«Հակոբ Սալախյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Հակոբ Նշանի Սալախյան''' ({{ԱԾ}}), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ (1948)։ [[ԽՄԿԿ]] անդամ 1948 թվականից։
 
== Կենսագրություն ==
Տող 7.
1944-1947 թվականներին սովորել է [[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան|Լենինգրադի համալսարանի]] ասպիրանտուրայում։ 1947 թվականին «[[Լև Տոլստոյ]]ի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-1958 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում։ 1954-1958 թվականներին եղել է [[ՀԳՄ|Հայաստանի գրողների միության]] վարչության երկրորդ քարտուղար, «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչ, «[[Լիտերատուրնայա գազետա]]» («Литературная газета») թերթի Հայաստանի սեփական թղթակից, 1959-1969 թվականներին՝ «Դրուժբա նարոդով» (Մոսկվա) ամսագրի խմբագրի տեղակալ։
 
Ռուս գրականության պատմություն է դասավանդել ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ 1952-ին լույս է տեսել Սալախյանի «Ն․ Վ․ Գոգոլ․ քննադատական կենսագրական ակնարկ» գիրքը, 1957-ին՝ «Եղիշե Չարենց»՝ բանաստեղծի կենսագրության և ստեղծագործության մասին առաջին ամբողջական մենագրությունը։ Գրականագիտական խոր վերլուծություններով է գրված Տ․ Շևչենկոյի կյանքի ու գործունեության վերաբերյալ «Զինված մարգարեն» (1964) աշխատությունը։ Սալախյան առաջաբաններ է գրել Հ․ Պարոնյանի, Գ․ Զոհրապի, Հ․ Հակոբյանի ռուս. հրատարակությունների համար։ [[ԽՄԿԿ]] անդամ 1948 թվականից։
 
[[Ռուսերեն]] լույս են տեսել «Եղիշե Չարենց» (Երևան, 1956, Մոսկվա, 1958), «Հինավուրցը և երիտասարդը» (Մոսկվա, 1971) գրքերը։ Մահացել է Մոսկվայում<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=469-470}}</ref>։ ԽՄԿԿ անդամ՝ 1948-ից։