«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
 
919 թվականին Սբուքը պարտության մատնեց հակառակորդին եւ դիմեց խալիֆին` իրեն նշանակելու Ատրպատականի կառավարիչ: Խալիֆը համաձայնեց: Կարելի է կարծել, որ այս իրադարձություններից մի քանի տարի անց դրանք նկարագրած կաթողիկոս պատմիչը շփոթել է դեպքերի ժամանակագրական հերթականությունը, ուստի` պետք է կարծել, որ Գագիկ Արծրունու թագ ստանալը Փարկինիից հարուցել է ոչ թե Յուսուֆի, որն այդ ժամանակ բանտում էր, այլ Սբուքի դժգոհությունը, որի հետ որոշ ժամանակ անց Գագիկ Արծրունին կարողացավ հաշտվել: Սբուքի համար, սակայն, Հայաստանում գլխավորն Աշոտ Երկաթն էր, որին նա, ինչպես կտեսնենք, հռչակեց շահնշահ:
Յուսուֆի ձերբակալության հետ կապված հաղորդմամբ ընդմիջարկելով 918 թվականին վերաբերող տեղեկությունները` Հովհաննես Դրասխանակերտցին դարձյալ վերադառնում է այդ թվականի դեպքերի նկարագրությանը: Ըստ նրա` այդ ժամանակ Սահակ ՍեւադանՍևադան ականջ դնելով չարակամներին` թշնամանում է Աշոտ Երկաթի դեմ: Հաջորդ տեղեկությունն արդեն վերաբերում է 919 թ.: Ձմեռն անցնելուն պես նրանք զորք են հավաքում պատերազմելու նպատակով, բայց հաշտվում իշխանների միջամտությամբ:
Հաշտվելով Սահակ Սեւադայի հետ` Աշոտ Երկաթն արշավեց Դվին: Նա «հնազանդեցուցանէր զամբարտաւան եւ զբիրտ ապստամբութիւն նոցա ընդ լծով ծառայութեան իւրոյ»: Այնուհետև, «թագաւորն Աշոտ իբրեւ կամակատարս զԴվին քաղաք իւր պատրաստեաց»: Փաստորեն, Հայոց հինավուրց մայրաքաղաք Դվինն ազատագրվեց արաբական գերիշխանությունից և ենթարկվեց Հայոց թագավորին 919 թվական: