«Աննա Կավան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 7 բայտ ,  10 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
== Կենսագրություն ==
Հելեն Վուդսը ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ Կաննում, եղել է հարուստ բրիտանական ընտանիքի միակ երեխան<ref>Brian Aldiss, "In Memoriam", p249</ref>։ Նրա ծնողները հաճախ են ճանապարհորդել, այդ պատճառով Կավանը մեծացել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:Նահանգներում։ Նա մոր հետ քիչ է շփվել, նրա դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է դայակը։ Մեծահասակ տարիքում նա հիշել է իր մանկության տարիները՝ որպես միայնակ և անտեսված աղջիկ։ 1911 թվականին նրա հայրը ինքնասպան է եղել։ Մահից հետո Կավանը վերադարձել է Մեծ Բրիտանիա, որտեղ սովորել է դպրոցում և քոլեջում։
 
Մայրն անտեսել է դստեր Օքսֆորդ մեկնելու ցանկությունը։ Նա հանդիպում է կազմակերպել իր նախկին սիրեկան Դոնալդ Ֆերգյուսոնի հետ և աղջկան ամուսնացրել նրա հետ՝ 1920 թվականին՝ բրիտանական Բիրմայում երկաթուղային ընկերությունում պաշտոն ստանալուց մի քանի ամիս առաջ։ Որդու՝ Բրայանի ծնվելուց հետո նրանք ամուսնալուծվել են և Հելենը որդու հետ վերադարձել է [[Մեծ Բրիտանիա]]։
1920-ականների կեսերին միայնակ ապրելով Լոնդոնում` նա սկսել նկարչություն սովորել Լոնդոնի Արվեստի և արհեստների կենտրոնական դպրոցում և շարունակել նկարել իր կյանքի ընթացքում<ref name=Ironside>Ironside Virginia, "Julia and the Bazooka" Peter Owen Publishers reprint 2007, introduction.</ref>։
 
Երկրորդ անգամ ամուսնացել է նկարիչ Ստյուարտ Էդմոնդսի հետ, ունեցել է դուստր, որը մահացել է ծնվելուց անմիջապես հետո:հետո։ Հետագայում զույգը որդեգրել է մի աղջկա, որին անվանել են Սյուզան:Սյուզան։
 
Գրողի առաջին վեց գործերը լույս են տեսել Հելեն Ֆերգյուսոն անունով՝ նրա առաջին ամուսնու ազգանունով:ազգանունով։ Հետագայում նա ընդունել է Աննա Քավան կեղծնունը, որը իր գրքերից մեկի հերոսուհու անունն էր:էր։
 
Կյանքի մեծ մասը Քավանը տառապել է հերոինի կախվածությունից, որը նա երբեք չի թաքցրել:թաքցրել։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մահացել է նրա որդին, մինչ այդ և դրանից հետո Քավանը մի քանի ինքնասպանության փորձ է կատարել:կատարել։ Ըստ վարկածներից մեկի՝ հերոինի մեծ չափաբաժինը հանդիսացել է գրողի մահվան պատճառը։ Սակայն պաշտոնապես սրտի անբավարարությունն է մահվան պատճառ արձանագրվել։
 
Աննա Քավանի արձակը հաճախ անվանում են ավանգարդիստական, տարօրինակ, գրված Ֆրանց Կաֆկայի ոգով։ Աննայի աշխատանքներից շատերը լույս են տեսել, երբ նա հայտնվել է հոգեբուժական կլինիկայում, որտեղ նա բուժվել է թմրամոլությունից ստացած նյարդային խանգարման և ինքնասպանության փորձի համար։ Կլինիկան լքելուց հետո նա պաշտոնապես փոխել է իր անունը Աննա Կավանի։ Նրա վերջին շրջանում ստեղծված բոլոր աշխատանքներն առանձնանում են հատուկ հոգեբանությամբ։ Նրան հաճախ համեմատում են [[Ջունա Բարնս]]ի, [[Վիրջինիա Վուլֆ]]ի, [[Անաիս Նին]]ի, ինչպես նաև [[Ֆրանց Կաֆկա]]յի հետ։ Կավանի ստեղծագործություններում կա նաև համահեղինակությամբ աշխատություն գրելու փորձ․ 1949 թվականին լույս է տեսել «Ձիու հեքիաթը» վեպը, որի համահեղինակն էր գրողի հոգեվերլուծաբանն ու ընկեր Կառլ Թեոդոր Բլիթը ({{lang-en|Karl Theodor Bluth}})։