«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
Աշոտ Երկաթի գահակալման բեմելը տեղի է ունեցել [[իշխանաց իշխան |Հայոց իշխանաց իշխան]]ի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը<ref>[http://ysu.am/files/02A_Eghiazaryan.pdf Ա. Եղիազարյան, Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք]</ref>։
[[Սմբատ Ա]]-ի օրոք իշխանաց իշխան նշանակվել են Հայոց արքայի երկու եղբայրները։ Սկզբում Շապուհն էր, իսկ այնուհետև՝ Դավիթը։ Այն ժամանակ Սմբատ Ա-ն չէր կարող իր որդի Աշոտին նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ Ատրպատականի Աֆշին ամիրի դեմ պատերազմներից մեկի ավարտին՝ 897 թվականին ստիպված էր եղել նրան որպես պատանդ հանձնել ամիրին, և հետ էր ստացել միայն 901 թվականին։
903 թվականի պատերազմից հետո Յուսուֆ ամիրան հաշտություն է կնքում Սմբատ Ա-ի հետ։ Երկու արքաները հաշտվում են, իսկ Աշոտին կարգում են Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Այս պաշտոնը Աշոտ Երկաթը խաղաղությամբ վարեց մինչև 909 թվականը, երբ Յուսուֆը մեծ արշավանք ձեռնարկեց Հայաստան։[[Հայաստան]]։
 
== Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը. 909-914 թվականների պատմափուլ ==