«Վաչե Պարտիզունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Վաչե Պարտիզունին ծնվել է 1915 թվականի մայիսի 15-ին, Ղարահամզալու գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի [[Բուրաստան]] գյուղ)։ 1940 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից եղել է [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ]]ի հայ գրականության ամբիոնի դասախոս, 1951 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ է նվիրել հայ նոր և խորհրդային գրականության ներկայացուցիչներին։ 1942-1943 թվականներին ծառայել է Կարմիր բանակում։ 1945 թվականին «Տերյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ [[1957]] թվականին «Մուրացան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Գրել է «Խաչատուր Աբովյան» (1952), «Մուրացան» (1956), «Վահան Տերյան» (1968), «Ավետիք Իսահակյանը և Վահան Տերյանը» (1975) մենագրությունները։ «Գրականության ուժն ու հմայքը» (1963), «Տաղանդի ուժը» (1977 թ) գրականագիտական ժողովածուներում արձագանքել է ժամանակակից գրականության մի շարք հրատապ հարցերի։ Մեծ ավանդ ունի տերյանագիտության բնագավառում։ Կազմել է [[Վահան Տերյան]]ի երկերի (հ․ 1-4, 1972-1979 թթ.) բնագրերը, գրել առաջաբան, ընդարձակ ծանոթագրություններ<ref>Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 367-368։</ref><ref>«Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։</ref>։ [[ԽՄԿԿ]] անդամ 1945 թվականից։
 
== Երկեր ==