«Սատուռնոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Slava Sahakyan70 տեղափոխեց էջը «Սատուռնոզ»-ից «Սատուռնոս»
No edit summary
 
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար}}
'''Սատուռնոս''', առավել գործածական է '''Սատուռն''' անվանաձևը ({{lang-la|'''Sāturnus'''}} {{IPA-la|saːˈturnus|}}), հին հռոմեական [[աստված]]։ [[Պաշտամունք]]ի նախնական իմաստավորումն անհայտ է։ Հետագայում ( [[մ.թ.ա. 3-րդ դար]] ) նույնացվել է իր զավակներին խժռող [[Կռոնոս]]ին։ Այդ պատճառով Սատուռնոսը մեկնաբանվում է որպես ժամանակի անողորմ աստված, որը կլանում է այն ամենը, ինչ ստեղծել է ինքը։ Համարվել է նաև Լատիումի առաջին [[թագավոր]]։ Ըստ [[առասպել]]ի, Սատուռնոսը տապալվելով իր որդի [[Յուպիտեր]]ի ձեռքով, հաստատվել է Լատիում [[երկրամաս]]ում և նրա բնակիչներին սովորեցրել [[երկրագործություն]], այգեգործություն, քաղաքակրթել նրանց։ Սատուռնոսին նվիրված ամենամյա տոնը կոչվել է Սատուռնալիա։ Ըստ անտիկ [[հեղինակ]]ների՝ այդ տոնախմբության ժամանակ տերերն ու ծառաները փոխել են իրենց պարտականությունները, ընտրել խեղկատակ թագավոր, որի գլխավորությամբ տեղի են ունեցել թատերականացված անզուսպ խրախճանքներ, փոխադարձ նվիրատվություններ ևս։ Հին աստղագուշակները Սատուռնոսին նույնացրել են «պաղ ու մռայլ» [[մոլորակ]]ին, որը նրա անունով կոչվել է Սատուոն։
 
{{Արտաքին հղումներ}}