«Անգղ (Հայոց ձորի գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 96.
Արդեն 1914 թվականի վերջին զորահավաքի պատրվակով թուրքերը Անգղից տանում են 50 երիտասարդի, իսկ որպես պատերազմի հարկ Անգղից բռնագրավում են 80 օսմանյան լիրա, եզներ, 280 ոչխար, 150 չափ ցորեն, սայլեր և այլն: Շատ չանցած 50 երիտասարդ անգղեցիներին սպանում են<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 54:">Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 54:</ref><ref name="Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 152:"/>։
 
1915 թվականի ապրիլի սկզբին Անգղի, հարևան [[Կեմ]], Ղզլդաշ, [[Թրքաշեն (Հայոց ձորի գավառ)|Թրքաշեն]], [[Խոսպ]] գյուղերի բնակիչներին թուրքական իշխանությունների 8 հոգանոց պահակախուբը կեղծ հավաստիացումներ է տալիս, որ մնան Անգղում, որպեսզի նրանց կարողանան պաշտպանեն։ Սակայն ապրիլի 8-ին (այլ տեղեկություններով՝ ապրիլի 7-ին<ref name="Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 204-205:">Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 204-205:</ref>) Անգղի թուրք պահակախումբին օգնության է հասնում Խալըտ բեյի մեծաթիվ ուժերը և սկսում կոտորել Անգղում մնացած հայերին: Նրանց կողմից սպանվում են ընդհանուր 340 հայ, որոնցից 130-ը՝ Անգղից<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Մխիթարեան Օ., Վանի ինքնապաշտպանութիւնը, «Հայրենիք», 1924, N 1, էջ 93:/"/><ref name="Germany, Turkey and Armenia, pp. 21-22․"/> (այլ տվյալներով՝ շուրջ 600 հայ<ref name="Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 204-205:"/>)։ Գյուղի բնակիչներից այդ կոտորածից փրկվում են միայն 15 հոգի, ովքեր չէին հավատացել թուրքերին և ապաստան էին գտել [[Իշխանիգոմ]] գյուղում<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Մխիթարեան Օ., Վանի ինքնապաշտպանութիւնը, «Հայրենիք», 1924, N 1, էջ 93:">Մխիթարեան Օ., Վանի ինքնապաշտպանութիւնը, «Հայրենիք», 1924, N 1, էջ 93:</ref><ref name="Շիրին, Ջարդի սարսափներէն, «Աշխատանք», 1916, N 58, 19 նոյեմբեր, էջ 3:">Շիրին, Ջարդի սարսափներէն, «Աշխատանք», 1916, N 58, 19 նոյեմբեր, էջ 3:</ref>: Մեկ այլ վկայության համաձայն՝ ապրիլի 4-ից -5-ը Վանի կուսակալ Ջևդէթի հրամանով և Շաքր աղայի որդի Լէզկիի առաջնորդությամբ թուրք և քուրդ հրոսակախմբերը, որոնց թվաքանակը շուրջ 1500 էր, հարձակվում են Անգղի վրա։ Միայն զինված երիտասարդությունն է կարողանում դուրս գալ գյուղից և միանալ Իշխանագոմ գյուղի զինված երիտասարդությանը։ Ըստ վկայության՝ Անգղում թուրքերը քրդերի հետ միասին սպանում են շուրջ 600 հայի<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 54:">Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 54:</ref><ref>Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 152</ref>։ Մեկ այլ վկայության համաձայն թուրքերը մտնում են Անգղ և արժանանում դիմադրության։ Փրկվում է միայն քիչ թվով բնակչություն, որոնք դուրս են գալիս գյուղից<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 187">Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 187</ref>։ Վկաներից մեկն էլ նշում է, որ թուրքերն ու քրդերը Անգղում սպանում են մոտ 400 տղամարդ, որոնցից 130-ը եղել են Անգղի բնակիչներ<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Հայոց ցե-ղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հ. 1, էջ 153">Հայոց ցե-ղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հ. 1, էջ 153</ref>։
 
Անգղի զանգվածային կոտորածներից հետո քրդերը սպանված հայերի դիակները հավաքել են գյուղում և այրել<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="«Հովիտ», 1915, N 43, 8 նոյեմբեր, էջ 676:">«Հովիտ», 1915, N 43, 8 նոյեմբեր, էջ 676:</ref><ref name="Germany, Turkey and Armenia, pp. 21-22․">Germany, Turkey and Armenia, pp. 21-22․{{ref-en}}</ref><ref name="Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 153:">Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 153:</ref>։