«Նախնադարյան արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 65.
Մեգալիթյան կառույցները տարածված են ամբողջ աշխարհում՝ հիմնականում ծովափնյա շրջաններում։ Եվրոպայում դրանք հիմնականում թվագրվում են [[էնեոլիթ]]ի և [[բրոնզի դար]]աշրջանով (մ. թ. ա. 3-2 հազարամյակ), բացառությամբ Անգլիայի, որտեղ մեգալիթները պատկանում են [[Նոր քարի դար|նեոլիթի]] դարաշրջանին։ Մեգալիթյան հուշարձանները մեծ թիվ են կազմում Մեծ Բրիտանիայում, սակայն հանդիպում են նաև Միջերկրական ծովի ափին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Արևմտյան Անգլիայիայում, Իռլանդիայում, Դանիայում և Իսրայելում։ 20-րդ դարասկզբին կարծիք էր տարածվել, որ բոլոր մեգալիթները պատկանում են մեկ մշակույթի, սակայն ժամանակակից հետազոտությունները հերքում են այդ ենթադրությունը։
 
Մեգալիթների նշանակությունը միանգամայն հասկանալի չէ։ Դրանցից շատերը համայնքային կառույցներ են՝ սոցիալականացման գործառույթով պայմանավորված։ Նրանց կառուցումը պարզունակ տեխնիկայի պայմաններում բարդագույն խնդիր էր ներկայացնում և պահանջում էր մարդկանց մեծ զանգվածների միավորում։ Որոշ մեգալիթյան կառույցներ, ինչպես, օրինակ, ԿարնակաումԿարնակաումի (Բրետան) ավելի քան 3000 քարերի համալիրը, հանգուցյալների կամ [[նախնիների պաշտամունք]]ի հետ կապված կարևոր արարողակարգային կենտրոններ էին։ Նման մեգալիթները ծառայել են որպես գերեզմանոց։ Մեգալիթների այլ համալիրներ, հավանաբար, ծառայել են աստղագիտական իրադարձությունների ժամանակը որոշելու համար, ինչպիսիք են՝ արևադարձն ու [[գիշերահավասար]]ը։
 
=== Կենցաղային իրեր ===