54 777
edits
չ (r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: zh:穆什) |
չ (clean up, replaced: ''' — → ''', using AWB (7852)) |
||
}}
'''Մուշ''',
Այս եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը Ս. Մարինեն էր, իսկ ամենահինը՝ Ս. Փրկիչը, որը հիշատակվում է 851—852թթ դեպքերի առնչությամբ: Քաղաքի արևելյան կողմում, բարձունքի վրա գտնվում էր Մուշի բերդը, իսկ նրանից ոչ հեռու՝ Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի կամ սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակապ շենքը, որը կառուցել էր մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը 1850 թ: Ս. Մարինեի թաղում էին գտնվում կաթոլիկ հայերի առաջնորդարանը և Մուրատ Մխիթարյան վարժարանը: Այստեղ գործում էին նաև բողոքական հասարակության ժողովարանն ու դպրոցը: Գետի ափին կառուցված էր Հայոց առաջնորդարանի շենքը: Դուզ մահլա թաղում և Մուշի բերդում տեղավորված էին քաղաքի 3000-անոց թուրքական կայազորն ու զինապահեստները: Մուշի կրթական ու մշակութային կյանքում շատ կարևոր դեր էին կատարում Հայկական 5 թաղային և մեկ օրիորդաց դպրոցները, Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը և Պոլսի Հայոց պատրիարքարանի միջոցներով պահվող 2 որբանոցները: 1899 թ դպրոցներում սովորող աշակերտների թիվը մոտ 750 էր: 1863—65 թթ Մուշում լույս էր տեսնում «Լրատար Արծվիկ Տարոնո» լրագիրր [[Գարեգին Սրվանձտյան]]ի խմբագրությամբ:
Մշեցի հայերը քաջակորով, անձնուրաց և ազգային ավանդները սրբությամբ պահպանող հայրենասեր, գիտության և արվեստների մեջ որոշակի ձիրքեր ունեցող մարդիկ էին, որոնցից կարելի է հիշել հրապարակախոս, խմբագիր ու մանկավարժ Գ. Ս. Անդրեասյանին (1869—1906), հայ երգի անզուգական կատարող, «Տարոնի սոխակ» [[Արմենակ Շահմուրադյան]]ին (1878—1939), հրապարսկախոս [[Մխիթար Աբրոյան]]ին (1880 —1915), գյուղատնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ն. Ա. Մալաթյանին (1898—1377) և ուրիշների: Արևմտյան Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ դ վերջերից Մուշից նույնպես շատ հայեր էին պանդխտության գնում Կոստանդնուպոլիս , Ռուսաստան և այլ երկրներ: Շատերն էլ ուղղակի արտագաղթում էին ընտանիքներով, 1887 թ միայն մեկ ամսում Մուշից արտագաղթել էին 600 հայեր, իսկ ողջ գավառից հեռացածների թիվը այդ նույն ժամանակահատվածում հասնում էր 15 000 մարդու: Մուշի հայերի զանգվածային կոտորածը սկսվեց 1915 թ հուլիսի 10-ից: Քաղաքի և նրա շրջակայքի բնակչության մի զգալի մասը ոչնչացվեց, մի մասն էլ մեծագույն տառապանքներով տարագրվեց այս ու այն երկրները: Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917—18 և 1927 թթ հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում: Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է: Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր, Վանի թագավոր Մենուա I-ի (810—786 թթ, մթա) սեպագիր արձանագրությունը ևն: Քաղաքի արևելյան մասում գտնվող պարիսպներով ու բուրգերով շրջապատված Մուշի բերդը 5-10–րդ դդ հաճախակի է հիշատակվում աղբյուրներում: Նրա հիմնադրումը ավանդաբար վերադրվում է Գայլ Վահան Մամիկոնյանին: Քաղաքի արևմտյան մասում են գտնվում նաև Մուշեղաբերդ, Հողաբերդիկ և Աստղաբերդ բերդերի ավերակները: Պահպանվել են Մուշում 13-15-րդ դդ գրված հայերեն մի քանի ձեռագրեր: Մինչև 4-րդ դ Մուշը պատկանում էր Սլկունի, իսկ հետո՝ Մամիկոնյան նախարարներին: 8-րդ դ Մուշը անցավ Բագրատունիներին, իսկ 851—852 թթ դարձավ արաբների դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական պայքարի կենտրոնը: 852 թ ձմռանը Մուշի Ս.Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի ու նրա մարտիկների ձեռքով սպանվեց արաբ հրոսակների ղեկավար Յուսուֆը: XVI դ Մուշը նվաճվել է թուրքերի կողմից: 1860-ական թթ Մուշում նույնպես տեղի են ունենում հակաթուրքական զինված ելույթներ, որոնք, անշուշտ, կրում էին Զեյթունի դեպքերի ազդեցությունը: Այժմ Մուշը անշուք ու կիսավեր մի բնակավայր է, Մուշի նահանգի կենտրոնը: 1952 թ քաղաքն ուներ 7000 քուրդ և թուրք բնակիչ: Ներկայումս Մուշն ունի 70.000 բնակիչ որից 66.000 քուրդ, 1.000 թուրք, 3.000 հայ որոնք հիմնականում մահմեդական են :
Մուշից 10 կիլոմետր հարավ-արևելք է գտնվել [[Մշո Սուրբ Առաքելոց վանք]]ը (այժմ ավերակ վիճակում):
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի քաղաքներ]]
|