«Մնացական Նահապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Մնացական Հովհաննեսի Նահապետյան''' ({{ԱԾ}}), [[հա]]յհայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ ([[1973]]), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1956]] թվականից։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1931]] թվականից Կրել է նաև '''Արճեշենց Քաջբերունի''' գրական անունը։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի Վասպուրական աշխարհի [[Արճեշ]] քաղաքին մերձ Գանձակ գյուղում։ [[Մեծ եղեռն]]ի տարիներին նրանց բնահան եղած ընտանիքը բնակություն է հաստատել [[Կոտայքի շրջան]]ի Ողջաբերդ գյուղում։ [[1931]] թվականին ավարտել է Երևանի քաղլուսվարական տեխնիկումը, [[1940]] թվականին՝ [[Հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի մանկավարժական ինստիտուտի]] լեզվագրական ֆակուլտետը։ Սովորել և ավարտել է նաև նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ [[1931]]-[[1936]] թվականներին [[Գորիս]]ում, [[Հոկտեմբերյան]]ում և [[Երևան]]ում աշխատել է որպես կոմերտմիության շրջկոմի քարտուղար։ [[1937]] թվականին եղել է «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթի խմբագիրը, [[1938]]-[[1939]] թվականներին՝ ՀԿԿ Երևանի Սպանդարյանի կուսշրջկոմի քարտուղար։ [[1941]]-[[1945]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ [[1945]] թվականից դասախոսել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ [[1948]] թվականին «[[Նաիրի Զարյան]]ի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական թեկնածուի աստիճան։ [[1959]]-[[1961]] թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բուհերի վարչության պետն էր, [[1961]]-[[1965]] թվականներին՝ [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի]] ռեկտորը, [[1966]]-[[1971]] թվականներին՝ [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի]] տնօրենի տեղակալը, [[1971]]-[[1974]] թվականներին «Լույս» հրատարակչության տնօրենը, [[1974]]-[[1977]] թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ Մահացել է [[Երևան]]ում<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 411}}</ref>։
 
== Մ. Նահապետյանի երկերի մատենագրություն ==
 
* [[Հովհաննես Թումանյան]]ը ժողովուրդների բարեկամության ու խաղաղության երգիչ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 32 էջ։
* [[Ավետիք Իսահակյան]], Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1955, 36 էջ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Նահապետյան, Մնացական}}
 
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:1910 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1983 մահեր]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:ՀՊՄՀ շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ]]
168 296

edits