«Տերյանական լեզվի զարգացման փուլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
== Երրորդ փուլ ==
[[1910]]-ական թվականների տերյանական պոեզիայի նոր աստիճանը դրսևորվեց նաև բանաստեղծի լեզվի զարգացման երրորդ փուլում: [[1913]] թվականից սկսվեց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական գործունեության հաջորդ` պետերբուրգյան շրջանը: Թեմատիկ, ժանրային, [[Տաղաչափական համակարգեր|տաղաչափական]] ու լեզվաոճական նոր հնարավորությունների արդյունք էին «<nowiki/>[[Կատվի դրախտ]]<nowiki/>», «<nowiki/>[[Երկիր Նաիրի]]<nowiki/>», «<nowiki/>[[Ոսկե շղթա]]<nowiki/>» շարքերում զետեղված բազմաթիվ ստեղծագործություններ<ref name="փուլեր" />:
 
== Չորրորդ փուլ ==
Լեզվական որոնումներով ուշագրավ է նաև Տերյանի ստեղծագործական ուղու վերջին` հետհոկտեմբերյան փուլը ([[1918]]-[[1919]] թվականներ): Բանաստեղծը հեղափոխական շրջանի տրամադրություններն արտացոլող տողերով, հրապարակախոսական մի շարք հոդվածներով տվեց իր անցած ուղու յուրօրինակ գնահատականը<ref name="փուլեր" />:
 
== Տեսակետներ Տերյանի ստեղծագործության մասին ==
== Այլ տեսակետներ ==
ԸնդամենըՎահաբ Տերյանը ստեղծագործել է ընդամենը 10-15 տարիտարի։ ստեղծագործեցՍակայն Տերյանըի տարբերություն [[Հայ բանահյուսություն|հայ բանարվեստի]] մյուս խոշորագույն ներկայացուցիչների, բայցորոնց ստեղծագործական ուղին տարբեր փուլերով է գծագրվում, ինչպեսՏերյանի չափածոն իր ամբողջության մեջ մնացել է միասնական։

[[Գևորգ Էմին|Գ. Էմինն]] է գրում, «…այդ 10-15 տարում ավելի քան հիսո՛ւն տարով առա՜ջ մղեց հայ պոեզիան` աշխարհազգացումով ու գրական կուլտուրայով այն հասցնելով դարի ամենից առաջավոր մակարդակին»: Ի տարբերություն [[Հայ բանահյուսություն|հայ բանարվեստի]] մյուս խոշորագույն ներկայացուցիչների, որոնց ստեղծագործական ուղին տարբեր փուլերով է գծագրվում, Տերյանի չափածոն իր ամբողջության մեջ մնում է միասնական․

«Մթնշաղի անուրջներին» բնորոշ լեզվաոճական գլխավոր հատկանիշները հիմնականում պահպանվեցին նաև նրա հետագա ստեղծագործություններում: Տերյանի բանաստեղծական վաստակի հետազոտման արդյունքում [[Ռաֆայել Իշխանյան|Ռ. Իշխանյանն]] իրավացիորեն արձանագրում է. «Մեկ անգամ գտնված տերյանական բնորոշ լեզվաոճական բնույթը պահպանվեց մինչև վերջ»: Նշված հանգամանքը հաշվի առնելով` տերյանագետը բանաստեղծի լեզվի զարգացման հատուկ սահմանաբաժանում չի կատարել, թեև լեզվի քննության ժամանակ ակնհայտորեն առանձնացրել է երկու փուլ՝ անրջյան և հետանրջյան:
 
Ս. Հակոբյանը, բովանդակային քննության ենթարկելով Վ. Տերյանի չափածոն, առանձնացնում է ստեղծագործական գործունեության երեք՝ «անմեղ պատանեկության, մռայլ իրականության և վերադարձի շրջաններ»՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ «դժվար է անշուշտ ճշգրիտ մասերի բաժանել մարդկային հոգու այս ամբողջական ճանապարհը: Բայց անկասելի է վերջապես, որ այդ ճանապարհը հաջորդական դրություններ ունի, եթե ոչ մեկը մյուսից խստապես սահմանագծվող, գեթ մեկը մյուսից որոշակի տարբերվող»: