.ա. 1032թ, Ալիշանը 1460 տարով էլ է հետ գնում և հանգում մ.թ.ա. 2492թ-ին ու հեվելով <Հայկի և Բելի> մասին Խորենացու հաղորդած ավանդազրույցի վրա, եզրակացնում, որ սա է Հայոց տոմարի սկիզբը, քանի որ մ.թ.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայկը հաղթեց Բելին։
* '''Ա․Մկրտչյանի վարկած'''
2009թ․ Ա․Մկրտչյանի ուսումնասիրությունների արդյունքում «Լուսանցք»շաբաթաթերթը հրապարակեց հոդված՝, «4500-ամյա տոմարի պատմության շուրջ» որի մեջ արված է հետևյալ հիմնավորումը՝,«Ղ.Ալիշանի կազմած Հայկական տոմարի վերահաշվարկը և համապատասխան տոմարային շեղումները գրանցելուց հետո ստանում ենք հետևյալ պատկերը։ Եգիպտական, աքքադական, հրեական, ասորական, հնդկական և հայկական տոմարների տարեթվերը ըստ էության մատնանշում են նույն հզոր պատմական երեւույթը՝ փոխաբերական աշխարհի արարումը։
 
Ամփոփում՝
 
Մեզ հայտնի հնագույն յոթ տոմարները ունեն այսպիսի տարիք.
 
1)Ըստ Ալեքսանդրիայի ժամանակագիրների՝ աշխարհը ստեղծվել է մ.թ. առաջ 5493 թվական մայիսի 25-ին,ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 7501 տարի առաջ։
 
2) Ըստ աքքադական տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 4322 թվակա նին,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 6332 տարի առաջ։
 
3) Ըստ հրեական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3761 թվականին ,ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 5769 տարի առաջ։
 
4) Ըստ հնդկական ավանդապատումների՝«Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3768 թվականին,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 5776 տարի առաջ։
 
5)Ըստ մեր վերահաշվարկի «Աշխարհն արարվել» է մ.թ.առաջ 3500 թվականի օգոս տոսի 11-ին, ըստ այս վերահաշվարկի աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ։
 
6) Ասորական դիցաբանական տոմարը՝ հիմնված մ.թ. առաջ 3500թ., ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ։ Ասորական տոմարը հիմնված է 1947 թվականին հայտնաբերված առարկաների տարիքի հիման վրա։ Հայտնաբերված առարկաները պատկանում էին մ.թ.առաջ 4750 թվականին:Այս թվականը ասորիների կողմից ընդունվեց որպես այսօրյա իրենց տոմարի հիմք, որի արդյունքում ասորիների տոմարը հավասար է 6758 տարվա ։
 
7) Ըստ եգիպտական արևային տարեցույցի՝«Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3264 թվականին ,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 5272 տարի առաջ։
 
Ամբողջացնելով եղած ժամանակագրական տեղեկությունները հիմնական տոմարների հետ կապված, համադրելով իրար հետ Եվրոասիական տարածաշրջանի աշխարհաշինական ավանդազրույցները և հիմնվելով մեր կատարած եզրակացությունների վրա կարող ենք նշել հետևյալը։
 
1. Հայկ և Բել Դյուցազնամարտը պաշտոնական ավարտը հաստատեց մ.թ. առաջ 3500 թվականին ։
 
2. Այս հաղթանակը դարձավ աշխարհաստեղծ նոր հարաբերությունների սկիզբ։
 
3. Հաղթանակած Հայկին իրավունք տրվեց գլխավորելու արևապաշտ Արմենական էթնոսին։ Հայկը հավաքեց իր համախոհներին՝ նրանց, ովքեր հավատարիմ էին մնացել ԱՐԱՐԻՉ և ՆՈՅ պայմանագրին և նախնյաց երկրում մ.թ.առաջ 3500 թվկանին վերահաստատեց «Արևի» գաղափարախոսության գերակայության թագավորությունը։ Համաձայն այս լրացումների և վերահաշվարկի՝ մեր կարծիքով հայկական բուն տոմարը կարող էր սկսվել ոչ ուշ, քան մ.թ. առաջ 3500-ին<ref>Ա․Մկրտչյան 4500-ամյա տոմարի պատմության շուրջ,Լուսանցք շաբաթաթերթ 2009թ․ </ref>։   
 
* '''Մ.Վ. Դյակոնովի աշխատությունների վրա հիմնված վարկած'''
 
Մ.թ.ա. VI հազարամյակի վերջերին - III հազարամյակի սկզբներին Միջագետքի առավել հին հայտնի պետ. կառույցը հիմնել է Քիշի I թագավորական դինաստիան, որը դարձել է Միջագետքյան ցեղերի միավորման կենտրոն, սակայն մ.թ.ա. XXVIII – XXVII դդ-ում ՈՒրուկի դեմ պայքարում (կիսաառասպելական կառավարիչներ Էնմերկարի, Լուգուլբանդի, Գիլգամեշի օրոք) կորցրել է իր տիրապետությունը։ Մ.թ.ա. XXIVդ. (Լուգուլզագեսի թագավորի օրոք) ՈՒրուկը /Արեք/ իր գերիշխանության ներքո միավորել է Միջագետքը (ՈՒրուկի I թագավորություն)։
 
Մ.թ.ա. XXII դ. Սարգոն Աքքադացին իր տիրապետությունը տարածեց ամբողջ Միջագետքի վրա և Աքքադն արդեն որպես կուռ ձևավորված քաղաք պետություն՝ դարձավ Մերձավոր Արևելքում գերիշխող տերություն։ Աքքադն ավելի հզորացավ Սարգոնի թոռան՝ Նարամ-սինի օրոք /2238-2202/: Մ.թ.ա. XXII դ. վերջին ՈՒրուկի թագավոր ՈՒտիխեգալը կրկին Միջագետքի իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Նրա մահից հետո իշխանությունն անցել է ՈՒրի III թագավորության հիմնադիր ՈՒր-Նամմուին։
 
/Տես՝ И.М. Дьяконов, Общественный и государственный строй древнего Двуречья. Шумер, М., 1959г. /
 
'''''Եզրահանգում''' - Հայկական լեռնաշխարհում առաջին ձևավորված պետական կառույցների մասին տեղեկատվությունն ի հայտ է գալիս սկսած մ.թ.ա. XXVIII – XXVII դդ-ում ՈՒրուկի I թագավորական դինաստիայի ժամանակաշրջանից (Արատտա)։ Հետագայում Հայկական լեռնաշխարհի պետական կառույցների մասին տեղեկատվություններ են հանդիպում XXIV - XXII դ.դ. – ում (Արմի քաղաքի կամ Արմանում երկիր) և սկսում են ձևավորվել քաղաք պետություններ /տես <Մեծամուրի> հնավայր/, ավելի ուշ Միտաննի պետությունը, հետագայում Հայասան և այլն։ Այսինքն Հայկական լեռնաշխարհի մասին տեղեկատվությունները բացակայում են մ.թ.ա. VI հազարամյակի վերջերին և III հազարամյակի սկզբներին Միջագետքի Քիշի I թագավորական դինաստիայի օրոք։ Համեմատական վերլուծություն անցկացնելով եղած փաստերի, ինչպես նաև <Հայկի և Բելի> մասին Խորենացու հաղորդած ավանդազրույցի ու Հին կտակարանի ժամանակագրության հետ, կարելի է հանգել այն մոտավոր եզրակացությանը, որ Բաբելոնի աշտարակաշինության ու Հայկի և Բելի հետ կապված դեպքերը մեծ հավանականությամբ տեղի են ունեցել մ.թ.ա. VI հազարամյակի վերջերի և III հազարամյակի սկզբների միջև ընկած ժամանակահատվածում։
 
== Տես նաև ==