«Նինա Գաբրիելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նինա Գաբրիելյան''' ({{lang-ru|Нина Михайловна Габриэлян}}, {{ԱԾ}}), հայ և ռուս գրող, թարգմանչուհի, նկարչուհի։ == Կենսագրություն == Նինա Գաբրիելյանը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Հայրը եղել է ռազմական ակադեմիայի դասախոս, իսկ մայրը՝ բժիշկ։ Սովորել է և 1976...»:
(Տարբերություն չկա)

09:00, 16 Հուլիսի 2021-ի տարբերակ

Նինա Գաբրիելյան (ռուս.՝ Нина Михайловна Габриэлян, հոկտեմբերի 16, 1953(1953-10-16), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ և ռուս գրող, թարգմանչուհի, նկարչուհի։

Կենսագրություն

Նինա Գաբրիելյանը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Հայրը եղել է ռազմական ակադեմիայի դասախոս, իսկ մայրը՝ բժիշկ։

Սովորել է և 1976 թվականին ավարտել Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը (ֆրանսերենի ֆակուլտետ)։

1976-1977 թվականներին եղել է Լենինի անվան համախորհրդային պետական գրադարանում (Մշակույթի և արվեստի հարցերով տեղեկատվական կենտրոն)։ 1977-1980 թվականներին եղել է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ռեֆլեքսոթերապիայի թարգմանիչ։ 1994-1997 թվականներին «Կերպարանափոխում» ֆեմինիստական ամսագրում աշխատել է որպես գլխավոր խմբագիր։ 1996-2005 թվականներին համակարգել է Անկախ կանանց ֆորումի տեղեկատվական կենտրոնի կրթական ծրագրերը։

Գիտական գործունեություն

24 տարեկանից սկսել է հանդես գալ որպես գրող։ Նրա բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները հրատարակվել են «Новый мир», «Дружба народов», «Москва», «Арион», «Черновик», «Стрелец», «Преображение», «Литературная Армения» ամսագրերում, «Литературной газете»-ում, «Поэзия» ալմանախում և բազմաթիվ այլ ընդհանրական ժողովածուներում։

Հեղինակել է բանաստեղծությունների «Եղեգնափող» («Тростниковая дудка»), «Նռան հատիկ» («Зерно граната»), «Երգող ծառ» («Поющее дерево») ժողովածուները և «Խոտերի տիրակալը» («Хозяин травы») պատմվածքների ժողովածուն։

Ակտիվորեն զբաղվել է դասական և ժամանակակից պոեզիայի թարգմանություններով՝ հայկական, քրդական, հնդկական, ղազախական, մալայական, աֆրիկյան և այլն։ Նրա թարգմանությունները հրատարակվել են բանաստեղծությունների ավելի քան 30 ժողովածուներում։ Հատկապես շատ է թարգմանել հայկական քնարերգություն՝ Կոստանդին Երզնկացի, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Վահագն Դավթյան, Համո Սահյան, Վարդգես Բաբայան, Արշալույս Մարգարյան և այլն։

Նրա սեփական բանաստեղծությունները թարգմանվել են հայերեն, անգլերեն, մալայերեն և լեհերեն, իսկ արձակը՝ անգլերեն, ֆրանսերեն, շվեդերեն, իտալերեն և արաբերեն։

Գրականագիտության, արվեստաբանության և մշակութաբանության ոլորտում զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ։

Ծանոթագրություններ