«Տերյանական լեզվի զարգացման փուլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Տերյանական լեզվի զարգացման փուլեր''' Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ստեղծագործական կյանքը, ըստ լեզվի զարգացման, կարելի է բաժանել չորս փուլերի: == Առաջին փուլ == Առաջին փուլն իր մեջ ընդգրկում է բանաստեղծի գրական գործունեության սկ...»:
 
Տող 1.
 
'''Տերյանական լեզվի զարգացման փուլեր''', [[Հայեր|հայ]] մեծանուն [[բանաստեղծ]] [[Վահան Տերյան|Վահան Տերյանի]] ստեղծագործական կյանքը, ըստ [[Լեզու|լեզվի]] զարգացման, կարելի է բաժանել չորս փուլերի:
 
Հայ մեծանուն բանաստեղծ [[Վահան Տերյան|Վահան Տերյանի]] ստեղծագործական կյանքը, ըստ [[Լեզու|լեզվի]] զարգացման, կարելի է բաժանել չորս փուլերի:
 
== Առաջին փուլ ==
ԱռաջինՏերյանական լեզվի զարգացման առաջին փուլն իր մեջ ընդգրկում է բանաստեղծի գրական գործունեության սկզբնական շրջանը մինչև [[1908]] թվականը` «[[Մթնշաղի անուրջներ]]» ժողովածուի հրատարակությունը:
 
«Նրա ստեղծագործության առաջին շրջանը սկսվել է [[1903]] թվականին (այդ տարի են գրվել նրա երկու լավագույն բանաստեղծությունները՝ «Էլեգիան» և «[[Անծանոթ աղջկան]]»), այդ շրջանը շարունակվել է հեղափոխության նախօրյակի ու վերելքի տարիներին և հասել ռեակցիայի առաջին տարվան»,– գրում է [[Վաչե Պարտիզունի|Վ. Պարտիզունին]]՝ հակադրվելով այն տեսակետին, թե Տերյանի ստեղծագործության սկզբնական շրջանը համընկնում է «ծանր ռեակցիայի» տարիներին: Բանաստեղծը ստեղծագործության վաղ շրջանում միտված է եղել [[Գրական լեզու|գրական լեզուն]] ժողովրդայնացնելուն: