«Մադրասի հայկական տպագրություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
[[Մադրասի հայկական տպագրություն]], հիմնվել է Հնդկաստանում՝ 18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։
 
18-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք է գործել [[Հայաստան]], [[Հնդկաստան]] ու [[Ռուսաստան]]։ [[1771]] թվականին [[Սիմեոն Երևանցի]] կաթողիկոսը [[Էջմիածին|Էջմիածն]]ում հիմնել է տպարան, որտեղ [[1772]] թվականին լույս է տեսել նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ է առել նաև Հնդկաստանի [[Մադրաս]] քաղաքում։ Այստեղ հիմնադրվել են մի շարք հայկական տպարաններ<ref>[[Գարեգին Զարպհանալյան|Զարբհանալյան Գ.]], «Պատմություն հայկական տպագրության», Վենետիկ., 1895:</ref><ref>[[Գարեգին Լևոնյան|Լևոնյան Գ.]] «Հայ գիրքը և տպագրության արվեստը», Երևան, 1958, էջ 156-159, 232:232։</ref>։
 
== Առաջին տպարանը ==
 
Մադրասի առաջին հայկական տպարանը հիմնադրել է [[Շահամիր Շահամիրյան]]ը՝ [[1772]] թվականին։ [[Տպարան]]ի հիմնադրումը կապված է [[18-րդ դար]]ի 2-րդ կեսին [[Հայերը Հնդկաստանում|հնդկահայ գաղութում]] ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ<ref> История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 621.</ref>, որը տարածում էր [[Մադրասի խմբակ|Մադրասի խմբակը]]<ref>[[Գարեգին Զարպհանալյան|Զարբհանալյան Գ.]], «Պատմություն հայկական տպագրության», Վենետիկ., 1895:</ref><ref>[[Գարեգին Լևոնյան|Լևոնյան Գ.]] «Հայ գիրքը և տպագրության արվեստը», Երևան, 1958, էջ 156-159, 232:232։</ref>։ Տպագրվել են հետևյալ գրքերը․
* «Այբբենարան» ([[1772]])
* [[Մովսես Բաղրամյան]]ի «<nowiki/>[[Նոր տետրակ որ կոչի հորդորակ|Նոր տետրակ, որ կոչի յորդորակ]]<nowiki/>» ([[1772]])