«Սվեն Դևիդսոն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  9 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
Սվեն Դևիդսոնը ծնվել է [[Գյոտեբորգ]]ի մոտակայքում գտնվող Բորոս քաղաքում, որտեղ էլ կատարել է թենիսի իր առաջին քայլերը։ Բավականին վաղ տարիքում նա հանդիպել է թենիսի մեկ այլ սիրահար Ուլֆ Շմիդտի հետ, որի հետ նրանք ավելի քան տաս տարի կազմել են Շվեդիայի հավաքականի ողնաշարը՝ [[Դևիսի գավաթ]]ում<ref name="Guardian">{{cite web|url=http://www.guardian.co.uk/sport/2008/jun/04/tennis|title=Obituary: Sven Davidson|author=Richard Evans.|work=[[The Guardian]]|date=4 June 2008|accessdate=2012-06-15|archiveurl=https://www.webcitation.org/6AwpLFBMh?url=http://www.guardian.co.uk/sport/2008/jun/04/tennis|archivedate=2012-09-25}}</ref>։ Այդ ընթացքում Դևիդսոնը ազգային հավաքականում անցկացրել է 85 խաղ և հաղթել դրանցից 62-ում՝ 39 հաղթանակ և 14 պարտություն մենախաղերում և 23 հաղթանակ և 9 պարտություն զուգախաղերում։ Զուգախաղերով հաղթանակների քանակով նա մոտ 50 տարի եղել է Շվեդիայի հավաքականի չեմպիոն՝ ետ թողնելով իրենից Շմիդտին և զուգախաղի աստղեր [[Յոնաս Բյորկման]]ին և Անդերս Յարիդին<ref>[http://www.daviscup.com/en/teams/team/profile.aspx?id=SWE Победы и поражения игроков] на странице сборной Швеции на сайте Кубок Дэвиса {{ref-en}}</ref>։
 
1950-1960 թվականներին Դևիդսոնը հաղթել է 30-ից ավել սիրողական մենախաղերի մրցաշարերում։ Նա դարձել է Շվեդիայի (1960), (1950), Գերմանիայի (1958), Սկանդինավիայի քառակի, Ֆրանսիայի կրկնակի և ԱՄՆ-ի չեմպիոն։ 1955 և 1956 թվականներին նա Ֆրանսիայի առաջնության մրցաշարի եզրափակչում երկու անընդմեջ պարտություն է կրել մոլորակի առաջին ռակետներ՝ նախ Թոնի Տրաբերտից, ապա Լու Հոուդից։ Պրոֆեսիոնալ թենիսում հայտնվելուց հետո Դևիդսոնը համարվում էր աշխարհի ուժեղագույն թենիսիստը։ 1957 թվականին Դևիդսոնը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում և դարձել պատմության մեջ առաջին շվեդ թենիսիստը, որը հաղթել է այդ մրցաշարում։ Դրանից հետո նա հասել է Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնությունների կիսաեզրափակիչ, իսկ տարեվերջին ճանաչվել աշխարհի երրորդ ռակետ<ref>{{Cite web|url=https://www.tennisfame.com/hall-of-famers/inductees/sven-davidson|title=International Tennis Hall of Fame|website=www.tennisfame.com|accessdate=2021-07-13}}</ref><ref>{{Cite book|url=http://archive.org/details/unitedstatestenn0000unse|title=United States Tennis Association official encyclopedia of tennis|last=None|date=1981|publisher=New York : Harper & Row|others=Internet Archive|isbn=978-0-06-014896-6}}</ref>։ Հաջորդ տարի Դևիդսոնը նվաճել է «Մեծ սաղավարտի» իր երկրորդ տիտղոսը՝ Ուիմբլդոնի եզրափակչում Ուլֆ Շմիդտի հետ հաղթել իր ժամանակի ուժեղագույն զույգերից մեկին՝ Էշլի Կուպերին և Նիլ Ֆրեյզերին:Ֆրեյզերին։
 
1968 թվականին Դևիդսոնը եղել է Շվեդիայի թենիսի ֆեդերացիայի վարչության անդամ։ [[Թենիսի միջազգային ֆեդերացիա]]յին ուղղված նամակի հեղինակներից մեկը հանդիսացել է նա, որում պահանջվում էր թենիսի բաց մրցաշարերի անցկացում, որտեղ կարող էին մրցել միասին ուժեղագույն սիրահարներ և պրոֆեսիոնալներ<ref>{{Cite web|url=https://www.nytimes.com/2008/06/07/sports/tennis/07davidson.html|title=Sven Davidson, 79, Hall of Famer in Tennis, Dies}}</ref>։