«Տերյանական լեզվի զարգացման փուլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Վահան Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, լույս է տեսել [[1908]] թվականին: Տերյանագետ [[Սաքո Սուքիասյան|Սաքո Սուքիասյանը]], «Վահան Տերյանը հայրենի [[Ջավախք|Ջավախքում]]» [[Հուշագրություն|հուշապատումում]] ջերմորեն է անդրադարձել այդ ժողովածուի մասին։
 
{{քաղվածք|…Այդ…[[Մթնշաղի անուրջներ|Այդ համեստ գրքույկը]] շուտով դարձավ մեր ամենասիրած երկը: Թվում էր, թե մեկը կախարդական գավազանով թեթև դիպել է ջահել մարդկանց ներաշխարհին, աննախընթաց քնքշությամբ շարժման մեջ է դրել նրանց պոետիկ ունակությունները:|[[Սաքո Սուքիասյան]], «Վահան Տերյանը հայրենի Ջավախքում»}}
 
Եվ այս ամենը ի շնորհիվ և՛ «Մթնշաղի անուրջների» տրամադրությունների, և՛ դրանք արտահայտող լեզվաարտահայտչամիջոցների` նորաբնույթ [[Փոխաբերություն|փոխաբերություններ]]ի, [[Օքսիմորոն|օքսիմորոնային]] ինքնատիպ կապակցությունների, [[Համեմատություն|համեմատությունների]], [[Բառակրկնություն|բառակրկնությունների]], խոսքին բանաստեղծականություն հաղորդող [[Միակազմ նախադասություններ|միակազմ նախադասությունների]] մեծ քանակի, բառերի սովորական [[Շարադասություն|շարադասությունը]] շրջուն դարձնելու հակման, [[Հնչյուն (խոսքի միավոր)|հնչյունների]] յուրօրինակ [[ոճավորում|ոճավորման]] և այլնի: