«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 78.
 
 
Աշոտ II–ի գահակալության սկզբում Հայաստանն գտնվել է ծանր իրավիճակում։ [[Ատրպատական]]ի [[Յուսուֆ իբն Աբու-ս-Սաջ|Յուսուֆ]] ամիրայի զորքը ներխուժել է Հայաստան, ինչը երկրի անկախությանը սպառնող վտանգ էր։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, [[Ձկնավաճառի ճակատամարտ]]ում գլխավորել հայոց բանակը։ Հոր մահից հետո մյուս եղբոր՝ [[Աբաս]]ի հետ արաբներից ազատագրել է Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժել է Հայաստան, Աշոտ II-ը մեկնել է [[Բյուզանդիա]], բանակցել [[Կոստանդին Ծիրանածին]] կայսեր հետ, ինչից հետո Բյուզանդիան նրան ճանաչել է Հայոց թագավոր և տվել օգնական զորք։ Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ II-ի հորեղբոր որդին՝ [[Աշոտ Շապուհյան]]ը, որ դեռ [[Սմբատ Ա]]-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվել է որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ II-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ [[Հովհաննես Դրասխանակերտցի]] կաթողիկոսը փորձ է արել հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացել է [[Վաղարշապատ]]ն իր շրջակայքով, բայց չի դադարեցրել պայքարը։ Աշոտ II-ի դեմ դուրս են եկել նաև [[Գուգարք]]ի [[Շամշուլդե բերդ]]ի տերերը, ապստամբել է նաև աները՝ [[Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր)|Գարդմանի]] իշխան [[Սահակ Սևադա]]ն։ Աշոտ II-ն գերի է վերցրել Սահակ Սևադային ու նրա որդուն, ապա կուրացնել տվել նրանց։ Նա հարկադրված է եղել պայքարել նաև [[Ուտիք]] նահանգի ապստամբ իշխան [[Ցլիկ Ամրամ]]ի և [[վրացիներ|վրաց]] Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ II-ը ստիպված էր քաշվել [[Սևանա կղզի]]ն և այնտեղից կազմակերպել պայքարը։ [[Սևանի ճակատամարտ]]ում նրան հաջողվել է պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]] սահմանները։ 922 թվականին Աշոտ II-ին շնորհվել է «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս է մղվել ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ II-ը ստացել է «Երկաթ» մականունը։ [[928 թվական]]ին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին<ref>Հայ ժողովրդի պատմություն, հատոր III, Երևան, 1979, էջ 153</ref>։
 
== Կյանք ==