«Մասնակից:LuizaAbovyan/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
Անգլերենը՝ [[:en:Eurostat|Eurostat]]
 
{{Տեղեկաքարտ Գործադիր իշխանության մարմին|անվանում=Եվրոպական Վիճակագրական Վարչություն|պատկերանիշ=Eurostat_Newlogo.png|պատկեր=Stadtteilzentrum_Kirchberg,_rue_Alphonse_Weicker_-_2006.jpg|երկիր={{Դրոշավորում|Լյուքսեմբուրգ}}|ստեղծման թվական=1953|բնօրինակ անվանում=European Statistical Office|վերադաս մարմին=[[Եվրոպական հանձնաժողով]]|կայք={{url|https://ec.europa.eu/eurostat }}|հապավում=ԵՎՎ|շտաբակայան=[[Լյուքսեմբուրգ]]}}
 
'''Եվրոպական Վիճակագրական Վարչություն''' ('''Եվրոստատ'''), [[Եվրոպական հանձնաժողով|Եվրոպական հանձնաժողովի]] գլխավոր տնօրինություն, որը գտնվում է [[Լյուքսեմբուրգ|Լյուքսեմբուրգի]] [[Լյուքսեմբուրգ (քաղաք)|Լյուքսեմբուրգ]] քաղաքի Կիրշբերգ թաղամասում։ Նրա հիմնական պարտականություններն են [[Եվրոպական միություն|Եվրոպական Միության]] (ԵՄ) ինստիտուտներին վիճակագրական տեղեկությունների տրամադրումը և Եվրոմիության [[Եվրոպական միության անդամ պետություններ|անդամ]] և [[Եվրոպական միության ընդլայնում|անդամակցման թեկնածու]] երկրներում, ինչպես նաև [[Եվրոպական տնտեսական համագործակցություն|ԵՏՀ]] անդամ երկրներում վիճակագրական մեթոդների ներդաշնակեցմանը նպաստելը։ Տարբեր երկրներում գործող և Եվրոստատի հետ համագործակցող կազմակերպությունները ամփոփված են Եվրոպական Վիճակագրական Վարչության հայեցակարգի շրջանակներում։
 
== Կազմակերպություն ==
Եվրոստատը գործում է [http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX:32009R0223 ԵՄ No 223/2009 կանոնակարգի] համաձայն։ 2019 թվականի դեկտեմբերին Լեյենի հանձնաժողովի երդումից ի վեր Եվրոստատը տրամադրվում է տնտեսության հարցերով Եվրոպական հանձնակատար [[Պաոլո Ջենտիլոնի|Պաոլո Ջենտիլոնիի]] պորտֆելին։
 
Եվրոստատի գլխավոր տնօրենը Եվրոստատի նախկին տնօրենի տեղակալ և Բուլղարիայի ազգային վիճակագրական ինստիտուտի նախագահ Մարիա Կոցևան է։
 
== Պատմություն ==
 
* '''1953''' Ստեղծվել է Ածխի և Պողպատի Եվրոպական համայնքի վիճակագրական բաժինը։
* '''1958''' Հիմնադրվել է Եվրոպական համայնքը և ստեղծվել Եվրոստատի նախկին տարբերակը։
* '''1959''' Ընդունվել է Եվրոստատի ներկայիս անունը՝ «Եվրոպական Համայնքների Վիճակագրական Վարչություն»։ Կատարվել է առաջին հրապարակումը գյուղատնտեսական վիճակագրության վերաբերյալ։
* '''1960''' Կատարվել է համայնքների աշխատուժի վերաբերյալ առաջին հետազոտությունը։
* '''1970''' Հրապարակվել է Ինտեգրացված Տնտեսական Հաշիվների Եվրոպական Համակարգը (Հաշիվների Եվրոպական Համակարգ, ՀԵՎՀ), և հաստատվել Եվրոպական համայնքում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգումը:
* '''1974''' «Cronos» վիճակագրական տվյալների շտեմարանում տեղադրվել է առաջին տիրույթը։
* '''1988''' [[Եվրոպական հանձնաժողով|Եվրոպական հանձնաժողովը]] ընդունել է վիճակագրական տեղեկատվության ոլորտում առաջին քաղաքականությունը սահմանող փաստաթուղթը։
* '''1989''' Ստեղծվել է վիճակագրական ծրագրի կոմիտեն և [[Եվրոպական խորհուրդ|Խորհրդի]] կողմից ընդունվել է առաջին ծրագիրրը (1989–1992), որպես վիճակագրական տեղեկատվության քաղաքականություն իրականացնող գործիք։
* '''1990''' Խորհուրդը ընդունել է հրահանգ ՝ Եվրոստատին գաղտնի տվյալների փոխանցման մասին, ինչը նախկինում խոչընդոտում էր համայնքային վիճակագրական աշխատանքին։
* '''1991''' Եվրոստատի դերը մեծացավ Եվրոպական Տնտեսական Շրջանի ստեղծման համաձայնագրի և [[Մաաստրիխտի պայմանագիր|Մաաստրիխտի պայմանագրի]] արդյունքում։
* '''1993''' Միասնական շուկան ընդլայնել է Եվրոստատի գործունեությունը, օրինակ՝ ստեղծվել է Ինտրաստատը, որը պատասխանատու էր Եվրամիությունում առևտրի վիճակագրության համար։ Եվրոստատը սկսել է թողարկել կանոնավոր լրատվական թողարկումներ։
* '''1994''' Տեղի է ունեցել տնային տնտեսությունների վերաբերյալ եվրոպական առաջին ուսումնասիրությունը, որտեղ վեր են լուծվել եկամուտը, բնակչության զբաղվածությունը, աղքատությունը, [[Մարգինալ|օտարացումը]], տնային տնտեսությունները, առողջությունը և այլն։
* '''1997''' Առաջին անգամ խորհրդի կողմից Ամստերդամի պայմանագրին և Վիճակագրական Օրենքին ավելացվել է վիճակագրություն։ Առաջին անգամ հրապարակվել է Սպառողական գների ներդաշնակեված ինդեքսները, որոնք Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության կոնվերգենցիայի չափանիշներն էին։
* '''1998''' Եվրոստատը թողարկել է Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միությանը հատուկ առաջին ցուցանիշները։
* '''1999''' Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության գործունեության սկիզբը, 2001թ․ հունվարի 1։
* '''2001''' Ապրիլին Եվրոստատն սկսել է նավթի վերաբերյալ տվյալների հավաքման գործընթաց՝ համագործակցելով հինգ այլ միջազգային կազմակերպությունների հետ ([[Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդ|ԱԽՏԽ]], Էներգիայի միջազգային գործակալություն, Էներգիայի լատինաամերիկյան կազմակերպություն, [[Նավթ արտահանող երկրների կազմակերպություն|ՆԱԵԿ]], Միավորված ազգերի վիճակագրական բաժանմունք)։ Այդ համագործակցությունը 2005թ․-ին դարձավ Միավորված կազմակերպությունների տեղեկատվական նախաձեռնություն (JODI)։
* '''2002''' Հունվարի 1-ից մեկնարկվել եվրոյի օգտագործումը, Եվրոստատը ներկայացրել է դրամավարկային քաղաքականության հիմնական վիճակագրական տվյալները։
* '''2003''' Եվրոստատում նկատվել էին խախտումներ։
* '''2004''' Հետազոտական նպատակներով սկսեցին ազատ տարածել բոլոր վիճակագրական տվյալները՝ բացառությամբ միկրոտվյալների։
* '''2005''' Ընդունվել է հանձնաժողովի հանձնարարականը Ազգային ու Համայնքային վիճակագրական մարմինների անկախության ու հաշվետվողականության մասին (Պրակտիկայի Եվրոպական Վիճակագրական օրենսգիրք)
* '''2007''' Ընդունվել է 2008-2012 թվականների հնգամյա վիճակագրական ծրագիրը
* '''2009''' Եվրամիության տարածքում վիճակագրական համագործակցությունը կարգավորող նոր եվրոպական կանոնակարգ է ընդունվել<ref>{{cite journal|date=8 January 2010|title=Report on Greek Government Deficit and Debt Statistics|url=http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_PUBLIC/COM_2010_REPORT_GREEK/EN/COM_2010_REPORT_GREEK-EN.PDF|publisher=[[European Commission]]|pages=30|archive-url=https://web.archive.org/web/20131008043930/http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_PUBLIC/COM_2010_REPORT_GREEK/EN/COM_2010_REPORT_GREEK-EN.PDF|archive-date=October 8, 2013|access-date=26 June 2019|work=Eurostat}}</ref><ref>{{cite news|title=Greece Pressed to Take Action on Economic Woes|first=Stephen|last=Castle|first2=Matthew|last2=Saltmarsh|date=15 February 2010|newspaper=[[The New York Times]]|url=https://www.nytimes.com/2010/02/16/business/global/16euro.html|quote=... the European Commission proposed powers for Eurostat to audit the books of national governments|access-date=26 June 2019|publisher=[[The New York Times Company]]}}</ref>:
* '''2011''' Եվրոպական վիճակագրական համակարգի կոմիտեի կողմից վերանայվել է Եվրոպական վիճակագրության պրակտիկայի օրենսգիրքը<ref>{{cite web|url=http://epp.eurostat.ec.europa.eu/portal/page/portal/quality/code_of_practice|title=European Statistics Code of Practice|date=13 July 2010|work=eurostat|publisher=[[European Commission]]|archive-url=https://web.archive.org/web/20110520092533/http://epp.eurostat.ec.europa.eu/portal/page/portal/quality/code_of_practice|archive-date=20 May 2011|access-date=26 June 2019|url-status=dead}}</ref>։
 
== Գլխավոր տնօրեներ ==
{| class="wikitable"
|+
!Անուն
!Ազգություն
!Ժամկետ
|-
|Ռոլֆ Վագենֆուր
|{{Դրոշավորում|Արևմտյան Գերմանիա}}
|1952-1966
|-
|Ռայմոնդ Դումանս
|{{Դրոշավորում|Ֆրանսիա}}
|1966-1973
|-
|Ժակ Մայեր
|{{Դրոշավորում|Ֆրանսիա}}
|1973-1977
|-
|Դորնովիլ դե լա Քոուր
|{{Դրոշավորում|Դանիա}}
|1977-1982
|-
|Պիտեր դե Գեուս
|{{Դրոշավորում|Նիդերլանդներ}}
|1982-1984
|-
|Սիլվիո Ռոնշետի
|{{Դրոշավորում|Իտալիա}}
|1984-1987
|-
|Իվ Ֆրանշետ
|{{Դրոշավորում|Ֆրանսիա}}
|1987-2003
|-
|Միշել Վանդեն Աբել
|{{Դրոշավորում|Բելգիա}}
|2003-2004
|-
|Գյունթեր Հանրեյխ
|{{Դրոշավորում|Ավստրիա}}
|2004-2006
|-
|Էրվե Կարե
|{{Դրոշավորում|Ֆրանսիա}}
|2006-2008
|-
|Վալտեր Ռադերմախեր
|{{Դրոշավորում|Գերմանիա}}
|2008-2016
|-
|Մարիանա Կոտցևա
|{{Դրոշավորում|Բուլղարիա}}
|2017-այսօր
|}
 
== Կանոնադրություն ==
Եվրոպական խորհրդարանի No 223/2009 և Եվրոպական խորհրդի 2009թ․ մարտի 11-ի կանոնադրությունը սահմանում է Եվրոպայի վիճակագրական վարչության իրավական համակարգը<ref name="auto">{{Cite web|url=http://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php/Eurostat_and_the_European_Statistical_System|title=Eurostat and the European Statistical System - Statistics Explained|date=26 April 2019|work=Eurostat|issn=2443-8219|access-date=26 June 2019}}</ref>։
 
Եվրոստատի նախորդ կանոնադրությունները եղել են Եվրոստատի № 2012/504/EU և № 97/281/EC որոշումները։
 
== Վիճակագրական գործունեության հիմնական տարածաշրջանները ==
[[Պատկեր:European regions by GDP in percentage of the EU average.png|475x475px]]Եվրոստատի վիճակագրական աշխատանքի կառուցվածքը բաղկացած է թեմաներից ու ենթաթեմաներից<ref>{{Cite web|url=https://ec.europa.eu/eurostat/web/main/data/browse-statistics-by-theme|title=Browse statistics by theme - Eurostat|website=ec.europa.eu|access-date=2019-08-29}}</ref>։
 
=== Ընդհանուր և տարածաշրջանային վիճակագրություններ ===
 
* Տարածաշրջաններ և քաղաքներ
* Հողածածկույթի և հողօգտագործման վիճակագրություններ
* Միջազգային համագործակցություն
 
=== [[:Կատեգորիա:Եվրոպական միության տնտեսություն|Տնտեսություն և Ֆինանսներ]] ===
 
* Ազգային հաշիվներ (այդ թվում՝ [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]])
*[[Եվրոպական տիեզերական գործակալություն|ԵՏԳ]] մուտքի-ելքի աղյուսակներ
*Եվրոպական սեկտրի հաշիվներ
*Կենսաթոշակները Ազգային հաշիվներում
*Կառավարության ֆինանսներ և էլեկտրոնային տվյալների մշակում
*[[Փոխարժեք]] և [[Տոկոսադրույք|տոկոսադրույքներ]]
*Սպառողական գների ներդաշնակեցված ցուցանիշներ
*Բնակարանների գների վիճակագրություն
*[[Գնողունակության համարժեքություն]]
*[[Վճարային հաշվեկշիռ]]
*Տնտեսության համաշխարհայնացում
 
=== Բնակչություն և սոցիալական պայմաններ ===
 
* Բնակչություն․ [[ժողովրդագրություն]], ժողովրդագրական կանխատեսումներ, [[մարդահամար]], ապաստան և [[Ներգաղթ|միգրացիա]]
* Առողջապահություն
* Կրթություն
* Աշխատանքի շուկա (այդ թվում՝ աշխատուժի հետազոտություններ)
* Եկամուտ, սոցիալական ինտեգրում և կենսապայմաններ
* Սոցիալական պաշտպանություն
* [[Տնային տնտեսությունների ֆինանսներ|Տնային տնտեսությունների բյուջեի հետազոտություններ]]
* [[Երիտասարդություն]]
* [[Մշակույթ]]
* [[Սպորտ]]
* [[Հանցագործություն]] և քրեական [[արդարադատություն]]
* Կյանքի որակի ցուցանիշներ
* Հավասարություն (տարիքային, գենդերային և հաշմանդամություն)
* Վիճակագրական հմտություններ
 
=== Տնտեսություն, առևտուր և ծառայություններ ===
 
* Կառուցվածքային բիզնեսի վիճակագրություն
* Կարճաժամկետ բիզնեսի վիճակագրություն
* Զբոսաշրջություն
* Արտադրված բարիքներ
 
=== Գյուղատնտեսություն և ձկնաբուծություն ===
 
* Գյուղատնտեսություն
* Անտառային տնտեսություն
* Ձկնաբուծություն
 
=== Միջազգային առևտուր ===
 
* Ապրանքների միջազգային առևտուր
* Ծառայությունների միջազգային առևտուր
 
=== Տրանսպորտ ===
 
=== Շրջակա միջավայր և էներգիա ===
 
* Շրջակա միջավայր
* Էներգիա
* Կլիմայի փոփոխություններ
 
=== Գիտություն, տեխնոլոգիաներ, թվային հասարակություն ===
 
* Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություններ
* Թվային տնտեսություն և հասարակություն
 
Եվրոպական վիճակագրական համակարգի հետ կապված ընդհանուր վիճակագրական գործողություններն են.
 
* Եվրոպական վիճակագրական համակարգի համակարգում և կառավարում
* Վիճակագրական մեթոդաբանական համակարգում և հետազոտություն
* Վիճակագրական հավասարություն և հաշվետվություն
 
== Տեղադրություն ==
1988 թվականին Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասի Ժոզեֆ Բեք շենքի բացումից ի վեր Եվրոստատը տեղակայված է այդ շենքում<ref name="Ares(2018)6565888">{{cite report|date=19 December 2018|title=Management Plan 2019|url=https://ec.europa.eu/oil/doc/oil_mp_2019.pdf|publisher=Office for Infrastructure and Logistics in Luxembourg, European Commission|docket=Ares(2018)6565888|access-date=28 January 2020}}</ref>։ Գլխավոր տնօրինությունը կտեղափոխվի Կիրշբերգի Եվրոպական շրջանի Jean Monnet 2 շենք, վերջինիս շինարարության առաջին փուլի ավարտից հետո, որը նախատեսվում է 2023 թվականի փետրվարին<ref name="Ares(2018)65658882">{{cite report|date=19 December 2018|title=Management Plan 2019|url=https://ec.europa.eu/oil/doc/oil_mp_2019.pdf|publisher=Office for Infrastructure and Logistics in Luxembourg, European Commission|docket=Ares(2018)6565888|access-date=28 January 2020}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
<references />