«Միրաբալ քույրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «right|thumb|300px|Միրաբալ քույրեր '''Միրաբալ քույրեր''' դոմինիկացի չորս քույրեր, որոնցից երեքը սպանվել են բռնապետ Ռաֆայել Տրուխիլոյի<ref>{{Cite web|url=https://www.nytimes.com/es/2016/06/09/espanol/america-latina/antonio-imbert-el-hombre-que-le-disparo-a-rafael-trujillo-en-la-barbilla.html|title=A...»:
(Տարբերություն չկա)

13:02, 20 Հուլիսի 2021-ի տարբերակ

Միրաբալ քույրեր դոմինիկացի չորս քույրեր, որոնցից երեքը սպանվել են բռնապետ Ռաֆայել Տրուխիլոյի[1][2][3] պատվերով՝ «Հունիսի 14» հեղափոխական շարժման պայքարին մասնակցելու համար։ Պատրիան, Միներվան և Մարիա Թերեզա Միրաբալը դարձել են Դոմինիկյան Հանրապետության ազգային հերոսուհիներ և նրանց պատվին երկրում նահանգ է անվանվել։

Միրաբալ քույրեր

Քույրեր

Ամբողջական անուն Անուն Ծննդյան ամսաթիվ[4] Մահվան ամսաթիվ
Պատրիա Մերսեդես Միրաբալ-Ռեյես
(Patria Mercedes Mirabal Reyes)
Պատրիա
(Patria)
27 փետրվար 1924 25 նոյեմբեր 1960
Բելգիկա Ադելա Միրաբալ-Ռեյես
(Bélgica Adela Mirabal Reyes)
Դեդե
(Dedé)
1 մարտ 1925 1 փետրվար 2014
Մարիա Արգենտինա Միներվա Միրաբալ-Ռեյես
(María Argentina Minerva Mirabal Reyes)
Միներվա
(Minerva)
12 մարտ 1926 25 նոյեմբեր 1960
Անտոնիա Մարիա Թերեզա Միրաբալ-Ռեյես
(Antonia María Teresa Mirabal Reyes)
Մարիա Թերեզա
(María Teresa)
15 հոկտեմբեր 1935 25 նոյեմբեր 1960

Պատմություն

Պատրիան, Դեդեն, Միներվան և Մարիա Թերեզա քույրերը ծնվել են Դոմինիկյան Հանրապետության Սալսեդո քաղաքից ոչ հեռու գտնվող Օխո դե Ագուա բնակավայրում։ Քույրերից երեքը եղել են քաղաքական ակտիվիստներ և պայքարել են Ռաֆայել Տրուխիլոյի ռեժիմի դեմ, որը 1930-1938 և 1942-1952 թվականներին եղել է երկրի նախագահը։

Տրուխիլոն հաճախ է օգտագործել այս արտահայտությունը՝ «Նա, ով իմ ընկերը չէ, իմ թշնամին, այդ պատճառով նա կվճարի դրա համար»։ Քույրերը և նրանց ամուսինները, որոնք եղել են «Հունիսի 14» հեղափոխական շարժման պայքարի մասնակցներ, հաճախ են հայտնվել բանտախցերում։ Շարժումը ղեկավարել է Միներվայի ամուսին Մանոլո Տավարես Խուստոն[5]։ Հանրության մեջ Միրաբալ քույրերը ստացել են Թիթեռներ մականունը։

1960 թվականի նոյեմբերի 25-ին Պատրիան, Միներվան, Մարիա Թերեզան և իրենց վարորդը այցելել են Մարիա Թերեզայի և Միներվայի բանտարկված ամուսիներին այցելության։ Տուն վերադառնալու ճանապարհին նրանց ճանապարհը փակել են Տրուխիլիոյի կողմանկիցները, որոնք քույրերին ու վարորդնին ծեծել են և դաժանաբար սպանել։ Սպանությունից հետո աղջիկների մարմիները դրել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը իբր դուրս էր եկել լեռնային ճանապարհից և այն որակավորել են որպես դժբախտ պատահար[6]։ Զոհերի մարմիններն ավելի ուշ հայտնաբերվել են տեղի բնակիչների կողմից։

Դոմինիկյան Հանրապետության բնակիչները հստակ գիտակցել են, որ դա Ռաֆայել Տրուխիլոյի կողմից պատվիրված սպանություն է, ինչից հետո բռնապետության դեմ քաղաքական շարժումն ավելի է ուժեղացել երկրում։ Քույրերից Դեդեն, որն այդ ժամանակ իրենց հետ չի եղել, հետագայում ներկայացրել է իրենց պատմությունը։ Միներվան և Տրուխիլիոն հանդիպել են 1949 թվականին՝ Սան Կրիստոբալի տոնակատարության ժամանակ և հենց այդ ժամանակ էլ Տրուխիլիոն սիրային առաջարություն է արել երիտասարդ Միներվային և ստացել բացասական պատասխան[7][8]։ Միներվայի ծնողներն աղջկան իրավաբանական դպրոց ընդունվելու արգելք են դրել՝ կապված այդ մտավախությունների հետ, որ աղջիկը հետագայում կզբաղվի քաղաքականությամբ և կդառնա Տրուխիլիոյի զոհը։ Վեց տարի անց ծնողները համաձայնության են եկել․ աղջիկն ընդունվել է Սանտո Դոմինգոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և այն ավարտել գերազանցությամբ[9]։ Միներվան համարվում է երկրի առաջին կինը, որն ավարտել է Սանտո Դոմինգոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[10]։ Տրուխիլիոյին մերժելու պատճառով Միներվան իրավաբանի լիցենզիա չի ստացել և չի կարողացել իր մասնագիտությամբ աշխատել[11]:

 
Ռաֆայել Տրուխիլոյի ավտոմեքենան սպանությունից հետո, հունիս 1961 թվական

Աղջիկների սպանությունը ինչպես նաև շատ այլ իրադարձություններ հիմք են հանդիսացել Ռաֆայել Տրուխիլոյի ռեժիմի դեմ պայքարի․ Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիները սկսել են իրենց պայքարը Տրուխիլոյի իշխանության դեմ։ 1961 թվականի մայիսի 30-ին Տրուխիլյոն դարան է ընկել ավտոճանապարհին և գնդակահարվել է սեփական մեքենայում[12]։

Հիշատակում

 
Դեդեն ժուռնալիստների հետ՝ Միրաբալ քույրեր անվան թանգարանում

Միրաբալ քույրերը Դոմինիկյան Հանրապետությունում հայտնի էին որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանման համար պայքարող ակտիվիստներ: Նրանք դարձել են ֆեմինիստական դիմադրության և ժողորդավարության խորհրդանիշներ: Միավորված ազգերի կազմակերպությունը նոյեմբերի 25-ը հռչակել է Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence Against Women)[13]։

Աղջիկների հիշատակին գրվել է գրքեր, բանաստեղծություններ և երգեր, նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր։ Քույրերի իրերի ցուցադրությունը ներկայացված է պատմության և աշխարհագրության ազգային թանգարանում։

Ժամանակին Սանտո Դոմինգոյում Ռաֆայել Տրուխիլոն իր պատվին կառուցել է կոթող, որի վրա 1997 թվականի մարտի 8-ին բացվել է հուշատախտակ՝ երեք քույրերի պատկերով։ Կոթողի վրա այժմ գրված է «Un Canto a la Libertad» («Ազատության երգ»)[14]։

Բելգիկա Ադելա Միրաբալ-Ռեյեսը՝ Դեդեն (մահացել է 2014 թվականի փետրվարի 1-ին), այն տանը, որտեղ նրանք ծնվել ու աշխատել են, բացել է թանգարան՝ Museo Hermanas Mirabal։

Մշակույթում

  • 2009 թվականին Դեդեն գիրք է գրել «Կյանքն այգում» վերնագրով, որը հրապարակվել է 2009 թվականի օգոստոսի 25-ին։
  • 1994 թվականին դոմինիկյան ծագմամբ ամերիկուհի գրող Խուլիա Ալվարես հրատարակել է իր «Թիթեռնիկների ժամանակները» վեպը, որը համանուն վերնագրով էկրանավորվել է 2001 թվականին։ Միներվայի դերում հանդես է եկել մեքսիկական և ամերիկյան դերասանուհի Սալմա Հայեկը։
  • Պերուացի գրող և քաղաքական գործիչ Մարիո Վարգաս Լյոսան իր «Այծի տոնը» (2000) վեպում մի քանի անգամ հիշատակվում է Միրաբալ քույրերի սպանությունը[15][16]։
  • Միներվա Միրաբալի դերը «Արյունոտ կածան» (2010) պատմական դրամայում խաղացել է ամերիկացի դերասանուհի Միշել Ռոդրիգեսը[17]։

Ծանոթագրություններ

  1. «Antonio Imbert, el hombre que le disparó a Rafael Trujillo en la barbilla».
  2. Admin (2016-04-09). «Рафаэль Трухильо – великий и кровавый диктатор». RuDom TV (ռուսերեն). Վերցված է 2021-07-20-ին.
  3. «Рафаэль Трухильо: из бандитов — в диктаторы». diletant.media (ռուսերեն). Վերցված է 2021-07-20-ին.
  4. http://www.jmarcano.com/mipais/biografia/mirabal1.html Patria, Minerva y María Teresa Mirabal Reyes Las Hermanas Mirabal
  5. «25 Ноября. Международный день борьбы за ликвидацию насилия в отношении женщин. Праздник каждый день. RedDay.RU». Արխիվացված է օրիգինալից 2011-01-04-ին. Վերցված է 2009-11-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Las Mariposas: The Mirabal Sisters' Role as Heroines of the Dominican Republic». stmuhistorymedia.org. Վերցված է 25 November 2017-ին.
  7. «The Mirabal Sisters». LearnToQuestion.com. Վերցված է 15 June 2012-ին.
  8. Ferullo, Giovanna (26 August 2011). «Violencia y discriminación de la mujer, un problema muy grave en R.Dominicana». MSN Noticias (իսպաներեն). Panamá. EFE. Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին. Վերցված է 10 June 2013-ին. «(...) Once años antes del triple asesinato, 'había habido una intención del dictador de sumar a mi madre a la lista de mujeres que le pertenecían, como las vacas de sus fincas', algo a lo que Minerva se negó, contó Tavárez Mirabal.
    A partir de allí nació la 'obsesión' de Trujillo contra la familia Mirabal, que empeoró cuando se percató de que una mujer, Minerva, era la 'organizadora del movimiento de oposición más importante que tuvo que enfrentar en 30 años de dictadura', añadió.»
  9. Hanrahan, Maura (Fall 2005). «Remembering the Butterflies [Murder of Mirabal Sisters] [International Day to Eliminate Violence Against Women]». Herizons. 19: 12 – via Proquest Gender Watch.
  10. Hanrahan, Maura (Fall 2005). «Remembering the Butterflies [Murder of Mirabal Sisters] [International Day to Eliminate Violence Against Women]». Herizons. 19: 12 – via Proquest Gender Watch.
  11. «Alexander Street, a ProQuest Company». video.alexanderstreet.com. Վերցված է 2021-03-15-ին.
  12. Harris, Bruce. «Moreorless: Heroes & Killers of the 20th century». Արխիվացված է օրիգինալից 2011-11-12-ին. Վերցված է 2011-11-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «A/RES/54/134 - R - A/RES/54/134 -Desktop». undocs.org. Վերցված է 2021-07-20-ին.
  14. «16 Days of Action for the Elimination of Violence Against Women – 25 November to 10 December – womensgrid». www.womensgrid.org.uk. Վերցված է 2021-07-20-ին.
  15. Vargas Llosa 2001, էջ. 137
  16. Wolff 2007, էջ. 275
  17. «Foundation Sues Producers». MasVIP. 2008-07-09. Արխիվացված է օրիգինալից 2008-07-26-ին. Վերցված է 2008-07-26-ին.

Արտաքին հղումներ