«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
Յուսուֆը Հայաստան է արշավել հայոց 358 թվականին, այսինքն` 909 թվականի ապրիլից մինչև 910 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում {{ref+|Այս և հետագա տոմարական հաշվարկները կատարվել են ըստ Բ. Թումանյանի տոմարական հաշվումների աղյուսակների։ Տե´ս Բ. Թումանյան, Տոմարական հաշվումներ, «Տեղեկագիր
(հաս. գիտ.)», 1964, № 5, էջ 55-60<ref>[http://ysu.am/files/Hovhannes-Katoxikos_Drasxanakertci.pdf ՏԱՐԵԳԻՐՔ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ]
</ref>:․․․|Ն}}:Յուսուֆը պատերազմում էր խալիֆի զոր- քերիզորքերի դեմ: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու` դեռ նախքան Յուսուֆի ձերբակալվելը Խալիֆայության զորքերի կողմից (919 թ.) խալիֆը՝ որպես ոստիկան, Հայաստան է առաքում ոմն Փարկինիի, ով Գագիկ Արծրունուն երրորդ անգամ կարգում է թագավոր «ի վերայ Հայաստանեայցս»: Այդ լուրը Յուսուֆն ընդունում է մեծ դժկամությամբ:
Սակայն Իբն ալ-Ասիրի տեղեկությունները ցույց են տալիս, որ Փարկինին, որ նույն ինքը Մուհամմադ իբն Ուբայդալլահ ալ-Ֆարի կին է, Ատրպատականի կառավարիչ է նշանակվել Յուսուֆի ձերբակալությունից հետո` 919 թվականին, եւ ուղարկվել` մարտնչելու Յուսուֆից հետո նրա տերության գլուխ կանգնած Սուբուք ամիրի (հայերեն` Սբուք) դեմ228: 919 թվականին Սբուքը պարտության մատնեց հակառակորդին եւ դիմեց խալիֆին` իրեն նշանակելու Ատրպատականի կառավարիչ: Խալիֆը համաձայնեց: Կարելի է կարծել, որ այս իրադարձություններից մի քանի տարի անց դրանք նկարագրած կաթողիկոս պատմիչը շփոթել է դեպքերի ժամանակագրական հերթականությունը, ուստի` պետք է կարծել, որ Գագիկ Արծրունու թագ ստանալը Փարկինիից հարուցել է ոչ թե Յուսուֆի, որն այդ ժամանակ բանտում էր, այլ Սբուքի դժգոհությունը, որի հետ որոշ ժամանակ անց Գագիկ Արծրունին կարողացավ հաշտվել: Սբուքի համար, սակայն, Հայաստանում գլխավորն Աշոտ Երկաթն էր, որին նա, ինչպես կտեսնենք, հռչակեց շահնշահ:
Յուսուֆի ձերբակալության հետ կապված հաղորդմամբ ընդմիջարկելով 918 թվականին վերաբերող տեղեկությունները` Հովհաննես Դրասխանակերտցին դարձյալ վերադառնում է այդ թվականի դեպ- քերի նկարագրությանը: Ըստ նրա` այդ ժամանակ Սահակ Սեւադան ականջ դնելով չարակամներին` թշնամանում է Աշոտ Երկաթի դեմ: Հաջորդ տեղեկությունն արդեն վերաբերում է 919 թ.: Ձմեռն անցնելուն պես նրանք զորք են հավաքում պատերազմելու նպատակով, բայց հաշտվում իշխանների միջամտությամբ: