«Միրաբալ քույրեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
Պատրիան, Դեդեն, Միներվան և Մարիա Թերեզա քույրերը ծնվել են Դոմինիկյան Հանրապետության Սալսեդո քաղաքից ոչ հեռու գտնվող Օխո դե Ագուա բնակավայրում։ Քույրերից երեքը եղել են քաղաքական ակտիվիստներ և պայքարել են Ռաֆայել Տրուխիլոյի ռեժիմի դեմ, որը 1930-1938 և 1942-1952 թվականներին եղել է երկրի նախագահը։
 
Տրուխիլոն հաճախ է օգտագործել այս արտահայտությունը՝ «Նա, ով իմ ընկերը չէ, իմ թշնամին է, այդ պատճառով նա կվճարի դրա համար»։ Քույրերը և նրանց ամուսինները, որոնք եղել են «Հունիսի 14» հեղափոխական շարժման պայքարի մասնակցներ, հաճախ են հայտնվել բանտախցերում։ Շարժումը ղեկավարել է Միներվայի ամուսին Մանոլո Տավարես Խուստոն<ref>{{Cite web |url=http://redday.ru/autumn/11/25.asp |title=25 Ноября. Международный день борьбы за ликвидацию насилия в отношении женщин. Праздник каждый день. RedDay.RU<!-- Заголовок добавлен ботом --> |accessdate=2009-11-25 |archiveurl=https://web.archive.org/web/20110104133412/http://redday.ru/autumn/11/25.asp |archivedate=2011-01-04 |deadlink=yes }}</ref>։ Հանրության մեջ Միրաբալ քույրերը ստացել են ''Թիթեռներ'' մականունը։
 
1960 թվականի նոյեմբերի 25-ին Պատրիան, Միներվան, Մարիա Թերեզան և իրենց վարորդը այցելել են Մարիա Թերեզայի և Միներվայի բանտարկված ամուսիներին այցելության։ Տուն վերադառնալու ճանապարհին նրանց ճանապարհը փակել են Տրուխիլիոյի կողմանկիցները, որոնք քույրերին ու վարորդնին ծեծել են և դաժանաբար սպանել։ Սպանությունից հետո աղջիկների մարմիները դրել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը իբր դուրս էր եկել լեռնային ճանապարհից և այն որակավորել են որպես դժբախտ պատահար<ref>{{cite web|title=Las Mariposas: The Mirabal Sisters' Role as Heroines of the Dominican Republic|url=http://www.stmuhistorymedia.org/las-mariposas-the-mirabal-sisters-role-as-heroines-of-the-dominican-republic/|website = stmuhistorymedia.org|access-date=25 November 2017}}</ref>։ Զոհերի մարմիններն ավելի ուշ հայտնաբերվել են տեղի բնակիչների կողմից։