«Արմեն Մանասյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
չ (clean up, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ)
[[Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա]]յում։
 
Արմեն Մանասյանը հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային նախագծերում ու փառատոններում, այդ թվում՝ «''Ennio Porrino», «Barbizon Festival», «Yakov Flier Festival»,'' ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի մշակութային տարվա, «Կոմիտաս-140» միջազգային գիտամշակութային փառատոնի, «Yamaha Artists» նախագծի շրջանակում։ 2016 թվականից Մոսկվայի պետական ակադեմիական երաժշտական թատրոնի հրավիրված սոլիստ է։ Ուսանելու տարիներին Մանասյանն աշխատել է նաև 6-րդ միջազգային Դելֆյան խաղերի կազմկոմիտեում՝ որպես երաժշտական անվանակարգերի պատասխանատու։
 
2013-2016 թվականներին կրթությանը զուգահեռ աշխատել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին կից արվեստի ակադեմիայում՝ որպես մշակութային և հումանիտար ծրագրերի ղեկավար, ինչպես նաև «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար խորհրդի հիմնադիր անդամ է։
 
Կյանքի որոշ շրջան ապրելով Ֆրանսիայի [[Ալֆորվիլլ|Ալֆորվիլ]] քաղաքում` 2017 թվականից ընտրվել է որպես ֆրանսիական ''"L'Heure Musicale au Marais"'' երաժշտական գործակալության արտիստ։ Ստեղծագործում է, ունի 100-ից ավելի չափածո ստեղծագործություն։
 
Արմեն Մանասյանի կատարումներով 2009, 2012 և 2016 թվականներին թողարկվել են ձայնասկավառակներ․ '''''Չայկովսկու «Տարվա եղանակները»''' (CBN productions), '''Կոմիտասի և Լիստի դաշնամուրային ստեղծագործությունները''' (BirlMusic studio, Jean Eckian production)''։
Մանասյանը համարվում է հայ լավագույն դաշնակահարներից։ Նրա երաժշտական ցանկը կազմել են ինչպես համաշխարհային դասական կոմպոզիտորների՝ [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|Ամադեուս Մոցարտ]]<nowiki/>ի, [[Լյուդվիգ վան Բեթհովեն]]<nowiki/>ի, [[Ջոակինո Ռոսսինի]]<nowiki/>ի, [[Կլոդ Դեբյուսի]]<nowiki/>ի, Ֆրանց Լիստի, [[Պյոտր Չայկովսկի|Պյոտր Չայկովսկու]], նաև հայ դասականների՝ [[Կոմիտաս]]<nowiki/>ի, [[Առնո Բաբաջանյան]]<nowiki/>ի, [[Լևոն Չաուշյան]]<nowiki/>ի և այլոց ստեղծագործությունները։ Ժամանակակիցների կարծիքով՝ Մանասյանը վիրտուոզ դաշնակահար է, սակայն ավելի շատ զբաղվում է երաժշտական պրոդյուսինգով։
 
Մանասյանի սակավաթիվ պահպանված ձայնագրություններից է նաև «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանին նվիրված «Յուրի Հայրապետյան-85» միջազգային երաժշտական փառատոնի՝ հանդիսավոր փակման արարողության գալա-համերգի ծրագրում Բեթհովենի Ֆանտազիա դաշնամուրի, նվագախմբի և երգչախմբի համար op.80-ը (դիրիժոր` [[Կոնստանտին Օրբելյան|Կ. Օրբելյան]])<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=oZFa94HJJUg&list=PLHtlFiQWgr8p5dMNlyLG-Twu41d0zwQh7&index=3|title=Ludwig van Beethoven - Fantasy for Piano, Orchestra and Choir op. 80|last=Symphony Orchestra of the Alexander Spendiaryan Opera and Ballet National Academic Theater (General and Artistic Director: Constantine Orbelian) "Divisi" Choir of Armenia (Artistic Director: Marina Alaverdyan)|first=Piano: Armen Manassian Conductor: Constantine Orbelian International Music Festival "Yuri Hayrapetyan-85", Yerevan,|date=06.11.2018}}</ref>։
 
Արմեն Մանասյանը, գործունեությունը շարունակելով որպես «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր, մի շարք կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել և իրականացրել է մշակութային բազմաթիվ միջոցառումներ և խոշոր նախագծեր<ref>Հատկապես հիշարժան են՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ]]-ի հայաստանյան գրասենյակի, [[Հայկական բարեգործական ընդհանուր միություն|ՀԲԸՄ]] և [[Թումո|ԹՈՒՄՈ]]-ի հետ համատեղ '''«Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի 3-րդ հանրապետական ներառական փառատոնը''', որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, վարպետության դասեր և արվեստանոց։  </ref>՝ բարեգործական<ref>'''Բարեգործական համերգ -  «Երևան» լարային քառյակ,''' 29.05.2018, Երևան․ Համերգային երեկոյի ընթացքում «Երևան» լարային քառյակի կատարմամբ հնչել են [[Արտեմի Այվազյան|Արտեմի Այվազյանի]]ի և [[Ռուբեն Ալթունյան|Ռուբեն Ալթունյանի]]ի լարային կվարտետները։ Համերգի հասույթը փոխանցվեց է [[Հայ օգնության ֆոնդ|ՀՕՖ]]-ի «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ին։</ref>, կրթական սեմինարներ<ref>Լեոպոլդո Սիանո  - Երաժշտական հանդիպումներ Գեորգի Գյուրջիևի հետ. Ֆ. Բեյլ, Պ. Շեֆեր, Ջ. Շելսի, Դ.Հայքս, Ք.Ջարեթ (Նվիրված` Գ. Գյուրջիևի 140-ամյա հոբելյանին) 08.03.2017
 
Շուշան Հյուսնունց  - Հնչյունի և լռության վարպետները՝ Ջիաչինտո Շելսի և Լուիջի Նոնո 07.03.2018
12.11 – 19.11.2017 - Քյոլն, Bunker k101
 
«Հնչյունի եզրագիծը» խորագրի ներքո, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան Գերմանիայի երկու հեղինակավոր ցուցասրահներում կազմակերպեց Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները։</ref>, փառատոններ և այլն։
 
Իրականացրած խոշոր ծրագրերից են ՕՊՈւՍ միջազգային փառատոնը՝ հինգ համերգաշրջաններով <ref>«Օպուս»-ը երաժշտության միջազգային փառատոն է, որն իր մեջ հաճախ ներառում է նաև արվեստի այլ ճյուղեր՝ նպատակ ունենալով ակտիվացնել կապը տարբեր արվեստների ներկայացուցիչների, ինչպես նաև արվեստասերների միջև։ Փառատոնի շրջիկ բնույթը միտված է արվեստի ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, արվեստագետների փորձի փոխանակմանը։</ref>(Մոսկվայում`2016 թվականին, Երևանում` 2017 թվականին, Փարիզում` 2018-2019 թվականներին, իսկ 5-րդ համերգաշրջանը տեղի է ունեցել առցանց՝ հաշվի առնելով 2020 թվականի համավարակով պայմանավորված իրավիճակը), ինչպես նաև «Հայկական վիոլա» հայ-գերմանական երաժշտական նախագիծը (Գերմանիա – Հայաստան, 2017 թվական)<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=HxXX5NHSlpU&list=PLHtlFiQWgr8o250QEM1TzC8XfnK96IOUe|title=Armenian Viola International Project}}</ref>։
«Արտկոնցեպտ»-ի հերթական խոշոր միջազգային նախագիծը 2020 թվականին Մյունխենի քաղաքապետարանի և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ցտեսություն Ծիտ» կամերային օպերայի բեմադրությունն էր՝ ըստ [[Արամ Պաչյան]]<nowiki/>ի համանուն վեպի։
 
2018 թվականին, [[Երևան|Երևանի]]ի 2800-ամյակին ընդառաջ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ, կազմակերպել է «Երևան 2800» միջոցառումների շարքը՝ ընդգրկելով կերպարվեստի ցուցահանդեսներ, համերգ, աուդիովիզուալ ինստալացիա, գրական ընթերցումներ, կլոր սեղան նվիրված [[Մկրտիչ Արմեն|Մկրտիչ Արմենի]]ի «Երևան» վեպին և պանելային քննարկում` Երևանի արդի մշակութաբանական խնդիրների մասին։
 
[[Նարեկացի արվեստի միություն|«Նարեկացի» արվեստի միության]] գործակցության արդյունքում անգլերեն և գերմաներեն թարգմանվել և տպագրվել է ականավոր կոմպոզիտոր և մանկավարժ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» աշխատությունը։ Անգլախոս և գերմանախոս երկրներում գրքի տարածման գործընթացը շարունակվում է։
 
2018 թվականին «Արտկոնցեպտ»-ը մասնակցել է «Նարեկացի» արվեստի միության մասշտաբային ծրագրին` ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում Հայաստանի դեսպանության, «Սալենտո» միջազգային փառատոնի, «Համազգային» մշակութային միության, և մի շարք այլ կազմակերպությունների հետ գործակցությամբ։ Նախագծի շրջանակում «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը համերգային շրջագայությամբ 7 համերգով հանդես է եկել [[Ստամբուլ]], [[Տրիկազե]], [[Հռոմ]], [[Միլան]], [[Փարիզ]], [[Ալֆորվիլլ|Ալֆորվիլ]] և [[Ժնև]] քաղաքներում։
 
Արվեստի ոլորտի պրոդյուսինգը շարունակելով, Մանասյանը 2019 թվականին նախաձեռնում է ամառային դպրոց՝ Հայաստանի մարզերից և Արցախից մի քանի տասնյակ պատանիների համար՝ հատուկ մշակված ծրագրով։ Համավարակի հետևանքով ձևաչափը փոխվեց և 2020 թվականին [https://www.youtube.com/watch?v=_t7HeKHReX8&list=PLHtlFiQWgr8oPnR1p888K9MFT6oqfiPj2 «Արվեստանոց» ուսումնագեղագիտական ծրագիրը] սկսվեց կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի շարքով՝ նվիրված հայ արդի կերպարվեստի նշանակալի դեմքերին և զարգացումներին։ Ֆիլմերում նկարահանվել են մի շարք ժամանակակից հայազգի արվեստագետներ և արվեստաբաններ, գեղանկարիչներ և քանդակագործներ<ref>Ստեղծագործողներից յուրաքանչյուրն իր արվեստանոցում խոսում է արվեստի մասին, կիսում իր մտորումները գեղագիտության, բնության ու հայրենիքի, ընտանիքի, աշխատասիրության ու կրթության վերաբերյալ։ Զուգահեռ ներկայացվում են արվեստագետների գործերը տարբեր միջավայրերում և նրանց աշխատանքի ընթացքը։ Ոլորտի հմուտ մասնագետները դիտողին են փոխանցում իրենց գեղագիտական հայացքները, ինչպես նաև որոշակի տեսական և գործնական գիտելիքներ։</ref>։
 
2021 թվականից Արմեն Մանասյանը [https://www.facebook.com/BabajanyanHall Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի] գլխավոր պրոդյուսերն է։ Մինչ օրս իրականացվող բազմաժանր համերգային ծրագրերին զուգահեռ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության հետ նախաձեռնել ու իրականացնում է բազմաթիվ նախագծեր, որոնցից է նաև [https://www.youtube.com/watch?v=I_EpL2puN4E «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը։] Կրթամշակութային հանդիպում-դասախոսությունների [https://www.facebook.com/arttoschool/ շարքը] լայն ընդգրկում ունի. բոլոր մարզերում 30 արվեստագետի հետ հանդիպումներին մասնակցում են 600 դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտներ։
 
* [https://ibb.co/6Bd7V79 Ibla Grand Prize դաշնամուրային մրցույթի հատուկ մրցանակ, Ռագուսա, Իտալիա, 2012 թվական]
 
* ՀՀ Նախագահի մրցանակ, լավագույն կատարման համար, Հայաստան, Երևան, 2011 թվական <ref>{{Cite web|url=https://boghossianprize.am/hy/559|title=Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ|last=Մանասյան|first=Արմեն|date=2011|website=Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ}}</ref>
 
* FLAME միջազգային մրցույթ, Ֆրանսիա, Փարիզ, 2006 թվական
 
* Գ. Գյուլբենկյան մշակութային հիմանադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մրցույթներ, 2005-2008 թվականներ
 
* Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթ, 2003 թվական
 
* [https://www.youtube.com/watch?v=XPGWUzAojWY Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 95-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի նախագիծն իրականացվել է Bekart ընկերության հետ գործակցությամբ, ռեժիսոր՝ Գուրգեն Ջանիբեկյան, պրոդյուսեր՝ Արմեն Մանասյան]
* [https://www.youtube.com/watch?v=DKZTPOBVkHI Գյուրջիևի երաժշտությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում]
 
<references />
 
[[Կատեգորիա:Հայ դաշնակահարներ]]
[[Կատեգորիա:Փառատոներ]]
<references />
[[Կատեգորիա:Դասական երաժշտություն]]
[[Կատեգորիա:Դասական երաժշտության ժանրեր]]