«Երիզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: ''' — → ''', using AWB (7852)
Տող 1.
'''Երիզա''', ավան [[Մեծ Հայք]]ի [[Բարձր Հայք]] նահանգի [[Եկեղյաց]] գավառում: Եղել է անտիկ Հայաստանի կարևորագույն հեթանոսական կենտրոններից մեկը: Ավանում է գտնվել [[Անահիտ]] դիցուհու մեհյանը, որտեղ դրված է եղել Անահիտի ոսկեձույլ արձանը:
 
[[Պլինիոս Ավագ]]ը հաղորդում է, ոսկեձույլ այդ արձանը կողոպտվել է հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի կողմից մթա 34 թ Հայաստան կատարած իր արշավանքի ժամանակ: Նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով բաժանում իրար մեջ որպես ավար: Այդ արշավանքին մասնակցած հռոմեացի ոմն զինվոր հետագայում ճոխ ճաշկերույթ է կազմակերպում [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս]] կայսեր պատվին և երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել արձանի վրա առաջինը հարձակվողը և այդ ճաշկերույթի ծախսն էլ հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի փոքր կտոր ոսկով<ref>http://www.mincult.am/1/am/?module=content&mid=1342</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երիզա» էջից