«Գերմանական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 44.
Գերմանական Վերածննդի արվեստի ամենավառ ներկայացուցիչը [[Ալբրեխտ Դյուրեր]]ն էր (1471-1528) ՝ նշանավոր գեղանկարիչ և գիտնական։ Նրա գեղանկարչական կտավներում ցուցադրվում է Վերածննդի դարաշրջանի իրական մեծությունը։ Այդ ընթացքում ստեղծվել են Ալբրեխտ Դյուրերի հայտնի դիմանկարները՝ «Բնապատկերով դիմանկար» (1498),
«Ինքնադիմանկար՝ Քրիստոսի կերպարով» (1500)։
Սակայն նկարչին իրական հաջողություններ են բերել փորագրությունները։ Դյուրերի փորագրություններում դիցաբանական սյուժեները միահյուսված են միջնադարյան երևակայություններին, սակայան գործում էր նաև երգիծանքի մոտիվը։ Փորագրությունների առավել հայտնի շարքը «Ապոկալիպսիսա»-ն է(1498)։ Կյանքի վերջին տարիներին Ալբրեխտ Դյուրերը մի քանի ուշագրավ դիմանկարներ է ստեղծել։ Նրանց թվում է «Մաքսիմիլիան կայսեր դիմանկարը» (1519)։ Բայց նաև շարունակում է նկարել կրոնական թեմաներով։ Նկարչի վերջին կտավների թվում է «Չորս առաքյալները» (1526), որտեղ պատկերված են Հովհաննեսի, Պետրոսի, Պողոսի և Մարկոսի դիմանկարները։
 
=== Մաթիաս Գրունեվալդ ===