«Ածականական բառակապակցություն»–ի խմբագրումների տարբերություն

չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
 
'''Ածականական բառակապակցություն''', բառակապակցություն, որի գերադաս անդամը ածական է, իսկ ստորադաս անդամի դերում կարող են լինել [[գոյական]], դերանուն, մակբայ, մասամբ և [[թվական]], ածական, դերբայ։
 
Այս տեսակի բառակապակցության մեջ լրացումը՝ ստորադաս անդամը, գերազանցապես նախադաս է և կարող է արտահայտվել բոլոր հոլովներով, նաև դրսևորվել կապական հոլովառությամբ։ Երբեմն լրացումն ու լրացյալը կարող են պաշտոնավարել իբրև նախադասության մեկ անդամ։ Ածականական բառակապակցություններում շարահյուսական հարաբերակցությունը գերազանցապես խնդրառական-պարագայական է։