«Հավկիթ (սպիտակուց դեղնուց)»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: ) - → ), (3), )- → ), (2), եւ → և (2) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: ) - → ), (3), )- → ), (2), եւ → և (2) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր: Egg yolk-1460404.jpg|350փքս|աջից|Հավի ձու՝ սպիտակուց և դեղնուց]]
'''Հավկիթ''', [[Սննդամթերք|սննդարար մթերք]], որը ներկայումս ամենատարածված ու մեծ պահաջարկ վայելող սննդամթերքն է աշխարհում։ Բացի [[հավ]]ի [[Ձու|ձվից]], ցանկացած [[Թռչուններ|թռչնի]] ձու կարող է ուտել մարդը։ Չնայած դրան, մարդն արդեն ունի [[Աշխարհ|աշխարհ]]ում գոյություն ունեցող որոշ [[սողուններ]]ի և [[կրիաներ]]ի ձվերն իր կերակրացանկում օգտագործելու [[պրակտիկա]]։
Ունենալով բարձր սննդային արժեք՝ [[հավկիթ]]ի օգտագործման չարաշահումը կարող է վնասակար լինել [[Առողջություն|առողջության]] համար, դառնալով հատկապես [[սալմոնելլա]] սուր [[Աղիքներ|աղիք]]ային [[ինֆեկցիա]]յի, ինչպես նաև մի շարք [[Ալերգիա|ալերգիկ երևույթներ]]ի պատճառ։
 
== Պատմություն ==
[[Թռչուններ]]ի ձվերը սկսած նախապատմական ժամանակներից, արժեքավոր [[սննդամթերք]] են եղել և հավերին էլ մարդկությունը հավանաբար ընտելացրել է հենց ձվի արտադրության համար։ Ենթադրվում է, որ ընտանի հավերը ծագել են [[Ասիա]]յում հանդիպող [[Բանկիվյանբանկիվյան հավ|բանկիվյան հավեր]]իցերից կամ [[ջունգլիներ]]ում ապրող վայրի հավերի տեսակներից, որոնք հիմնականում հանդիպում էին [[Հնդկաստան]]ի, [[Հնդկաչին]]ի, [[Ինդոնեզիա]]յի և [[Ֆիլիպիններ]]ի Հարավային [[Չինաստան]]ի տարածքներում։
Հավերի [[Ընտելացում|ընտելացման]] ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին՝ մոտ 2000 տարի առաջ մ.թ.ա։ Ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում է, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ 3200 տարի առաջ մ.թ.ա։ Ներկայումս բավականին շատ փաստեր կան այն մասին, որ հավերի ըտելացումը տեղի է ունեցել Չինաստանում, Ասիայի հարավ-արևելյան մասերում, դեռևս մ.թ.ա 6000-8000 տարի առաջ։
 
Հավերը հասել են [[Շումեր]] և [[Եգիպտոս]], ապա՝ [[Հունաստան]], որտեղ մինչ օգտագործվող ձվերի հիմնական տեսակը լորի ձուն էր<ref> McGee, Harold. McGee on Food and Cooking (неопр.). — Hodder and Stoughton (англ.)русск., 2004. — С. 70. — ISBN 978-0-340-83149-6</ref>։
 
Մ.թ.ա. մոտ 1420 թվականին Եգիպտական [[Թեբաին]]ում՝ Հարեմաբի գերեզմանին պատկերված մարդու ձեռքին [[ջայլամ]]ի կամ [[հավալուսն]]ի ձվերի նմանվող, մի մեծ աման կա պատկերված<ref> Brothwell, Don R.; Patricia Brothwell. Food in Antiquity: A Survey of the Diet of Early Peoples (англ.). — Johns Hopkins University Press (англ.)русск., 1997. — P. 54—55. — ISBN 978-0-8018-5740-9.</ref>։
 
[[Հին Հռոմ]]ում օգտագործվում էին ձվերի պահպանման տարբեր մեթոդներ, իսկ ուտեստնեի ընդունումը հաճախ սկսվում էին ձվով պատրաստած կերակրատեսակներից։ Հին Հռոմեացիները մանրացնում էին ձվերի կճեպները իրենց [[Ափսե|ափսե]]ներում, որպեսզի [[չար ոգի]]ները չկարողանան այնտեղ թաքնվել։ [[Միջնադար]]ում քրիստոնեական [[պահք]]ի ընթացքում արգելվում էր ձու ուտել՝ որպես կենդանական ծագում ունեցող սննդամթերք։
19-րդ դարում սկսեց զարգանալ չոր ձվի [[արդյունաբերություն]]ը, որը փոխարինելու եկավ սառեցված ձվի արդյունաբերությանը։
=== Սպիտակուցային ցանկ՝ ձվի սպիտակուցում ===
*Օվալբումին (մոտ 54%)։ Օվալբումինը գերակշռում է ձվի սպիտակուցի մեջ և այն 1889 թվականին մաքուր տեսքով առանձնացված առաջին սպիտակուցներից մեկն էր։
 
*Օվոտրանսֆերին կամ կոնալբումին (12-13%)։ Օվոտրանսֆերինը ունի հակաբակտերիալ ազդեցություն, [[լիզոցիմ]]ի հետ համատեղ դրսևորում է տալիս հակաբակտերիալ [[Սիներգիա|սիներգիզմ]]։
 
*Լիզոզիմ (3,4-3,5%)։ 1922 թվակաին այս նյութի հայտնաբերումից ի վեր Լիզոզիմը (մուրամիդազ) գործնականում ձվի բաղադրության ամենահայտնի կոմպոնենտներից մեկն է համարվում, որը լայնորեն կիրառվում է որպես մանրէազերծող ֆերմենտ։
 
*Օվոմուկոիդ, օրգանիզմում [[Ալերգիա|ալերգիկ ռեակցիաներ]] առաջացնող հիմնական գործոնն է։
 
*Օվոմուցին (1,5-3,5%), խիստ մածուցիկ գլիկոպրոտեին է։
 
*Օվոգլոբուլիններ (2%)։ Ներառում է G1 և G2 տարատեսակներ, որոնք նպաստում են հարելիս [[փրփուր]]ի առաջացմանը։
 
Այս վիտամինը օրգանիզմին բերում է կենսունակություն և [[էներգիա]], որի արդյունքում մարդը դառնում է առավել ակտիվ ու կենսունակ։ Ձվի մեջ առկա է կարոտին, վիտամին [[Վիտամին A|A]], որը նկատելի է հիմնված դեղին դեղնուցի գույնից։
A վիտամինը օգտակար ազդեցություն է թողնում տեսողության վրա, կարող է կանխել [[ծերացման գործընթաց]]ը, ինչպես նաև [[քաղցկեղ]]ի բջջների զարգացումը։
 
Ձվի դեղնուցը պարունակում է [[ֆոսֆոր]], որն էլ իր հերթին պահպանում է ատամները, մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր [[ֆիզիոլոգիա]]կան գործընթացներին։ [[Սիլանո|Սիլան]]ի առկայությունը ծառայում է որպես հակաօքսիդիչ, որը պաշտպանում է օրգանիզմը [[շրջակա միջավայր]]ի արտաքին ազդեցությունից` [[ճառագայթում]], [[արտանետվող գազեր]]ի հոսք, ծխախոտի ծուխ, բնապահպանական վնասակար արտանետումներ/: Բացի այս ամենին, ձվի դեղնուցի բաղդրության կարևոր բաղադրամաս է հնդիսանում հոլինինը, որն ունի դրական ազդեցություն սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա։ Հոլինն ունի նաեւնաև օգտակար ազդեցություն [[նյարդային համակարգ]]ի, նյարդային բջիջների վրա։ Լյուտեինը օգնում է բարելավել տեսողությունը։
 
[[Մելատոնին]]ը շատ բարենպաստ ազդեցություն ունի օրգանիզմի երիտասարդականացման համար, դրականորեն է ազդում մազերի և [[մաշկ]]ի վրա։
 
== Ձվի դեղնուցի կազմը ==
* Դեղնուցը կազմում է ձվի հեղուկ պարունակության մինչեւմինչև 33% -ը։
 
* Դեղնուցի կալորիականությունը 100 գրամի դիմաց 352 կկալ է, ինչը 8 անգամ ավելին է, քան սպիտակուցում (44 կկալ 100 գրամի համար)։
 
* Դեղնուցը պարունակում է 50-54% ջուր, 16-17% սպիտակուց, 30-32% ճարպեր և [[լիպիդ]]ներ, 1% [[ածխաջուր]] և հանքային աղեր։
* 50 գրամ հավի ձվի դեղնուցը կշռում է մոտ 17 գրամ և պարունակում է մոտավորապես 2,7 գրամ սպիտակուց, 139 մգ [[Խոլեսթերին|խոլեսթերին]], 0,61 գրամ ածխաջուր և 4,51 գրամ [[ճարպ]]՝ (ըստ USDA-ի տվյալների)։
* 50 գրամ հավի ձվի դեղնուցը կշռում է մոտ 17 գրամ և պարունակում է մոտավորապես 2,7 գրամ սպիտակուց, 139 մգ [[Խոլեսթերին|խոլեսթերին]], 0,61 գրամ ածխաջուր և 4,51 գրամ [[ճարպ]]՝ (ըստ USDA-ի տվյալների)։
* Դեղնուցի ճարպերը էմուլգացված վիճակում են և լավ են ներծծվում։ Ձվի դեղնուց պարունակվող սպիտակուցները ներկայացված են օվովիտելինով և ֆոսֆիտինով<ref>Кондрашова Е.А., Коник Н. Е., Пешкова Т. А. Яйца // Товароведение продовольственных товаров: учебное пособие. — М.: Альфа-М, ИНФРА-М, 2007. — С. 393—407. — 416 с. — ISBN 978-2-98281-108-0</ref>։
{| class="wikitable"
| 17,0
|-
| B2 [[Ռիբոֆլավին|Ռիբոֆլավին]] մգ
| 0,56
| 0,24
[[Միջատներ]]ի շատ տեսակների ձվերը պատված են մեծաքանակ սննդարար նյութեր պարունակող ծածկույթով,որը հնարավորություն է տալիս ձվից հենց նոր դուրս եկած թրթուրներին սնվելու։ Սովորաբար միջատները ձվադրում են այն [[բույսեր]]ի (երբեմն` նաև կենդանիների) վրա, որոնք սնունդ են դառնում [[սերունդ]]ների համար։
 
Կենդանիների մեծամասնության ձուն արտաքինից պատված է պաշտպանական [[Լորձաթաղանթ|լորձաթաղանթ]]ով կամ պինդ թաղանթով։ [[Ձկներ]]ի ձվերը կոչվում են [[ձկնկիթ]], [[գորտեր]]ինը՝գորտնկիթ կամ ձուղպ, [[հավ]]երինը` [[հավկիթ]]։
 
Թռունների ձուն բաղկացած է մի քանի թաղանթից։ Արտաքինից այն պաշտպանված է կարծր, բայց օդաթափանց կրային թաղանթով (կժեպ), որի տակ գտնվում են նուրբ թափանցիկ թաղանթը և սպիտակուցը։ Վերջինս [[Մածուցիկություն|մածուցիկ]] հեղուկ է, որը զարգացող սաղմի համար ապահովում է [[խոնավություն]] և նրան պաշտպանում հարվածներից։
 
Ձվի կենտրոնում տեղադրված է դեղնուցը. այն բաղկացած է սպիտակուցներից և ճարպերից, որոնք սնունդ են զարգացող սաղմի համար։ Սաղմը զարգանում է միայն բեղմնավորված ձվերում, որոնց վրա թռչունը թխսակալում և պահպանում է կայուն ջերմաստիճան։
 
[[Կաթնասուններ|Կաթնասուն]] [[տեսակ]]ներից ձվադրում են միայն [[բադակտուց]]ն ու [[եքիդնա]]ն։
[[Պատկեր:Bacon and Eggs.jpg|350փքս|Ուտեստ պատրաստված ձվից]]
 
Ձվից մարդու օրգանիզմին սպառնացող [[Վարակ|վարակ]]ները` ([[Սալմոնելոզներ|սալմոնելլոզ]]) կանխելու համար նախընտրելի է ձվերը օգտագործել ջերմային մշակման ենթարկելուց հետո։ Եփելուց առաջ այն պետք է նախապես լվանալ՝ մաքրելով կեղտից և [[Վնասակար օրգանիզմ|վնասակար օրգանիզմ]]ներից։ Կարևոր է ձվի լվացումը տաք ջրով՝ մոտ 45°C ջերմաստիճանի պայմաններում։ Երբ ձուն լվացվում է տաք ջրով, ապա ձվի ներսում [[ճնշում]] է ստեղծվում, ինչը կանխում է [[մանրէ]]ների և կեղտի մասնիկների մուտքը ներքին միջավայր։
 
Ջրային թռչունների ձվերի օգտագործումը մի շարք սահմանափակումներ ունի։
[[Խոհարարություն|Խոհարարության]] համար օգտագործվող ձվերի [[վերամշակում]]ն իրականացվում է հատուկ նախատեսված վայրում համապատասխան բեռնարկղերում` հետևյալ հաջորդականությամբ.
 
* [[Սոդա]]յի մոխրի տաք լուծույթ (1-2%),
 
* [[Քլորամին]]ի լուծույթ (0,5%) կամ թույլատրված այլ լվացող և ախտահանող միջոցներ այդ նպատակների համար, այնուհետև լվացվում է հոսող սառը ջրով։ Մաքուր ձուն դրվում է մաքուր, պիտակավորված տարայի մեջ։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Ձվեր]]
[[Կատեգորիա:Քիմիական միացություններ]]
[[Կատեգորիա:Ուտեստներ հավի ձվից]]
 
{{ՎՊԵ}}