«Մատերիա (փիլիսոփայություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Պիտակ՝ հետշրջված
հետշրջում
Պիտակ՝ Ձեռքով հետշրջում
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Մատերիա''' (լատ. materia-նյութ), գիտակցությունից անկախ և նրանից դուրս գոյություն ունեցող ռեալությունը։ [[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] պատմության մեջ մատերիայի գաղափարի ըմբռնումը կապված է եղել աշխարհի բազմազան իրերի ու երևույթների համար մեկ ընդհանուր միասնական հիմք՝ սուբստանց նշելու պրոբլեմի հետ։
Հին աշխարհի ([[Հնդկաստան]], [[Չինաստան]], [[Եգիպտոս]] և այլն) փիլիսոփայության մեջ մատերիայի գաղափարը ըմբռնվել է մտահայեցողական ձևով՝ որպես նախանյութ, որից «կերտված» են աշխարհի բոլոր առարկաները։ Այդ պատճառով, օրինակ, [[Հին Հունաստան]]ում, մատերայի պարզունակորեն նույնացվել է ջրի ([[Թալես]]), օդի ([[Անաքսիմենես]]) հետ, դիտվել է որպես վերացական տրամաբանական նախասկիզբ՝ ապեյրոն (Անաքսիմանդրոս), որպես [[կրակ]] ([[Հերակլիտ]]), որն իր մեջ [[սինթեզ]]ում է նախանյութը և շարժման ու փոփոխման կենսական ուժը։ Այս երկու միտումները Դեմոկրիտը ներկայացնում է մեկ ընդհանուր մտահայեցողական նախասկզբի՝ [[ատոմ]]ի մեջ, իսկ մատերիայի՝ երկու ձևով՝ ատոմ և դատարկություն։ Նոր ժամանակից սկսած, փորձարարական գիտության զարգացմանը զուգընթաց, մատերայի գաղափարի հիմքը դառնում է [[բնագիտություն]]ը։ Փորձեր էին արվում նախանյութի փոխարեն գտնել անփոփոխ առաջնային հատկություններ, որոնք ընդհանուր լինեն աշխարհի բոլոր առարկաների համար և ընկած լինեն նրանց հիմքում։ Որպես այդպիսիք հանդես էին գալիս երկրաչափական ու մեխանիկական հատկանիշներ՝ տարածականություն, անթափանցիկություն, ծանրություն, տեղափոխություն են, որոնք սովորաբար ամփոփվում էին իրենց մեկ միասնական կրողի՝ ֆիզիկական ատոմի մեջ։ Մատերիան ըմբռնվում էր նրա ֆիզիկական հատկանիշների տեսանկյունից ու սահմանվում էր առանց գիտակցության հետ հարաբերակցությանը դիմելու։ Ֆրանսիացի մատերիալիստները (Դ. Դիդրո, Պ. "Հոլբախ) առաջինըաոաջինը նկատեցին, որ անհնարին է առարկաների բոլոր հատկանիշները հանգեցնել միայն մեխանիկականի և բոլոր ձևերը՝ միայն երկրաչափականի, և փորձեցին մատերայի սահմանման համար նշել փիլիսոփայական իմացաբանական հիմքեր՝ ներկայացնելով այն գիտակցության հետ ունեցած իր հակադրության մեջ։ Այս միտումը իր հետագա զարգացումն ստացավ մարքսիստական փիլիսոփայության մեջ, որը մատերայի սահմանումը ուղղակիորեն կապեց [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] հիմնական հարցի մատերիալիստական լուծման հետ։Մատերիան դիտվեց որպես գիտակցությունից անկախ գոյություն ունեցող ռեալություն։Մատերիայի այդ դիալեկտիկամատերիալիստական ըմբռնումը հենվում է աշխարհի մատերիական միասնության, գիտակցության նկատմամբ մատերայի առաջնայնությանաոաջնայնության ու աշխարհի ճանաչելիության սկզբունքների վրա։ Սրանով մատերայի որպես փիլիսոփայական կատեգորիայի ըմբըռնումը սահմանազատվում է մատերայի դրսևորման կոնկրետ բնագիտական պատկերացումներից և այն խարսխվում համընդհանուր հատկությունների վրա (օբյեկտիվություն, շարժում ու զարգացում, անստեղծելիություն ու անոչնչանելիություն, տարածաժամանակային անվերջ գոյություն.կառուցվածքայնության անսպառելիություն և այլն)։: Ընդհանրացնելով բնագիտության նորագույն նվաճումները և մարքսիստական փիլիսոփայության դրույթները՝ Լենինը ձևակերպեց մատերայի սահմանումը. «Մատերիան փիլիսոփայական կատեգորիա ՝ նշանակելու համար օբյեկտիվ ռեալությունը, որ տրված է մարդուն նրա զգայությունների մեջ, գոյություն ունի նրանցից անկախ» ։
Մատերայի գաղափարը նրա դրսևորման կոնկրետ ձևերի ֆիզիկական հատկանիշների հետ նույնացնելու փաստով էր պայմանավորված այն ճգնաժամային վիճակը, որը ստեղծվեց [[ֆիզիկա]]յում [[XX դար|XX դ]]. սկզբին՝ կապված ատոմի տրոհման և ռադիոակտիվության հայտնագործման հետ։ Այս փաստերը շատ մտածողների հանգեցրին այն եզրակացությանը, որ մատերիան չքանում է, մնում է միայն շարժումը։ Այս միտումը հանգեցրեց, մասնավորապես, էներգեաիզմի (Օսավալդ), որը փորձում էր աշխարհի հիմքում դնել զուտ [[էներգիա]]ն՝ առանց նրա մատերիական կրողի։ [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը ցույց ավեց, որ դա արդյունք է մատերիայի մետաֆիզիկական պատկերացման, երբ մատերիան ըմբռնվում է որպես որոշակի ֆիզիկական վիճակ, և առաջ քաշեց մատերիայի կառուցվածքայնության անվերջության գաղափարը, որն ամենևին էլ նույնական չէ նյութի անվերջ բաժանելիության մեխանիկական ըմբռնմանը։ Ներկայումս հայտնի է մատերիայի դրսևորման երկու հիմնական ձև՝ նյութ և դաշտ։ Այդ ձևերը միմյանց հեա փողկապված են և ամենևին էլ վերջնական չեն։
 
== Մատերիան որպես իրականի և անիրակնի դրսևորման միասնություն ==
Աշխարհի էության մասին գրեթէ բոլոր փիլիսոփայական պատկերացումներում այն ըմբռնվում է, որպես հակադիր ուժերի (դրականի և բացասականի, բարիի և չարի, լույսի և խավարի և այլն) միասնություն, որոնց հակասությունների փոխհարաբերությունները (կամ այսպես կոչված պայքարը) առաջ է բերում մատերիայի շարժումը (ներկայացվում է էներգիա հասկացությամբ)։ Նշված սկզբունքով է ներկայացվում նաև մատերիայի մասին փիլիսոփայական պատկերացումները, այն բաժանելով երկու իրար հակադիր դրսևորումների՝ իրական (նյութական) մատերիայի և անիրական (ոչ նյութական, երբեմն անվանում են նաև մութ կամ ստվերային) մատերիայի միասնություն։
 
Իրական (նյութական) մատերիա ասելով հասկանում ենք այս իրական աշխարհի այն ամեն նյութականը՝ մեր գիտակցությունից անկախ և մեզանից դուրս, որը դրսևորվում է հիմնական երեք՝ միկրոաշխարհ, մակրոաշխարհ և մեգաաշխարհ որակներով, որոնք միմյանց հետ սերտ փոխկապակցված լինելով հանդերձ, իրարից զատորոշվում են որոշակի ուրույն դրսևորման ձևերով։
 
Անիրական (ոչ նյութական) մատերիան հանդիսանում է <ընդհանուր մատերիայի> շարժման մի ուրույն դրսևորման ձև, որը բնութագրվում է իր ոչ նյութական, վերացական գոյացությունների կառուցվածքներով և հանդիսանում է իրական (նյութական) մատերիայի այսպես կոչված անտիմատերիան։ Այն մարդու գիտակցությունից անկախ և նրանից դուրս գոյություն ունեցող ռեալություն է։
 
Վերը նշված մատերիական որակների միջանկյալ փուլը՝ ըստ փիլիսոփայական ենթադրությունների, հանդիսանում է վերացական, ոչ նյութական էության վերափոխման գործընթացը դեպի առարկայական, նյութական՝ այսինք իրական էությունների և գոյացությունների։ Այս փուլը իրենից ներկայացնում է անցումային, միջանկյալ որակ՝ մատերիայի դրսևորման երկու հիմնական ձևերից՝ անիրական մատերիայից իրական մատերիայի անցման կամ փոխակերպման գործընթացում։ Այսինքն միջանկյալ մատերիայի որակում տեղի է ունենում անիրական մատերիայում գործող ուժերից, իրական մատերիային բնորոշ ուժերի սինթեզում։ Այս հասկացությունը առաջին անգամ իր փիլիսոփայության մեջ արտահայտել է Անաքսիմանդրոսը և այն կոչել <Ապեյրոն>, որը նշանակում է հավերժ շարժման մեջ գտնվող  անսահման, անվերջ,  անորոշ,  որակազուրկ  սկզբնանյութ։ Այս  տեսությունը   նոր   որակով  սկսեց զարգանալ ու մեծ տարածում գտնել XX դարի սկզբներին, կապված ատոմի տրոհման և ռադիոակտիվության հայտնաբերման հետ։ Ըստ Օստվալդի. Ապեյրոնը դա մի որակ է՝ առանց իրական մատերիական կրողի, որը իր գործունեության ընթացքի այսպես կոչված որոշակի կուլմինացիոն կետում վերափոխվում է յուրօրինակ ֆիզիկական դաշտի, որը հանդիսանում է իրական մատերիայի սկիզբը և բնութագրվում է նյութական աշխարհին բնորոշ ժամանակի և տարածության հասկացողություններով։ Տարածությունը և ժամանակը իրական մատերիայի գոյության հիմնական ձևերն են, այսինքն իրական մատերիական օբյեկտների և երևույթների կոորդինացման ձևերը։ Տարածությունը և ժամանակը կազմում են մի օրգանական միասնություն՝ մի քառաչափ բազմաձևություն՝ քառաչափ աշխարհ։ Այս մեկնաբանությունը ձևական չէ՝ թելադրված չէ բնության օրինաչափությունների մաթեմատիկական նկարագրման հարմարության նկատառումներով։ Դա հավերժ փոփոխվող մատերիայի էությանը համապատասխանող ըմբռնում է։ Տարածության և ժամանակի միավորումը մի բազմաձևությունում՝ քառաչափ աշխարհի գաղափարը, երբեք էլ չի նշանակում մատերիայի այդ ատրիբուտների նույնացում։ Տարածական երեք կոորդինատները նշում են պատահույթի տեղը, իսկ ժամանակը՝ նրա տեղի ունենալու պահը։ Պատճառականորեն իրար հետ կապված պատահույթներում՝ պրոցեսներում, տարածական կոորդինատները կարող են փոփոխվել կամայականորեն, իսկ ժամանակը փոփոխվում է մի ուղղությամբ՝ միայն աճում է։ Տարածության և ժամանակի մասին արդի պատկերացումները վերջնական չեն ու ենթակա են հետագա ճշգրտումների, հատկապես մատերիայի հետ նրանց ունեցած կապերի հարցում։
 
Ինչպես նշեցինք միջանկյալ մատերիայում՝ Ապեյրոնը իր գործունեության որոշակի կուլմինացիոն կետում վերափոխվում է ֆիզիկական դաշտի։ Ֆիզիկական դաշտի օրինակ են՝ առայժմս գիտությանը հայտնի էլեկտրամագնիսական և գրավիտացիոն դաշտերը, միջուկային ուժերի դաշտերը, տարրական մասնիկների ալիքային դաշտերը և այլն (որոնք ըստ էության` <Փոխազդեցությունների մեծ միասնության տեսության> վարկածի միևնույն ֆիզիկական դաշտի դրսևորումներ են)։ Դասական մեխանիկայում նյութը (նյութական մարմիններ, մասնիկներ) հանգստի զանգված ունեցող, տարածությամբ սահմանափակված ընդհանուր գոյացություն է, իսկ ֆիզիկական դաշտը բաշխված է տարածության որոշ տիրույթում։ Քվանտային մեխանիկան, ի տարբերություն դասական մեխանիկայի, որտեղ նյութը և դաշտը հակադիր են, միավորել է նյութի և դաշտի գաղափարները՝ մասնիկի շարժումը ներկայացնելով ալիքային ֆունկցիայի միջոցով։ Փորձնականորեն ցույց է տրվել, որ ընդհատ և անընդհատ ֆիզիկական օբյեկտները միաժամանակ դրսևորում են և մասնիկային, և ալիքային հատկություններ։ Ընդ որում, որքան մեծ է մասնիկի զանգվածը, այնքան ավելի կտրուկ են արտահայտվում նրա մասնիկային հատկությունները և նյութի ու դաշտի հակադրությունները, իսկ փոքր զանգվածների դեպքում այդ հակադրությունը ավելի թույլ է նկատվում։ Նյութի և դաշտի միասնականացումը իրականացվել է դաշտի քվանտային տեսությունում, երկրորդային քվանտացման միջոցով։ Այս դեպքում իրական ֆիզիկական դաշտին համապատասխանեցվում են քվանտներ և քվանտացված դաշտի օգնությամբ նկարագրում նյութի մասնիկների վարքը։ Այստեղ փոխազդեցությունը ներկայանում է որպես դաշտի քվանտների փոխանակում (ֆոտոնները իրականացնում են լիցքավորված մասնիկների, օրինակ՝ էլեկտրոնների էլեկտրամագնիսական փոխազդեցությունը; p-մեզոնները՝ նուկլոնների միջուկային փոխազդեցությունը)։ Հետևաբար, քվանտացված դաշտը ալիքային և մասնիկային հատկությունների ամբողջությամբ օժտված ֆիզիկական օբյեկտ է։ Արդի ֆիզիկան նյութը և դաշտը դիտում է որպես միկրոաշխարհի միմյանց անխզելիորեն կապված տարբեր կողմեր, որպես մասնիկային և ալիքային հատկությունների միասնության արտահայտություն։
 
Այսպիսով անիրական մատերիայում առաջանում է Ապեյրոնը (անվանում են նաև մութ կամ ստվերային մատերիա), որը անիրական մատերիայում գործող ուժերից (իռացիոնալ ուժեր) սինթեզում է իրական մատերիային բնորոշ ուժերով (ռացիոնալ ուժեր) օժտված էներգիան (մատերիայի շարժման տարբեր ձևերի ընդհանուր չափանիշ)։ Վերջինս հանդես է գալիս ֆիզիկական դաշտի ձևով, որի ալիքա-քվանտային շարժման բնույթից ելնելով ձևավորվում են տարրական մասնիկները (ըստ <Ֆիզիկական դաշտի միասնական տեսության> ենթադրությունների` գերբարձր (≥10<sup>15</sup>գէվ) էներգիաների դեպքում էլեկտրամագնիսական ուժեղ և թույլ փոխազդեցությունները դառնում են հավասարազոր և որի արդյունքում ի հայտ են գալիս քվարկներ և գլյուոններ սկզբնական տարրական մասնիկները), որոնք էլ հանդիսանում են ժամանակի հետ կապված տարածականության առաջացման հիմքը։ Այսինքն, վերացական (անիրական) մատերիան ձևափոխվում է առարկայական, նյութական /իրական/ մատերիայի։ Այս երևույթը հնարավոր եղավ հիմնավորել Ա. Էնշտեյնի հայտնաբերած E=mc<sup>2</sup> բանաձևի ձևակերպումով, ինչով նա ապացուցեց, որ ֆիզիկական դաշտը բնութագրող ոչ նյութական /անիրական/ էներգիան (E) և նյութական /իրական կամ առարկայական/ մարմինը, մասնիկը բնութագրող զանգվածը (m) միևնույն էության տարբեր դրսևորումներ են (c<sup>2</sup>-ն լույսի հաստատուն արագությամբ ներկայացված տարածության և ժամանակի ֆակտրն է)։
 
/Տես՝ Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> - Եր., 2002 թ./
 
== Տես նաև՝ ==
 
*[[Միկրոաշխարհ]]
*[[Մակրոաշխարհ]]
*[[Մեգաաշխարհ]]
*[[Կենդանի իրական մատերիա]]
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=286}}