361
edits
Դվինից Աշոտ Երկաթը դարձյալ մեկնեց Գուգարք` պատժելու Վրաց իշխան Գուրգենին: Իր հետ վերցնելով Վրաց թագավոր Ատրներսեհին` արքան արշավեց նրա դեմ: Վերջինիս օգնության են շտապում [[Աբաս]]ն ու Աշոտ Շապուհյանը: Հայտնի է, որ Աբասը փեսայացել էր Վրաց իշխան Գուրգենին: Ըստ
[[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]]` նույն կարգավիճակն ուներ նաեւ Աշոտ Շապուհյանը: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Վրաց իշխան Գուրգենը իր երկու փեսաների միջոցով, որոնք երկուսն էլ ունեին Հայոց գահին տիրելու նկրտումներ, կարողացավ լրջորեն վտանգել Հայոց թագավորության ներքին անվտանգությունը, անկասկած, հետապնդելով հեռուն գնացող նպատակներ, որոնք առնչվում էին Շամշուլդե ամրոցին եւ շրջակա գավառին տիրելուն: Այդ պահի դրությամբ համընկել էին [[Աբաս]]ի եւ Աշոտ Շապուհյանի շահերը, բայց միայն կարճ ժամանակով, քանի որ հեռանկարում Հայոց գահին բազմել կարող էր նրանցից միայն մեկը:
Աշոտ Երկաթի ու Ատրներսեհի զորքի առաջ թշնամիները նահանջում են եւ սկսում աստիճանաբար տեղի տալ ու մտածել հանձնվելու մասին: Այդ ժամանակ լուր է հասնում
Վերջին իրադարձությունների նկարագրության ժամանակ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն գրում է, որ «փոքր ինչ յառաջ քան զայս ոստիկանն Յուսուփ ապստամբութեամբ բազմաւ ընդվզեալ յիսմայելեան ամիրապետէ», սակայն պարտվեց ու ձերբակալվեց, որով նրա սպառնալիքից փրկվեց Գագիկ թագավորը: Կարելի է վստահաբար ասել, որ նշված իրադարձությունները թվագրվում են Յուսուֆի ձերբակալման 919 թվականով:
|
edits