«Տերյանական լեզվի զարգացման փուլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն|Անվանում=}}
 
'''Տերյանական լեզվի զարգացման փուլեր''', [[20-րդ դար|20-րդ դարի]] [[Հայեր|հայ]] մեծանուն [[բանաստեղծ]], [[Քնարերգություն|քնարերգու]] և հասարակական-քաղաքական գործիչ [[Վահան Տերյան|Վահան Տերյանի]] [[Ստեղծագործական գործունեություն|ստեղծագործական կյանքը]], ըստ [[Գրական լեզու|լեզվի]] զարգացման, կարելի է բաժանել չորս փուլերի<ref name="փուլեր">Մերի Վազգենի Հովհաննիսյան [http://publishing.ysu.am/files/Meri_Hovhannisyan_Teryan.pdf Վահան Տերյանի չափածոյի լեզուն և ոճը], 2019, ԵՊՀ հրատարակչություն, էջ 18-24։</ref>:։
 
== Առաջին փուլ ==
Տերյանական լեզվի զարգացման առաջին փուլն իր մեջ ընդգրկում է բանաստեղծի գրական գործունեության սկզբնական շրջանը մինչև [[1908]] թվականը՝ «[[Մթնշաղի անուրջներ]]» ժողովածուի հրատարակությունը<ref name="փուլեր" />:։
 
«Նրա ստեղծագործության առաջին շրջանը սկսվել է [[1903]] թվականին (այդ տարի են գրվել նրա երկու լավագույն բանաստեղծությունները՝ «Էլեգիան» և «[[Անծանոթ աղջկան]]»), այդ շրջանը շարունակվել է հեղափոխության նախօրյակի ու վերելքի տարիներին և հասել ռեակցիայի առաջին տարվան»,– գրում է [[Վաչե Պարտիզունի|Վ. Պարտիզունին]]՝ հակադրվելով այն տեսակետին, թե Տերյանի ստեղծագործության սկզբնական շրջանը համընկնում է «ծանր ռեակցիայի» տարիներին:տարիներին։ Բանաստեղծը ստեղծագործության վաղ շրջանում միտված է եղել [[Գրական լեզու|գրական լեզուն]] ժողովրդայնացնելուն:ժողովրդայնացնելուն։
 
Հիմք ընդունելով բանաստեղծի ընկերոջ` [[Պողոս Մակինցյան|Պողոս Մակինցյանի]] կատարած թվագրումները` կարելի է համոզված պնդել, որ դեռևս [[1903|1903-]][[1904]] թվականներին արդեն գոյություն են ունեցել զուտ տերյանական խոսքով գրված բանաստեղծություններ` «Հրաժեշտ», «Էլեգիա», «Անծանոթ աղջկան» և այլն:այլն։ Ահա նշված հանգամանքն էլ հիմք է տալիս Իշխանյանին իրավացիորեն ենթադրելու, որ «մինչև [[1908]] թվականը կամ համենայն դեպս մինչև [[1906]] թվականը Տերյանը, եթե կարելի է ասել, զուգահեռագիր է եղել»:։
 
Վահան Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, լույս է տեսել [[1908]] թվականին:թվականին։ Տերյանագետ [[Սաքո Սուքիասյան|Սաքո Սուքիասյանը]], «Վահան Տերյանը հայրենի [[Ջավախք|Ջավախքում]]» [[Հուշագրություն|հուշապատումում]] ջերմորեն է անդրադարձել այդ ժողովածուի մասին։
 
{{քաղվածք|…[[Մթնշաղի անուրջներ|Այդ համեստ գրքույկը]] շուտով դարձավ մեր ամենասիրած երկը:երկը։ Թվում էր, թե մեկը կախարդական գավազանով թեթև դիպել է ջահել մարդկանց ներաշխարհին, աննախընթաց քնքշությամբ շարժման մեջ է դրել նրանց պոետիկ ունակությունները:ունակությունները։|[[Սաքո Սուքիասյան]], «Վահան Տերյանը հայրենի Ջավախքում»}}
 
Եվ այս ամենը ի շնորհիվ և՛ «Մթնշաղի անուրջների» տրամադրությունների, և՛ դրանք արտահայտող լեզվաարտահայտչամիջոցների` նորաբնույթ [[Փոխաբերություն|փոխաբերություններ]]ի, [[Օքսիմորոն|օքսիմորոնային]] ինքնատիպ կապակցությունների, [[Համեմատություն|համեմատությունների]], [[Բառակրկնություն|բառակրկնությունների]], խոսքին բանաստեղծականություն հաղորդող [[Միակազմ նախադասություններ|միակազմ նախադասությունների]] մեծ քանակի, բառերի սովորական [[Շարադասություն|շարադասությունը]] շրջուն դարձնելու հակման, [[Հնչյուն (խոսքի միավոր)|հնչյունների]] յուրօրինակ [[ոճավորում|ոճավորման]] և այլնի:այլնի։
 
Ստեղծագործական վաղ շրջանում Տերյանի խոսքարվեստն անմիջականորեն կրում էր նաև լեզվի զարգացման նախորդ շրջանի ազդեցությունը:ազդեցությունը։ Նախատերյանական լեզվի մի շարք հատկանիշներ` <code>Ե</code> լծորդության [[Բայ|բայերի]] [[Ըղձական եղանակ|ըղձականի]] (ինչպես նաև [[Պայմանական եղանակ|պայմանականի]], [[Հարկադրական եղանակ|հարկադրականի]]) եզակի երրորդ դեմքը <code>-ե</code> դիմանիշով կազմելը, պայմանական եղանակի ժխտական ձևերում [[Դերբայ|դերբայական]] <code>-լ</code> վերջնամասնիկի առկայությունը, [[Գրաբար|գրաբարյան]], [[Խոսակցական լեզու|ժողովրդախոսակցական]] ու [[Բարբառ|բարբառային]] մի շարք [[Բառ|բառերի]] ու բառաձևերի գործածությունները և այլն, արտահայտվեցին նաև բանաստեղծի լեզվում:լեզվում։
 
== Երկրորդ փուլ ==
Տերյանի լեզվի զարգացման երկրորդ փուլը ([[1909]]-[[1912]] թվականներ) բանաստեղծի արվեստի գեղարվեստական հասունացման կարևորագույն շրջանն էր, որի լավագույն վկայությունը «Բանաստեղծությունների» առաջին հատորն էր՝ հրատարակված [[1912]] թվականին<ref name="փուլեր" />:։ Վերջինս, բացի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի վերամշակված ու լրացված տարբերակից, ընդգրկում էր նաև «[[Գիշեր և հուշեր]]», «[[Ոսկի հեքիաթ]]» և «Վերադարձ» բանաստեղծական շարքերը:շարքերը։ Մանրակրկիտ վերամշակման ենթարկելով տարիներ առաջ գրված բանաստեղծությունները` Տերյանն իր [[Չափածո|չափածոյի]] լեզուն զտեց նախորդ շրջանի լեզվական վերապրուկներից:վերապրուկներից։ «[[1910]]-ական թվականներին հատկապես «Բանաստեղծություններ» ([[1912]]) ժողովածուից հետո,− գրում է [[Դավիթ Գասպարյան|Դ. Գասպարյանը]],− Տերյանի պոեզիայում խորհրդապաշտության հետքերը գնալով նվազում են՝ տեղը զիջելով իրապաշտական ընկալումների:ընկալումների։ Դրա արտահայտությունն են «[[Երկիր Նաիրի]]» շարքը և այլ բնույթի բազմաթիվ ստեղծագործություններ»:։
 
== Երրորդ փուլ ==
[[1910]]-ական թվականների տերյանական պոեզիայի նոր աստիճանը դրսևորվեց նաև բանաստեղծի լեզվի զարգացման երրորդ փուլում:փուլում։ [[1913]] թվականից սկսվեց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական գործունեության հաջորդ` պետերբուրգյան շրջանը:շրջանը։ Թեմատիկ, ժանրային, [[Տաղաչափական համակարգեր|տաղաչափական]] ու լեզվաոճական նոր հնարավորությունների արդյունք էին «<nowiki/>[[Կատվի դրախտ]]<nowiki/>», «<nowiki/>[[Երկիր Նաիրի]]<nowiki/>», «<nowiki/>[[Ոսկե շղթա]]<nowiki/>» շարքերում զետեղված բազմաթիվ ստեղծագործություններ<ref name="փուլեր" />:։
 
== Չորրորդ փուլ ==
Լեզվական որոնումներով ուշագրավ է նաև Տերյանի ստեղծագործական ուղու վերջին` հետհոկտեմբերյան փուլը ([[1918]]-[[1919]] թվականներ):։ Բանաստեղծը հեղափոխական շրջանի տրամադրություններն արտացոլող տողերով, հրապարակախոսական մի շարք հոդվածներով տվեց իր անցած ուղու յուրօրինակ գնահատականը<ref name="փուլեր" />:։
 
== Տեսակետներ Տերյանի ստեղծագործության մասին ==
Վահան Տերյանը ստեղծագործել է ընդամենը 10-15 տարի։ Սակայն ի տարբերություն [[Հայ բանահյուսություն|հայ բանարվեստի]] մյուս խոշորագույն ներկայացուցիչների, որոնց ստեղծագործական ուղին տարբեր փուլերով է գծագրվում, Տերյանի չափածոն իր ամբողջության մեջ մնացել է միասնական։
 
{{քաղվածք|…Այդ 10-15 տարում ավելի քան հիսո՛ւն տարով առա՜ջ մղեց հայ պոեզիան` աշխարհազգացումով ու գրական կուլտուրայով այն հասցնելով դարի ամենից առաջավոր մակարդակին:մակարդակին։
|[[Գևորգ Էմին|Գ. Էմինն]]}}
 
«[[Մթնշաղի անուրջներ]]ին» բնորոշ լեզվաոճական գլխավոր հատկանիշները հիմնականում պահպանվել են նաև նրա հետագա ստեղծագործություններում:ստեղծագործություններում։ Տերյանի բանաստեղծական վաստակի հետազոտման արդյունքում [[Ռաֆայել Իշխանյան|Ռ. Իշխանյանն]] արձանագրում է. «Մեկ անգամ գտնված տերյանական բնորոշ լեզվաոճական բնույթը պահպանվեց մինչև վերջ»:։ Նշված հանգամանքը հաշվի առնելով` տերյանագետը բանաստեղծի լեզվի զարգացման հատուկ սահմանաբաժանում չի կատարել, թեև լեզվի քննության ժամանակ ակնհայտորեն առանձնացրել է երկու փուլ՝ անրջյան և հետանրջյան:հետանրջյան։
 
[[Սիմեոն Հակոբյան|Ս. Հակոբյանը]], թեև դժվարանում է ճշգրիտ մասերի բաժանել մարդկային հոգու տերյանական ամբողջական ճանապարհը, սակայն համարում է, որ այդ ճանապարհը հաջորդական դրություններ ունի, որոնք «եթե ոչ մեկը մյուսից խստապես սահմանագծվող, գեթ մեկը մյուսից որոշակի տարբերվող» է համարում:համարում։ Նա բովանդակային քննության ենթարկելով Վ. Տերյանի չափածոն, առանձնացնում է ստեղծագործական գործունեության երեք շրջաններ՝
# անմեղ պատանեկության շրջան
# մռայլ իրականության շրջան
# վերադարձի շրջան։
 
Տերյանի բանաստեղծական ծագումնաբանությունը գալիս է դարերի խորքից՝ [[Գրիգոր Նարեկացի|Նարեկացուց]], [[Սայաթ-Նովա|Սայաթ-Նովայից]] մինչև [[Հովհաննես Թումանյան|Թումանյան]] ու [[Ավետիք Իսահակյան|Իսահակյան]]։ Լինելով հայ բազմադարյան բանաստեղծական մշակույթի բնականոն շարունակությունը, պոեզիայի ազգային ավանդների ժառանգորդը՝ Տերյանը միաժամանակ դարձել է ամենամեծ նորարարը հայ բանաստեղծական արվեստի պատմության մեջ:մեջ։
 
{{քաղվածք|Վերաձևելով հայտնի միտքը («[[Մովսես Խորենացի|Զենք քաջանց՝ սահման յուրեանց]]»), կարելի է այսպես գրել. յուրաքանչյուր [[Ազգ|ազգի]] սահմանը իր [[Լեզու|լեզու]]ն է:է։ Իսկ եթե այդպես է, մեր [[[հայ]]] ժողովրդի [[Հոգևոր մշակույթ|հոգևոր կենսագրության]] մեջ Վահան Տերյանին առանձնահատուկ՝ Սահմանադրի տեղ պետք է հատկացվի:հատկացվի։ Այդ իմաստով թերևս միայն նա կարող է համեմատվել մեծ [[Խաչատուր Աբովյան|Աբովյանի]] հետ. վերջինիս հիմնադրած [[Արևելահայերեն|արևելահայերենի]] ամենաամեծ բարենորոգիչն է Տերյանը:Տերյանը։|[[Հակոբ Մովսես|Հ․ Մովսես]]}}
 
{{քաղվածք|Չքաղաբերված տող չունեցավ [Վահան Տերյանը]:։ Նա լեզու դրեց հայ գրականության բերանը, բնազդային անորոշ թրթիռները, որ անգամ [[Թումանյան, Հովհաննես|Թումանյանից]] ճանաչվելուց էին խուսափում, Տերյանից անուն ու նշանակություն առան և իրենից հետո եկողի համար արդեն կայուն բառամթերք էին, իրենից հետո եկողն արդեն կարող էր [[Հայերեն|հայոց լեզու]] հրավիրել նաև այնպիսի [[Գրող|գրողների]] ու մտածողների, ում համար մինչև Տերյանը հայտնությունը մեր լեզուն տեղ չուներ:չուներ։ Արդյո՞ք այս նույն երևույթը նկատի չունի [[Աստվածաշունչ|Աստվածաշունչը]] խոսքի մասին իր առակում. «Ի սկզբանե էր բանն»…: Միա՛յն:Միա՛յն։ |[[Հրանտ Մաթևոսյան|Մաթևոսյանական]]}}
 
== Ծանոթագրություններ ==
Տող 56.
* Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 1964
* Դ. Գասպարյան, Երկու աշխարհի սահմանագիծը, «Գարուն», 1985
* Գ. Էմին, Մաշտոցից մինչև մեր օրերը:օրերը։ Մտորումներ հայ գրականության մասին (հոդվածներ, էսսեներ), Երևան, 1984
* Ս. Յակոբեան, Վ. Տէրեան, Գրական-քննադատական վերլուծութիւն, Բերլին, 1923
* Հ. Մովսես, Խոսքի կանխատեսմամբ, «Գարուն», 1985
* Հ. Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004:2004։
 
== Արտաքին հղումներ ==