«Վահան Հարությունյան (գյուղատնտես)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ clean up, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 7.
1932 թվականին Անդրկովկասյան բամբակագործական ինստիտուտն ավարտելուց հետո Վահան Հարությունյանին ուղարկել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի [[մեքենա-տրակտորային կայան]] (ՄՏկ)՝ որպես գյուղատնտես{{sfn|Герои Социалистического Труда Армении|1960|с=112}}։ 1936 թվականին նա ընդունվել է Համամիութենական (բոլշևիկյան) կոմունիստական կուսակցության / [[ԽՄԿԿ]] շարքերը{{sfn|Герои Социалистического Труда Армении|1960|с=115}}։ 1941 թվականից եղել է ՄՏԿ-ի գլխավոր գյուղատնտեսը{{sfn|Герои Социалистического Труда Армении|1960|с=112}}։ Հարությունյանի աշխատանքային գործունեության սկիզբը համընկավ [[Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում|կոլեկտիվացման]] գործընթացի հետ։ Այդ ժամանակահատվածում նրա աշխատանքներն ուղղված էին գյուղատնտեսության մշակույթի կատարելագործմանը, աշխատատար գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը։ Մի քանի ամիս շարունակ Հարությունյանը ուսումնասիրում էր Հոկտեմբերյանի շրջանի չօգտագործված հողերը։ Համոզվելով, որ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման համար պիտանի են, Հարությունյանը փորձերի և ցանք կատարելու թույլտվություն ստացավ{{sfn|Герои Социалистического Труда Армении|1960|с=113}}։ Փորձերը դրական արդյունք տվեցին։ Մի քանի տարի անց Հոկտեմբերյանի շրջանի կոլտնտեսություններն ունեցան նոր պտղատու այգիներ, բամբակի դաշտեր, որոնց տարածքը հազարավոր հեկտար էր։ Որպես գյուղատնտես, Հարությունյանն այցելել է բամբակի դաշտեր, աշխատանքային ցուցումներ տվել բամբակագործներին՝ բամբակի աճեցման ագրոտեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար։ 1940 թվականին յուրաքանչյուր հեկտարից կոլտնտեսությունները սկսել են ստանալ 21 ցենտներ բամբակ նախկին 4-5 ցենտների փոխարեն։ Բերքատվությունն ավելացնելու գործում ունեցած վաստակի համար Վահան Հարությունյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 1945 թվականին կոլտնտեսությունները հասան բամբակի բերքատվության բարձրացման նոր հաջողությունների, ինչի համար Հարությունյանը պարգևատրվեց «Աշխատանքային ձեռքբերումների համար» մեդալով{{sfn|Герои Социалистического Труда Армении|1960|с=114}}։ 1949 թվականին բամբակի ընդհանուր մշակովի տարածքների (2580 հա) յուրաքանչյուր հեկտարից ստացվեց 28.5 ցենտներ բամբակի միջին բերք և պլանը գերակատարվեց 51,6%-ով{{sfn|Герои Социалистического Труда Армении|1960|с=115}}։
 
[[ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ|ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի]] նախագահության 1950 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրով ոռոգվող հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսությունների կողմից պարտադիր առաքումների և գյուղատնտեսական ապրանքների բոլոր տեսակների պայմանագրերի կատարման, 1949 թվականին ՄՏԿ-ների աշխատանքի դիմաց բնեղեն վճարումներն ապահովելու և 1950 թվականի գարնանացանի ամբողջ պահանջարկի չափով բոլոր մշակաբույսերի սերմացուի ապահովման համար 1950 թվականին Վահան Սամսոնի Հարությունյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով [[Լենինի շքանշան]] և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ<ref name="wh">{{warheroes|id=25513|star=None| accessdate=2017-08-16}}</ref>։
 
Գյուղատնտեսության ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Վահան Հարությունյանին [[1950]] թվականին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտեսի պատվավոր կոչում{{sfn|Герои Социалистического Труда Армении|1960|с=115}}<ref name="НАУА">{{cite web |url= http://persons.anau.am/%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BD%D5%B8%D5%B6%D5%AB/ |title=Арутюнян Ваган Самсонович |author= |date= |website= |publisher=Национальный аграрный университет Армении |accessdate=2017-07-09 |lang=hy |archiveurl=http://webcache.googleusercontent.com/search?q=cache:OecFlKrLhCQJ:persons.anau.am/%25D5%25B0%25D5%25A1%25D6%2580%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6-%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B6-%25D5%25BD%25D5%25A1%25D5%25B4%25D5%25BD%25D5%25B8%25D5%25B6%25D5%25AB/+&cd=1&hl=ru&ct=clnk&gl=am |archivedate=2017-07-09 }}</ref>։ 1958 թվականի հուլիսից, մեքենա - տրակտորային կայանների լուծարման հետ կապված, Հարությունյանն աշխատանքի է անցել որպես Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչության պետ{{sfn|Герои Социалистического Труда Армении|1960|с=112}}։
Տող 23.
{{ՀՍՀ|հատոր=13|էջ=666}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Հարությունյան, Վահան}}
 
{{DEFAULTSORT:Հարությունյան, Վահան}}
[[Կատեգորիա:Հայ գյուղատնտեսներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտեսներ]]