«Բորիս Տուրաև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
'''Բորիս Ալեքսանդրովիչ Տուրաև''' ([[1868]]-[[1920]]{{ԱԾ}}), ռուս արևելագետ։ Հին Արևելքի պատմության, բանասիրության (մասնավորապես եգիպտաբանության) և եթովպագիտության ռուսական դպրոցի հիմնադիրը, ակադեմիկոս ([[1918]])։ [[Պետերբուրգ]]ի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետն ավարտելուց ([[1891]]) հետո արտասահմանում, գործուղման ժամանակ, ուսանել է նշանավոր արևելագետ Գ․ Մասուցերոյի և Ա․ Լրմանի մոտ, գիտական աշխատանք կատարել [[Բեռլին]]ի, [[Փարիզ]]ի, [[Լոնդոն]]ի և [[Իտալիա]]յի մի շարք քաղաքների թանգարաններում։ [[1896]] թվականից դասախոսել է Պետերբուրգի համալսարանում։ [[1912]] թվականից [[Մոսկվա]]յի գեղեցիկ արվեստների թանգարանի եգիպտ․ հնությունների հավաքածուի ավանդապահն էր։ Թողել է ավելի քան 150 աշխատություն, 400 բառահոդված ժամանակի նշանավոր հանրագիտարաններում, որոնք նվիրված են [[Հին Արևելք]]ի (այդ թվում՝ Ուրարտուի) պատմության, հնագիտության, արվեստի, կրոնի պատմության, բանագիտության, աղբյուրագիտության և պատմագրության հարցերին։ Տուրաևը պատմական զարգացման հիմքը համարել է կրոնը և հոգևոր [[մշակույթ]]ը, սոցիալ-տնտեսական հարաբերությունները երկրորդական է դիտել, կարևորել է աշխարհագրական գործոնի դերը։ Տուրաևի հիմնական երկը՝ «Հին Արևելքի պատմություն» աշխատությունը, նյութի ընդգրկումով (ինչպես աշխարհագրական, այնպես էլ ժամանակագրական) և հարուստ փաստական նյութով, աննախադեպ էր (մաս 1-2, [[1911]], Հնագիտական ընկերության մեծ ոսկե մեդալ ([[1916]]), նոր հրտ․, հ․ 1-2, [[1936]]), ներկայացնում է գիտ․ մեծ արժեք։ Մեծ է Տուրաևի դերը [[Ռուսաստան]]ի գավառական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող հին արևելյան, հիմնականում հին եգիպտ․ հուշարձանների ուսումնասիրման և հրատարակման գործում։ Տուրաևը հեղինակ է [[Եթովպիա]]յի և միջնադարյան Եթովպիայի եկեղեցու պատմության վերաբերյալ շատ աշխատությունների։
 
{{Արտաքին հղումներ}}