«Որմիզդ I Սասանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Պիտակ՝ հետշրջված
Պիտակ՝ Ձեռքով հետշրջում
Տող 77.
 
Դեպի [[Կենտրոնական Ասիա|Միջին Ասիա]] տաժանակիր արշավանքից հետո 272 թվականին Հորմիզդը վերադառնում է [[Էսթախր]], որտեղ մեկ տարի անց վերջինս մահանում է։ Որմիզդը անժառանգ մահանում է 273 թվականին և այդ պատճառով էլ գահը ժառանգում է նրա եղբայրը՝ Վահրամը։
 
== Որմիզդ-Արտաշիրն ըստ Մ. Խորենացու <Պատմություն Հայոց> աշխատության ==
243 մ.թ. Պարսկաստանի արքայից-արքա կամ շահ դարձավ Արտաշիր I-ի որդի՝ Շապուհ I-ը։ Վերջինս շարունակել է հոր՝ անջատված երկրամասերը վերամիավորելու քաղաքականությունը, ստեղծել հզոր կենտրոնացված պետություն։ Գրավել է Ատրպատականը, Գիլանը, Վրկանը, Մերվը, Խորեզմը և այլն։ Խոստացել է իր որդուն՝ Որմիզդ Արտաշիրին Հայոց թագավորության գահը, եթե վերջինս Պարսկաստանին ենթարկի Հայաստանը։ Ըստ Մ. Խորենացու՝ Որմիզդ Արտաշիրին  հաջողվում է համոզել Արշակունիների տոհմին պատկանող Սուրենյան պահլավի ճյուղից՝ Անակ իշխանին դավով սպանելու Հայոց թագավոր Խոսրով Ա Մեծին, այն պայմանով, որ այդ իրագործելուց հետո Անակին տրվի Պարթևքի իշխանությունը, արքայանիստ Բահլ քաղաքով։ Նույն պատմիչը գրում է, որ Անակ իշխանը փախավ Հայաստան, իբր թե Սասանյաններից հալածվելով, և որպես Արշակունիներին ազգական, ջերմ ընդունելություն գտավ Հայոց թագավորի մոտ ու մի քանի տարի անց հաջողացրեց Խոսրովի դավադրաբար սպանությանը (245 մ.թ.): Այդ սպանությունից հետո, Որմիզդ Արտաշիրը Շապուհ I-ի կողմից հռչակվեց Հայոց թագավոր, սակայն Որմիզդ Արտաշիրին այդպես էլ չհաջողվեց  իրագործել իր թագավորումը։
 
Ըստ որոշ պատմաբանների ենթադրության. Մ. Խորենացու <Հայոց Պատմությունում> Արտաշիր Պապականին վերագրվող՝ Հայաստանում կատարված շատ իրողություններ իրականում վերաբերվում են Որմիզդ Արտաշիրին։ Ինչպիսիք են օրինակ՝ հայ-պարսկական ընդհարումների հետևանքով Հայաստանից գաղթած որոշ նախարարական տների ետ վերադարձնելը, պարսիկ զավթիչների դեմ ապստամբած նախարարների հետ բանակցելը (որին հակառակվեց Օտա Ամատունին), Արմավիրում, Բագավանում և Արտաշատում Հայ-Արամազդական կրոնի արձանների փշրելը և Որմզդական հուրի պաշտամունքի ուժեղացնելը, և վերջապես Մանդակունինների տոհմին կոտորելը (Արտավազդ Մանդակունին Հռոմ էր փախցրել Խոսրով Մեծի մանկահասակ որդուն՝ Տրդատին)։
 
(252 կամ 253) մ.թ.-ին միայն պարսիկներին հաջողվեց վերջնական գրավել Հայաստանը, այն էլ Հայոց նախարար Արտավազդի (ըստ Լեոի՝ անվանված՝ Ոստանիկ /արքայազարմ/) ու իր համախոհների միջամտությամբ, որն էլ Շապուհ I-ի համաձայնությամբ դարձավ Հայոց թագավոր։ Իսկ Հայաստան գաղթած Սուրենյան պահլավից՝ Անակ իշխանին ու իր ազգակիցներին, հայ Արշակունիները՝ վրեժխնդրությունից դրդված բոլորին կոտորեցին, բացի Անակի մանուկից, որին նրա ստնտու Սոփիան և ոմն Եփթաղը փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, որտեղ նա մկրտվեց (Գրիգոր անունով) քրիստոնյա և հետագայում դարձավ Հայոց առաջին քրիստոնեական կրոնի եպիսկոպոսապետը (302 մ.թ.):
 
Շապուհ I-ի մահվանից հետո (270 կամ 272 մ.թ.) Որմիզդ Արտաշիրը (Որմիզդ I) դարձավ Պարսից շահ՝ գահակալելով ընդամենը մեկ տարի։
 
'''Գրականություն'''
 
* Մովսես Խորենացի <<Պատմություն Հայոց>> -1968թ.
* Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.
 
== Տես նաև ==