«Հայերը Կրասնոդարի երկրամասում»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
չ (clean up, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Армяно-григорианская церковь. Внешний вид.JPG|thumb|Հայ առաքելական եկեղեցի Արմավիր քաղաքում]]
'''Հայերը Կրասնոդարի երկրամասում''', համարվում է [[Ռուսաստան]]ի խոշորագույն հայկական համայնքը։
 
== Պատմություն ==
Չնայած տարածաշրջանում հայերը բնակվել են առնվազն մ.թ.ա. 1-ին դարից, (կապված Միհրդատ VI-ի [[Պոնտոսի թագավորություն|Պոնտական թագավորության]] ծայրագավառների պահպանման գործում [[Տիգրան Մեծ|Տիգրան Մեծի]]ի բազմահազարանոց հայկական լեգեոնների առկայության հետ)<ref>[http://www.sno.pro1.ru/lib/momm/4-6.htm ''Т. Моммзен''. История Рима. Глава VI. Дела на Востоке. Митридат. — Санкт-Петербург, Лениздат, 1993.]</ref>, Կուբանի հայերի ժամանակակից տարածաշրջանային խումբը կազմավորվել է վերջին 1000 տարվա ընթացքում, երեք խոշոր միգրացիոն հոսքերի արդյունքում՝ 10-15-րդ դարեր, 1860-1916 թվականներ, իսկ վերջին ալիքը տեղի է ունեցել [[ԽՍՀՄ փլուզում]]ից հետո<ref name="Савва" />։ Այսպիսով, համայնքի մոտ 15%-ը ապրում է տարածաշրջանում [[միջնադար]]ից (10-X15-րդ դարեր)<ref name="Бурыкина">[http://www.vestnik.adygnet.ru/files/2006.4/360/burikina2006_4.pdf Л. В. Бурыкина. Черкесогаи Северо-Западного Кавказа в XIX в.]</ref>՝ կապված [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների]] հին հայկական թագավորության անկման և թուրքերի կողմից Ղրիմի գրավման հետ։ Նրանք, ովքեր բնակություն են հաստատել տարածաշրջանում 1860-1916 թվականների ընթացքում, կազմում են համայնքի 46%-ը։ Որպես կանոն՝ նրանք գաղթել են [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] Տրապիզոնի վիլայեթից, իսկ մնացած 39%-ը պատկանում է այսպես կոչված «նոր վերաբնակիչներին», որոնք հաստատվել են [[Կրասնոդարի երկրամաս]]ում խորհրդային և հետխորհրդային տարիներին։ Երկրամասի տարածքում կան մի քանի հարյուր հայկական գյուղեր և գործում են շուրջ երկու տասնյակ հայկական եկեղեցիներ։
 
== Բնակչություն ==
** ներգաղթյալներ Վրաստանից՝ Ախալքալաքից, [[Նինոծմինդայի շրջան|Բոգդանովսկի]] (Ֆրանգներ, Էրզրումցիներ) [[Ախալցխայի շրջան]]ներից և փոքր թվով՝ [[Թբիլիսի]]ից։ Վրաստանի Ախալցխայի և Նինոծմինդայի քաղաքապետարանները շարունակում են մնալ հայերի, այդ թվում` հայ կաթոլիկ բնակչության կոմպակտ բնակության վայրեր (նրանց մեծ մասը վերաբնակեցվել է այնտեղ [[Ադրիանապոլսի պայմանագիր|Ադրիանապոլի]] 1829 թվականի հաշտության պայմանագրից հետո), իսկ Ախալքալաքի շրջանում հայ բնակչությունը կազմում է էթնիկ մեծամասնություն (ներգաղթյալներ Էրզրումից)։ Կրասնոդարի երկրամասում Ախալքալաքի հայերը բնակություն են հաստատել [[Կազանսկայա (Կրասնոդարի երկրամաս)|Կազանսկայա]] գյուղում, [[Տիմաշյովսկ]]ում, [[Կրոպոտկին (քաղաք)|Կրոպոտկինում]] և [[Գուլկևիչի]]ում,
** ներգաղթյալներ [[Հայաստան]]ից և [[Լեռնային Ղարաբաղ]]ից, ովքեր լքել են իրենց տները հիմնականում ղարաբաղյան պատերազմից ի վեր պահպանվող տրանսպորտային, էներգետիկ և առևտրային շրջափակման արդյունքում առաջացած դժվարին կենսապայմանների պատճառով։ Հայերի մի մասը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժածներ են ([[Լենինականի շրջան|Լենինականի]] և [[Սպիտակի շրջան]]ներ), որոնց տեղական իշխանությունները ընդունել են [[Գելենջիկ]]ի, [[Անապա]]յի, [[Տուապսե]]ի և [[Կրասնոդար]] քաղաքի հյուրանոցներում և առողջարաններում։
** ներգաղթյալներ [[Միջին Ասիա]]յից - ի սկզբանե սրանք Լեռնային Ղարաբաղի, [[Զանգեզուր]]ի և Գորիսի տարածաշրջանների ներգաղթյալներ են, որոնք ստիպված են մեկնել Ռուսաստան այլատյացության ճնշման արդյունքում, որին ենթարկվել են հետխորհրդային հանրապետություններում։
 
Այս խմբին են դասվում փախստականներ և տեղահանվածներ [[Գրոզնի]]ից ([[Չեչնիա]])։
 
== Նովոռոսիյսկ ==
Նովոռոսիյսկի հայ համայնքի պատմությունը վերադառնում է իր արմատներին, քաղաքի հիմնադրմանը։ Քաղաքի հիմնադիրներից մեկը՝ ծովակալ Սերեբրյակովը (Արծաթագործյան), հայկական ծագում է ունեցել<ref>[http://review-novoros.ru/article.php?id=8190 ''Татьяна Прокопенко''. ЛАЗАРЬ СЕРЕБРЯКОВ — ИМЯ В ЛЕТОПИСИ НОВОРОССИЙСКА.] {{webarchive|url=https://web.archive.org/web/20090426102831/http://review-novoros.ru/article.php?id=8190 |date=2009-04-26 }} // review-novoros.ru</ref>։ Հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում. տարբեր ժամանակահատվածներում հայերը զբաղեցրել են ղեկավար պաշտոններ, ֆինանսական և նյութական օգնություն են ցուցաբերել, նպաստել են բիզնեսի զարգացմանը և այլն։ Այսօր հայերի թիվը, ըստ հայկական մշակութային ընկերության տվյալների, կազմում է շուրջ 40 հազար մարդ։
 
Քաղաքում գործում են երեք հայկական ընկերություններ, «Դար» (Ռուսաստանի հայերի բարեկամություն) և Ռուսաստանի հայերի միության մասնաճյուղը։ Ամեն ամիս հրատարակվում է թերթը, գործում են երգի և պարի երիտասարդական խմբեր, կիրակնօրյա հայկական դպրոցը, իսկ Մեֆոդիևկայի շրջանում հայկական մեծ եկեղեցի է կառուցվում։ Բազմաթիվ հայ գործարարներ զբաղվում են հովանավորչությամբ և բարեգործությամբ՝ օգնելով մանկապարտեզներին, դպրոցներին, համալսարաններին, ֆինանսավորելով մշակութային հուշարձանների կառուցումը (օրինակ՝ Սերեբրյակովյան ափին գտնվող քաղաքի հիմնադիրների հուշարձանը)։ Նովոռոսիյսկ քաղաքում գործում են նաև երկու հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություններ՝ Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային ասոցիացիան (МАКО ДС) և Խորհրդային Միության հերոս [[Հունան Ավետիսյան]]ի անվան [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի հուշարձանների վերականգնման հիմնադրամը։ Նովոռոսիյսկում կա հայկական Պոբեդա գյուղը։
 
== Սոչի ==
 
== Արմավիր ==
Անդրկուբանի շրջանում հայերի մեծ մասը 15-րդ դարում տեղափոխվել է [[Ղրիմ]]ից, որտեղ այդ ժամանակ վերջապես ստեղծվել է [[Ղրիմի խանություն]]ը, որը Թուրքիայի վասալն էր, և ժամանակին այնտեղ գերիշխող քրիստոնյաների ([[հույներ]], ռումիններ, հայեր, Ղրիմի գոթեր) բնակության պայմանները կտրուկ վատթարացան։ 1475 թվականին, երբ թուրքերը վերջապես գրավել են Ղրիմը և սկսել կոտորել խաղաղ բնակչությանը, հայերն ակտիվորեն արտագաղթել են, իսկ նրանցից ոմանք ապաստան են գտել [[չերքեզներ]]ի և [[աբխազներ]]ի շրջանում, որոնք այդ ժամանակ եղել են քրիստոնյա կամ [[հեթանոս]]։ 300 տարի լեռներում ապրող հայ վերաբնակիչները ընդօրինակել են չերքեզների լեզուն, սովորույթները, կյանքի առանձնահատկությունները և ձևերը, որոնց մեջ հաստատվել են, սակայն պահպանել են իրենց էթնիկական ինքնությունը և քրիստոնեական հայ Գրիգորյան հավատքը, որը մոտ է ռուսական ուղղափառությանը։ Երկու մշակույթների փոխներթափանցման արդյունքում ստեղծվեց չերքեզահայերի նոր էթնիկ խումբ՝ լեռնահայեր (չերքեզահայեր)։
 
18-րդ դարի վերջից իսլամը սկսել է տարածվել չերքեզների շրջանում, իսկ լեռնահայերը բախվեցին իրենց ազգային դավանանքը կորցնելու սպառնալիքի հետ։ 1836 թվականի վերջին նրանք դիմել են Կուբանի գծի ղեկավար, գեներալ-մայոր բարոն Գրիգորի ֆոն Զասին` խնդրելով «իրենց վերցնել Ռուսաստանի պաշտպանության ներքո և հնարավորություն տալ ռուսների մոտ հաստատվելու համար»։ 1837 թվականին Կուբանի ձախ ափին գտնվող Պրոչնուկոպսկայա գյուղի դիմաց առաջացել է լեռնահայերի մի փոքրիկ աուլ։
 
== Անապա ==
Անապան միացվել է Ռուսաստանին 1829 թվականին ռուսական բանակի կողմից թուրքական ամրոցի վրա երկարատև հարձակման արդյունքում։ Ռուսական բանակի հաղթանակի և Անապայի ամրոցի գրավման գործում որոշիչ դեր է  խաղացել նշանավոր ռուսական նավատորմի ծովակալ  [[Լազար Սերեբրյակով|Լազար Մակարի Սերեբրյակովը]] (Ղազար Մարկոսի Արծաթագործյան, 1792-1862)։ Այդ ժամանակ դեռևս ռազմածովային ուժերի երիտասարդ սպան իր գումարտակով առաջինն է ճեղքել թուրքական ամրոցի պաշտպանությունը և ներխուժել այնտեղ։ Սերեբրյակովը գրավել է 29 թուրքական դրոշներ և բերդի բանալիները, որի մասին  նա անձամբ է զեկուցել [[Նիկոլայ I]]-ին։ 1828 թվականի հունիսի 12-ին [[Անապա ամրոց]]ը վերջնականապես գրավվել է։ Համաձայն Անդրիանուպոլսի 1829 թվականի պայմանագրի՝ Անապան միացվել է Ռուսաստանին։ Դրանից հետո ծովակալ Սերեբրյակովը Անապայի տարածքում կառուցել է մի շարք ռազմական ամրություններ։ Նիկոլայ I ցարի 1846 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Անապա ամրոցը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Այդ պահից սկսած Անապան դարձել է [[համշենահայեր]]ի արտագաղթի կենտրոններից մեկը, որոնց դեռ 16-րդ դարից Օսմանյան կայսրության ղեկավարությունը ստիպել է [[իսլամ]] ընդունել։ Դեպի Անապա հայերի արտագաղթի ամենամեծ ալիքները տեղի են ունեցել 1866-1920 թվականներին։ 1942 թվականին Անապան գրավվել է նացիստական և ռումինական զավթիչների կողմից, որը տևել է մեկ տարի։ Անապայի ազատագրման համար մղված մարտերում ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել  երկու հայկական ազգային դիվիզիաները՝ [[Թամանյան դիվիզիա|89-րդ Թամանյան]] և 409-րդ հետևակային դիվիզիաները։ Անապայի ազատագրման գործողության պլանավորման գործում մեծ ներդրում է ունեցել հայտնի ծովակալ [[Հովհաննես Իսակով|Իվան Ստեփանի Իսակովը]] (Հովհաննես Իսահակյան), որը ծանր վիրավորվել է Տուապսեի շրջանում։ 1991 թվականից հետո քաղաքում հայերի թիվն ավելացել է։
 
Անապայում եղել են մի քանի հայկական գյուղեր, որոնցից ամենամեծը [[Հայկաձոր (Ռուսաստան)|Հայկաձորն]] է, որը գտնվում է  կենտրոնից 9 կմ հարավ-արևելք։ Գյուղում կա հայկական մեծ եկեղեցի, գործում է նաև «Արին բերդ» հայկական մշակութային կենտրոնը, հայկական մատուռը և այլն։ Գյուղը կազմավորվել է բավականին ուշ՝ արդեն խորհրդային շրջանում, 1927 թվականին։ Դրանից առաջ մոտ 1880-1890-ական թվականներին այդ տարածքում արդեն ապրել են Տրապիզոնից և հարակից տարածքներից (Թուրքիա) ներգաղթած հայեր, որոնք բնակվում էին ռուսների հետ տարբեր փոքր խուտորներում. Գալկինա Շչել (ներկայիս Հայկաձորի տեղում) և այլն։ Տրապիզոնցի հայերի հատկապես մեծ ալիք  տեղափոխվել է այստեղ Երիտթուրքական իշխանությունների կողմից սանձազերծված 1915 թվականի  ցեղասպանությունից հետո։ Բազմաթիվ հայ ընտանիքներ Հայկաձոր են տեղափոխվել հարևան Տրապիզոնից և  Ղրիմի շրջանի Շիբիկ խուտորից։