«Նոր Կտակարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
==ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆՈՒ==
[[Պատկեր:Apostlejohn.jpg|right|thumb|300px|Հովհանես առաքյալը և հրեշտակը]]
''Հայտնություն Հովհաննեսի'' գիրքն իր ձևով և բովանդակությամբ տարբեր է Նոր Կտակարանի մյուս գրքերից։ Սա մաս է կազմում գրական հատուկ մի տեսակի, որ ծանոթ է «հայտնութենական գրականություն» անունով։ Հին Կտակարանում նույնպիսի մի գրություն է, օրինակ՝ [[ԴԱՆԻԷԼԴանիէլ|Դանիել գիրքը]]։ Իսկ ոչ կանոնական (պարականոն) գրքերում սրանց թիվը շատ է։
 
Հայտնութենական գրականության հատկանիշերն են առատ տեսիլքներ, խորհրդանշաններով ծանրաբեռնված լեզուն, երկնային և երկրային ուժերի միջև հակադրությունն ու բախումները, աստվածային դատաստանի վերահաս ապառնալիքները և չարի վերջնական պարտության ավետիսը կամ նյութական պատկերումը։ Տեսիլքներն ու խորհրդանշանները մի տեսակ վարագույր են՝ ծածուկ կերպով հայտնելու այն, ինչ հեղինակը չէր կարող բացահայտ գրել ժամանակի կրոնական և քաղաքական հալածանքների պատճառով։